Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Ստեփանի Աղաբալյան (հունիսի 3 , 1938 (1938-06-03 ) [1] , Երևան , Հայկական ԽՍՀ , ԽՍՀՄ ), մոլեկուլային վարակաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1993 ), պրոֆեսոր (1999 ): Բժշկական ծառայության փոխգնդապետ (2001 ):
Արթուր Աղաբալյանը ծնվել է 1938 թվականի հունիսի 3 -ին, Երևանում ։ 1965 թվականին ավարտել է Ալմա Աթայի բժշկական ինստիտուտը ։ 1966 -1985 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Փորձարարական կենսաբանության ինստիտուտում, 1985-1993 թվականներին՝ Պրոկտոլոգիայի ինստիտուտի կլինիկաախտորոշման բաժնի վարիչ։ 1994 -1995 թվականներին եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի դեկանի տեղակալ, 1994-2002 թվականներին՝ ամբիոնի վարիչ[2] ։
Աղաբալյանն առաջին անգամ անջատել և ֆիզքիմիական ու էլեկտրոնամանրադիտակային եղանակներով բնութագրել է pseudomonas putida և turingiensis բակտերիաների պլազմիդային ԴՆԹ-ները։ Առաջարկել է մարդու հաստ աղիքում ուռուցքային աճի վաղ ախտորոշման կենսաքիմիական չափանիշներ։
ՌԴ բնական ԳԱ անդամ (1999 )[3]
ՀՀ ԳԱ Միկրոբիոլոգիայի ինստիտուտի մասնագիտացված խորհրդի անդամ
«Հայաստանի կենսաբանական ամսագրի» խմբագրական խորկրդի անդամ
«Տեսական և կլինիկական բժշկության հարցեր» ամսագրի անդամ
ԵՊԲՀ ոսկե մեդալ (2000 )
Բժշկական ծառայության փոխգնդապետ (2001 )
Агабалян А. С., Молекулярные основы биологии арбовирусов, М., 1973 (համահեղինակ).
Айриян А. П. Армянские учёные-медики, Ер., 1998, 276 с.