Ահմեդ Հասան
Ահմեդ Հասան արաբ․՝ أحمد حسن | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 2, 1975[1][2] (48 տարեկան) | ||
Ծննդավայր | Maghagha, Էլ Մինյա, Եգիպտոս | ||
Հասակ | 175 սանտիմետր | ||
Քաշ | 70 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ահմեդ Հասան (արաբ․՝ أحمد حسن, մայիսի 2, 1975[1][2], Maghagha, Էլ Մինյա, Եգիպտոս), եգիպտացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել Եգիպտոսի ազգային հավաքականում և եղել է թիմի ավագը։ Ազգային հավաքականում իր անցկացրած հանդիպումների թվով ռեկորդակիր է (184 հանդիպում)։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ահմեդ Հասանը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Ասուան» ֆուտբոլային ակումբի կազմում։ Մեկ մրցաշրջան թիմի կազմում անցկացնելուց հետո տեղափոխվել է «Իսմաիլի» ակումբ։ 20 տարեկան հասակում Ահմեդը ազգային հավաքականի կողմից ստացել է հրավեր և 1985 թվականի դեկտեմբերի 29-ին իր առաջնախաղը անցկացրել հավաքականի կազմում՝ Գանայի հավաքականի դեմ խաղում։
1998 թվականին Հասանը տեղափոխվել է թուրքական «Կոջաելիսպոր»։ Իսկ 2000 թվականին նա պայմանագիր է կնքել մեկ այլ թուրքական թիմի՝ «Դենիզիլսպորլի» հետ։
Թիմի կազմում մասնակցել է Թուրքիայի գավաթի խաղարկությանը, և դարձել է փոխչեմպիոն։
«Անդերլեխտ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականին Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո Հասանը տեղափոխվել է բելգիական «Անդերլեխտ»։
Թիմի կազմում Ահմեդը դարձել է Բելգիայի չեմպիոն և մասնակցել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին։
Վերադարձ Եգիպտոս[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականին Ահմեդ Հասանը վերադարձել է Եգիպտոս։ 2008 թվականի մայիսին ֆուտբոլիստը 3-ամյա պայմանագիր է կնքել եգիպտական «Ալ Ախլի»-ի հետ։
Թիմի կազմում իր առաջին իսկ խաղում նա դարձել է գոլի հեղինակ։
Աֆրիկայի ազգերի գավաթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամեդ Հասանը մասնակցել է Աֆրիկայի ագզերի գավաթի 4 խաղարկության՝ 1998, 2006, 2008 և 2010 թվականներին։ 2006 թվականի խաղարկության ժամանակ Հասանը դարձել է 4 գոլի հեղինակ և ճանաչվել է մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ[3]։
Հավաքականի կազմում մասնակցելով 184 հանդիպման նա դարձել է Եգիպտոսի հավաքականի կազմում ամենից շատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը[4]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թուրքիայի փոխչեմպիոն - 2006
- Բելգիայի չեմպիոն - 2007
- Բելգիայի գավաթակիր - 2008
- Եգիպտոսի չեմպիոն - 2009, 2010, 2011
- Եգիպտոսի գավաթակիր - 1997, 2013
- Եգիպտոսի սուպերգավաթակիր - 2008, 2010
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ «FIFA.com»։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-18-ին։ Վերցված է 2016-06-27
- ↑ Египетский футболист побил мировой рекорд по числу матчей за сборную
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|