Տեր Հովհաննեսի խաչքար (Շողակաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեր Հովհաննեսի խաչքար
Տեր Հովհաննեսի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանԱրմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան-Սահակ Պարթև փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Շողակաթ եկեղեցում։
Սկզբնական տեղադրությունԱրմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան-Սահակ Պարթև փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Շողակաթ եկեղեցում։
Ներկա տեղադրությունԱգուցված է Շողակաթ եկեղեցու հարավային որմին, արտաքուստ, իրար կողք ագուցված զույգ խաչքարերից աջինը։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԽաչքարը նվիրված է Տեր Հովհաննեսին։
ԽաչագործԽաչքագործն անհայտ է։
ՊատվիրողԽաչքարի պատվիրատուն անհայտ է։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1694 թվական
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը քանդակներ չունի։
Նյութբազալտ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
 Shoghakat Վիքիպահեստում

Տեր Հովհաննեսի խաչքար, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան-Սահակ Պարթև փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Շողակաթ եկեղեցում, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/18)[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագուցված է Շողակաթ եկեղեցու հարավային որմին, արտաքուստ, իրար կողք ագուցված զույգ խաչքարերից աջինը[2]։

Վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի ստորին հատվածում 3 տող վիմական արձանագրություն[2].

  1. ԹՎ[Ի]Ն ՌՃԽԳ (1694)
  2. Յ[Ի]Շ[Ա]Տ[Ա]Կ Է ՍԲ Խ[Ա]ՉՍ Ղ[Ա]Զ
  3. ԲՆՑԻ ՏՐ ՕՎ[Ա]Ն[Ի]ՍԻՆ

Խաչքարի արձանագրության մեջ հիշատակվում է Տեր Հովհաննեսը, ով Թալինի տարածաշրջանի Ղազբին (Կազբին) գյուղից էր։ Խաչքարը կերտվել է 1694 թվականին։

Այլ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիմագրում հիշատակված Աղամալի որդի Ալպերտոսն եկեղեցու մուտքի շինարարական վիմագրում հիշվող Ալբերդիոսն է[2]։
  • «ՅԱՂԱՄԱԼ» անձնանունից առաջ փորագրված «ՆԼԻՉ» տառաշարքը վերծանվում է «ՆԱԽԻՉԵՒԱՆՑԻ», քանի որ Աղամալը ծագումով Նախիջևանից է։ Գրիչը «Խ»-ն սխալմամբ «Լ» է փորագրել[2][3]։
  • Տվյալ ժամանակաշրջանի կոթողներն աչքի են ընկնում հիմնախաչի ետնախորքն անզարդ պահելու սկզբունքով, վարդյակն առանձնանում է խորանից, իսկ արմավազարդն ու խաչը հստակորեն պահպանում են հորինվածքի առանձնահատուկ տեսքը[4]։ 17-18-րդ դարերի եկեղեցական կառույցների որմերին ագուցված խաչքարերն ունեն պարզ, դեկորատիվ հարդարանք, երիզված են հյուսածո զարդանախշերով, հիմնախաչը ևս հյուսածո ոճով է պատկերված, որի ստորին խաչաթևից բարձրանում է նուրբ արմավազարդը, իսկ վարդյակն այսօրինակ խաչքարերի քանդակային հորինվածքում ընդհանրապես բացակայում է[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
  3. Ա. Հարությունյան, Ս. Հռիփսիմեի և Ս. Շողակաթի վանքերի որմերին ագուցված խաչքարերի նորահայտ վիմագրերը, «Էջմիածին», 2011 թվական, Ե, էջ 92
  4. Հ․Լ․ Պետրոսյան, Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Երևան, 2008, էջ 365