Ահռելի ռադիոն (պատմվածք)
«Ահռելի ռադիո» (անգլ.՝ The Enormous Radio), ամերիկացի գրող Ջոն Չիվերի 1947 թվականին գրված պատմվածքը։ Այն առաջին անգամ հայտնվել է The New Yorker-ի 1947 թվականի մայիսի 17-ի համարում, իսկ այնուհետև կցվել է «Ահռելի ռադիոն և այլ պատմություններ» ժողովածուին[1], 55 պատմվածքներ The New Yorker-ից և Ջոն Չիվերի պատմությունները։
Պատմությունը նկարագրում է տարօրինակ նոր ռադիոն, որը հնարավորություն է տալիս իր տերերին լսել իրենց բնակարանային շենքում գտնվող այլ բնակիչների խոսակցությունները։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջիմ և Իռեն Ուեսթքոտը իրենց երկու երեխաների հետ գոհունակությամբ ապրում են Սատոն Փլեյսի հարևանությամբ գտնվող շենքի 12-րդ հարկի բնակարանում (նրանց բնակության քաղաքը չի նշվում, բայց Սատոն Փլեյսը գտնվում է Նյու Յորքում)։ Նրանք երկուսն էլ սիրում են երաժշտություն լսել, պարբերաբար հաճախել համերգների և ժամանակ անցկացնել ռադիոյով երաժշտություն լսելով։
Երբ նրանց ռադիոն փչանում է, Ջիմը պատվիում է նորը, բայց երբ այն ժամանում է, Իռենը ցնցվում է դրա լիակատար տգեղությամբ։ Այն մի մեծ խիժենու ծառից պատրաստված արկղ է, մի քանի պտտվող կարգավորիչներով ու անջատիչներով, որը միացնելուն պես լուսավորվում է կանաչ լույսով։ Մինչ նոր ռադիոյի ժամանումը, Ուեսթքոթները դժվար թե երբևէ վիճաբանած լինեին և կարծես թե երջանիկ ամուսիններ էին։
Երբ Իռենը մի երեկո ռադիոյով երաժշտություն է լսում, նա ռադիոխանգարումների տեսքով լսում է երաժշտության խշշոցը։ Նա փորձում է կարգավորել երաժշտությունը` անջատելով պտտվող կարգավորիչներն ու անջատիչները, բայց սկսում է լսել շենքի այլ բնակարաններից լսվող մարդկանց խոսակցությունները։ Նա այնքան է զարմանում, որ անջատում է ռադիոն։ Երբ Ջիմը տուն է գալիս, նա նույնպես փորձում է ռադիոյով երաժշտություն լսել, բայց փոխարենը լսում է վերելակների աղմուկը և դռան զանգերը։ Հավատալով, որ շենքում առկա էլեկտրոնիկան խանգարում է ռադիոազդանշանին, նա անջատում է ռադիոն, և որոշում է զանգահարել այն իրեն վաճառած մարդկանց և պահանջել, որպեսզի վերանորոգեն ռադիոն։
Նրանք զննեցին ռադիոն և ըստ երևույթին կարգավորեցին խնդիրը, բայց հաջորդ օրը, երբ Իռենը լսում էր Շոպենի նախերգանքը, նա լսեց մի տղամարդու և կնոջ ձայներ, որոնք կարծես վիճում էին։ Հասկանալով, որ խոսակցությունը գալիս է մոտակա բնակարանում ապրող մարդկանցից, Իռենն անջատում է այն, սակայն հաջորդիվ լսում է մի կնոջ ձայն, որը երեխաների համար հեքիաթ է կարդում, և հասկանում է, որ դա հարևանի երեխաների դայակն է։ Նա նորից շրջում է անջատիչը, բայց ամեն շրջելուն պես գաղտնի մասնակից է դառնում մեկ այլ բնակարանի իրադարձություններին։ Իռենը պահանջում է, որ Ջիմը անջատի ռադիոն, քանի որ վախենում է, որ հարևանները կլսեն իրեն և Ջիմին, այնպես, ինչպես նրանք են կարողանում լսել շենքում գտնվող մյուս բնակիչներին։
Հաջորդ մի քանի օրերի ընթացքում Իռենը ռադիոյով լսում է հարևանների կյանքը և դառնում է ոգևորված ու սարսափած։ Նա այնքան է ընկղմվում այս ամենի մեջ, որ նույնիսկ հրաժարվում է հանդիպել ընկերուհուն, փոխարենը նախընտրում է մնալ տանը և ռադիո լսել և տեսնի թե այս անգամ ինչ նորություններ կբացահայտի հարևանների մասին։ Ջիմը նկատում է, թե որքան տարօրինակ է Իռենը դարձել իր վարվելակերպում և զրույցներում, հատկապես ընկերների հետ ընթրիքի ժամանակ։ Տուն գնալու ճանապարհին, Իռենը խոսում է աստղերի մասին, դրանց նմանեցնելով փոքրիկ մոմի լույսի, որն իր շողերն է արձակում, որպեսզի «իր բարի ճառագայթներն արձակի այս չար աշխարհում»։
Իռենը լիովին ներգրավվում է ռադիոյով հեռարձակվող կյանքի մեջ և դառնում է ընկճված։ Նա բավականին հասարակ կնոջից վերածվում է այն կնոջը, որը կասկածում է, թե ով է ինքը և կասկածում է իր ամուսնու՝ Ջիմի հետ հարաբերություններին։ Ջիմը ևս մի անգամ նորոգման է տանում ռադիոն, և այս անգամ նույնպես նորոգում են այն։ Վերանորոգումը թանկ է և շատ ավելին է քան Ջիմը կարող է իրեն թույլ տալ։ Այն ամենն ինչ նա ուզում էր, այն էր, որ Իռենը ռադիոյից որոշակի հաճույք ստանար։ Փոխարենը ռադիոն վերջ է դնում Ուեսթքոթների խաղաղ կյանքին։
Վերլուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Էլն Լլոյդ Սմիթի[2], կենցաղային գարշահոտության գաղափարը այն գաղափարներից մեկն է, որը «խաթարում է ինքնությունը, կարգը և կանոնը»։ Սա հենց այն է, ինչ անում է նոր ռադիոն Ուեսթքոթների կենցաղային կյանքի հետ։ Երբ միսիս Ուեսթքոտը տեսնում է նոր ռադիոն՝ այդ մեծ, խիժենուց պատրաստված արկղը, նրան դուր չի գալիս դրա ահռելիությունը։ Խիժենուց պատրաստված այդ արկղը «գորշ» է և չի համապատասխանում հյուրասենյակի կահույքի և գույների հետ, որոնք Իռենն անձամբ էր ընտրել։ Այս արկղը գորշ ու տգեղ է և խավար է բերում հյուրասենյակում և նրանց կյանքում։ Ի վերջո, Իռենը իրեն նույնացնում է ռադիոյի հետ։
«Ահռելի ռադիո»-յում մեկ այլ գոթական հասկացությունը թաղված գաղտնիքների տարրն է։ Թե՛ Ջիմը, թե՛ Իռենը սկսում են գիտակցել, որ իրենց ամուսնության մեջ լարվածություն կա։ Իռենն ունի շատ խորը, մութ գաղտնիքներ, որոնց համար իրեն մեղավոր է զգում։ Նա այս տարիների ընթացքում հաջողությամբ թաքցրել է այդ գաղտնիքները, քանի դեռ ռադիոյի տգեղությունը չբացահայտեց հարևանների խնդիրները։ Իռենը երկար ժամանակ ճնշված էր և թաքցնում էր իր զգացմունքները ուրիշների և իր նկատմամբ։ Ահա թե ինչու է նա դիմում ռադիոյին՝ այն բացահայտում է ուրիշների ներքին կյանքը և, ի վերջո՝ նրանը։ Իռենը շենքի մյուս բնակիչների հետ նույնացնում է իր սեփական խնդիրները։ Հեգնական է, որ «Ուեսթքոթների» կյանքին ուրախություն բերելու համար ձեռք բերված այս ռադիոն միայն նրանց միջև խնդիրներ է առաջացնում։ Բացահայտված գաղտնիքները երբեմն լավ չեն մեկնաբանվում։
Էլն Լլոյդ Սմիթը նաև նույնացնում է ընտանեկան վայրագությունը[3] որը, միանգամից կապված է տան, սեռի և ընտանիքի գաղափարի հետ որը փոխաբերության միջոցով դառնում է գեղարվեստական կերպարների ներքին կյանքը արտաքինացնելու ձև։
Ադապտացիան հեռուստատեսությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ահռելի ռադիո»-ն ադապտացվեց հեռուստատեսությունում 1987 թվականին, «Պատմություններ մութ անկյուններից»-ի հեռուստասերիալի մի շարք դրվագներից։ Այն ղեկավարել էր Բիլ Թրեվիսը և հեռարձակվել է 1987 թվականի մայիսի 17-ին։
Ադապտացիան ռադիոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ահռելի ռադիո»-ն ադապտացվեց CBS-ի ռադիոյի սեմինարի մի դրվագում, որը տեղի ունեցավ 1956 թվականի մայիսի 11-ին[4][5]։
Պատմվածքը բեմականացրել է Գրեգորի Էվանսը BBC-ի համաշխարհային ծառայության City Plays շարքում, որը արտադրել և ղեկավարել է Գորդոն Հաուսը։ Այն հեռարձակվեց 1991 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Cheever, John (1953). «The Enormous Radio And Other Stories». Funk & WagnallsCompany. Վերցված է 2012 թ․ մարտի 25-ին.
- ↑ Smith, Allan Lloyd (2004). "American Gothic Fiction: An Introduction". New York: Continuum, 2004. Print.
- ↑ Smith, Alan Lloyd (2004) American Gothic Fiction, p. 102, The Continuum International Publishing Group 0-8264-1594-6
- ↑ Relic Radio (February 7, 2010) "ST05: The Enormous Radio by CBS Radio Workshop"
- ↑ Dennis Nyhagen. «The Definitive CBS Radio Workshop Radio Log with Parley Baer, Herb Butterfield and William Conrad». Digitaldeliftp.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 25-ին.
|