Արթուր Աղաբալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արթուր Աղաբալյան
Ծնվել էհունիսի 3, 1938(1938-06-03) (81 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՂազախական ազգային բժշկական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1993)

Արթուր Ստեփանի Աղաբալյան (հունիսի 3, 1938(1938-06-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլեկուլային վարակաբան: Կենսաբանական գիտությունների դոկտոր (1993), պրոֆեսոր (1999): Բժշկական ծառայության փոխգնդապետ (2001):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Աղաբալյանը ծնվել է 1938 թվականի հունիսի 3-ին, Երևանում: 1965 թվականին ավարտել է Ալմա Աթայի բժշկական ինստիտուտը: 1966-1985 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Փորձարարական կենսաբանության ինստիտուտում, 1985-1993 թվականներին՝ Պրոկտոլոգիայի ինստիտուտի կլինիկաախտորոշման բաժնի վարիչ: 1994-1995 թվականներին եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի դեկանի տեղակալ, 1994-2002 թվականներին՝ ամբիոնի վարիչ[1]:

Աղաբալյանն առաջին անգամ անջատել և ֆիզքիմիական ու էլեկտրոնամանրադիտակային եղանակներով բնութագրել է pseudomonas putida և turingiensis բակտերիաների պլազմիդային ԴՆԹ-ները: Առաջարկել է մարդու հաստ աղիքում ուռուցքային աճի վաղ ախտորոշման կենսաքիմիական չափանիշներ:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ բնական ԳԱ անդամ (1999)[2]
  • ՀՀ ԳԱ Միկրոբիոլոգիայի ինստիտուտի մասնագիտացված խորհրդի անդամ
  • «Հայաստանի կենսաբանական ամսագրի» խմբագրական խորկրդի անդամ
  • «Տեսական և կլինիկական բժշկության հարցեր» ամսագրի անդամ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԵՊԲՀ ոսկե մեդալ (2000)
  • Բժշկական ծառայության փոխգնդապետ (2001)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Агабалян А. С., Молекулярные основы биологии арбовирусов, М., 1973 (համահեղինակ).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айриян А. П. Армянские учёные-медики, Ер., 1998, 276 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]