Աղամալի խաչքար (Շողակաթ)
Աղամալի խաչքար | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան-Սահակ Պարթև փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Շողակաթ եկեղեցում։ |
Սկզբնական տեղադրություն | Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան-Սահակ Պարթև փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Շողակաթ եկեղեցում։ |
Ներկա տեղադրություն | Ագուցված է Շողակաթ եկեղեցու արևելյան որմին, արտաքուստ։ |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Պատմաճարտարապետական հուշարձան |
Նվիրված | Խաչքարը նվիրված է Աղամալին։ |
Խաչագործ | Խաչքագործն անհայտ է։ |
Պատվիրող | Խաչքարի պատվիրատուն անհայտ է։ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 17-րդ դար |
Զարդաքանդակի նկարագրություն | Խաչքարը քանդակներ չունի։ |
Նյութ | բազալտ |
Արձանագրություն | Խաչքարը ունի արձանագրություններ։ |
Shoghakat Վիքիպահեստում |
Աղամալի խաչքար, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան-Սահակ Պարթև փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Շողակաթ եկեղեցում, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/18)[1]։
Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ագուցված է Շողակաթ եկեղեցու արևելյան որմին, արտաքուստ[2]։
Վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչքարի ստորին հատվածում 1 տող վիմական արձանագրություն[2].
- Յ[Ի]Շ[Ա]Տ[Ա]Կ Է ՆԱԽՉՈՒ[ԱՆ]ՑԻ ԱՂԱՄԱԼԻՆ
Խաչքարի արձանագրության մեջ հիշատակվում է եկեղեցու մեկենաս Աղամալ Նախիջևանցին։
Այլ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բացի գեղազարդման գործառույթից` խաչքարը կարող էր ունենալ նաև եկեղեցու հետ կապված հիշատակարանային գործառույթ։ Օրինակ` Տաթևի վանքի Ս. Պողոս-Պետրոս եկեղեցու արևմտյան որմի կենտրոնական մասում, արտաքուստ, մուտքից վեր ագուցված խաչքարի արձանագրությունն ունի հետևյալ բովանդակությունը. «ԶՏՐ Յովանէս, շինող/ սրբոյ եկեղեցեացս/ ՏՐ յիշեա»[3]։ Փաստորեն արձանագրությու նը հայտնում է եկեղեցին կառուցող տեր Հովհաննեսի անունը[2]։
- Համաձայն Ս. Բարխուդարյանի՝ վանքերի և եկեղեցիների որմերին ագուցված խաչքարերը սովորականից ավելի կարճ են լինում[2]։
- Որմերին ագուցված խաչքարերի վրա հիմնականում գրվում են շինության մեկենասների հիշատակագրությունները[4]։ Աղամալ արական անձնանունը Հր. Աճառյանը ստուգաբանում է թուրքերեն «Agamali» անունից, որ կազմված է aga «աղա» + mal «ապրանք», «ունեցվածք» բառերից և նշանակում է «աղայի ապրանքը»։ Որպես անձնանուն այն հաճախ է գործածվել 16-17-րդ դարերի ձեռագրերում[2][5]։
- Նախիջևանցի Աղամալը և իր ընտանիքի անդամները հիշատակված են եկեղեցու արևմտյան մուտքի շինարարական վիմագրում[2]։
- Տվյալ ժամանակաշրջանի կոթողներն աչքի են ընկնում հիմնախաչի ետնախորքն անզարդ պահելու սկզբունքով, վարդյակն առանձնանում է խորանից, իսկ արմավազարդն ու խաչը հստակորեն պահպանում են հորինվածքի առանձնահատուկ տեսքը[6]։ 17-18-րդ դարերի եկեղեցական կառույցների որմերին ագուցված խաչքարերն ունեն պարզ, դեկորատիվ հարդարանք, երիզված են հյուսածո զարդանախշերով, հիմնախաչը ևս հյուսածո ոճով է պատկերված, որի ստորին խաչաթևից բարձրանում է նուրբ արմավազարդը, իսկ վարդյակն այսօրինակ խաչքարերի քանդակային հորինվածքում ընդհանրապես բացակայում է[2]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջմիածնի Մայր Տաճար
- Սուրբ Շողակաթ եկեղեցի
- Աղամալի, Աղաջանի և Նանագուլի խաչքար (Շողակաթ)
- Աղամալի և Մարիամի խաչքար (Շողակաթ)
- Ալպերտոսի խաչքար (Շողակաթ)
- Տեր Հովհաննեսի խաչքար (Շողակաթ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
- ↑ Դիվան հայ վիմագրության, Պ. 2. Գորիսի, Սիսիանի և Ղափանի շրջաններ /Գլխ. խմբ.՝ Հ. Ա. Օրբելի, հատորի խմբ. Բ. Ն. Առաքելյան։ ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ. Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1960., էջ 14, արձանագրություն 3
- ↑ Ս. Բարխուդարյան, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, 1963 թվական, էջ 132
- ↑ Հր. Աճառյան, Անձնանունների բառարան, հատոր Ա, էջ 96
- ↑ Հ․Լ․ Պետրոսյան, Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Երևան, 2008, էջ 365