Ահուտի Պրասադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ահուտի Պրասադ
տելուգու՝ ఆహుతి ప్రసాద్
Ծնվել էհունվարի 2, 1958(1958-01-02)
ԾննդավայրKoduru, Krishna district, Անդհրա-Պրադեշ, Հնդկաստան
Մահացել էհունվարի 4, 2015(2015-01-04) (57 տարեկանում)
Մահվան վայրՀայդարաբադ, Հնդկաստան
ՔաղաքացիությունFlag of India.svg Հնդկաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներՆանդի մրցանակ

Ադուսիմիլի Ջանարդհան Վարապրասադ (անգլ.՝ Adusumilli Janardhan Varaprasad, տելուգու՝ అడుసుమిల్లి జనార్ధన వరప్రసాద్, առավել հայտնի է որպես Ահուտի Պրասադ), հնդիկ դերասան: Մի քանի աղբյուրների համաձայն նկարահանվել է 100-300[1] [2] ֆիլմերում` տելուգու, կաննադա, հինդի և թամիլերեն լեզուներով[3]: Կինոյի արտիստների ակադեմիայում զբաղեցրել է քարտուղարի պաշտոն (անգլ.՝ Movie Artistes Association):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահուտի Պրասադը ծնվել է 1958 թվականի հունվարի 2-ին Անդխարա-Պրադեշ նահանգի Կրիշնա շրջանի Կոդուրու գյուղում, Ադուսիմիլլի Ռամա Ռաո և Խայմավատի ընտանիքում: Նա դեռ երեխա էր, երբ ընտանիքի հետ տեղափոխվել է Կարնատակա նահանգ: Քոլեջում սովորելու տարիներին տարվել է դերասանական խաղով և քոլեջը ավարտելուց հետո ընդունվել է կինոյի և հեռուստատեսության համալսարան (անգլ.՝ Madhu Film and TV Institute of Acting) Հայդարաբադում[4]:

Իր առաջին դերը Պրասադը ստացել է «Ee Prasnaku Baduledi » կինոնկարում, սակայն առաջինը վարձույթի է հանվել «Վիկրամ» ֆիլմը, որտեղ առաջնախաղ է ունեցել Ակինենի Նագարջունը[3]: Դերասանը ստացել է «Ահուտի» մականունը , համանուն ֆիլմում չարագործի դերը փայլուն կատարելու շնորհիվ[5]:

1980-ականներին իր կարիերայի վաղ փուլերում Պրասադը բացասական դերեր է մարմնավորել, հետագայում նա անցել է կատակերգական դերերի: Նրա լավագույն ֆիլմերից են Indra (2002), Malliswari (2004), Full Moon (2007) և Bendu Apparao RMP (2009) ֆիլմերը[3]:

«Սիրո շունչ» ֆիլմում դերասանուհի Տաբուի հոր դերը մարմնավոելու շնորհիվ նա դրական արձագանքների է արժանացել: 2003[6] թվականին «Nasu Ninnu Premistunnanu» ֆիլմում լավագույն բացասական դերի համար Պրասադը արժանացել է Nandi մրցանակի, իսկ լավագույն բնահատուր դերի համար` «Լիալուսին» (2008) ֆիլմում, որտեղ մարմնավորել է հարբեցող տանտիրոջ[7][8]: Չնայած դերասանը ծնվել է Կրիշնա շրջանում, նա վարպետորեն տիրապետում էր Արևելյան և Արևմտյան Գոդավարի[5] շրջանների արտասանությանը:

2011 թվականին դերասանի մոտ ախտորոշվել է գունավոր քաղցկեղ[9] : Չնայած իր հիվանդությանը` նա մինչև վերջին օրերը շարունակել է նկարահանվել ֆիլմերում: Նրա կենդանության օրոք թողարկված վերջին ֆիլմը Rowdy Fellow էր, Նառա Ռոխատոյի մասնակցությամբ[2]: Եվս մի քանի ֆիլմ` Rudramadevi » և «Sankara, թողարկվել են նրա մահից հետո[5]:

Դերասանը ընտանիքի հետ վերջին տարեդարձը նշել է ուրբաթ՝ հունվարի 2-ին[2] : Սակայն շաբաթ օրը` երեկոյան, նրա վիճակը կտրուկ վատթարացել է և նրան տեղափոխել են Կրիշնայի բժշկական գիտությունների ինստիտուտ (անգլ.՝ Krishna Institute of Medical Sciences), որտեղ 2015 թվականի[9] հունվարի 4-ին նա մահացել է: Ահուտի Պրասադը դիակիզվել է երկուշաբթի՝ Երրագադ թաղամասի դիակիզարանում, այն բանից հետո, երբ հարազատներն ու գործընկերները կատարել են վերջին ծեսը[10]:

Դերասանն ամուսնացած էր Վիժայա Նիրմալայի հետ, նրանք ունեին երկու որդի` Բհարանին և Քարթիկին[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Telugu actor Ahuti Prasad dead»։ Business Standard (անգլերեն)։ 2015-01-04։ Վերցված է 2015-01-31 
  2. 2,0 2,1 2,2 «Ahuti Prasad Passed Away» (անգլերեն)։ Gulte.com։ 2015-01-04։ Վերցված է 2015-01-31 
  3. 3,0 3,1 3,2 «Film Actor ‘Ahuti’ Prasad is Dead»։ The New Indian Express (անգլերեն)։ 2015-01-05։ Վերցված է 2015-01-31 
  4. «ఆహుతి ప్రసాద్ కన్నుమూత» (թելուգու)։ Sakshi.com։ 2015-01-05։ Վերցված է 2015-01-31 
  5. 5,0 5,1 5,2 «Popular Telugu Actor Ahuti Prasad Dies at 57»։ Outlook (անգլերեն)։ 2015-01-04։ Վերցված է 2015-01-31 
  6. «Nandi Awards 2002» (անգլերեն)։ Idlebrain.com։ 2003-09-08։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-15-ին 
  7. «Nandi awards 2007 announced» (անգլերեն)։ Idlebrain.com։ 2008-01-12։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-31-ին 
  8. «Ahuti Prasad, renowned Telugu actor, died of cancer»։ The Times of India (անգլերեն)։ 2015-01-04։ Վերցված է 2015-01-31 
  9. 9,0 9,1 «ఆహుతి ప్రసాద్ కన్నుమూత» (թելուգու)։ Sakshi.com։ 2015-01-05։ Վերցված է 2015-01-31 
  10. Suresh Kavirayani (2015-01-05)։ «Ahuti Prasad kept cancer a ‘secret’»։ Deccan Chronicle (անգլերեն)։ Վերցված է 2015-01-31