Ահմադ Հասան
Ահմադ Հասան արաբ․՝ أحمد حسن | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Եգիպտոս | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 2, 1975[1][2] (49 տարեկան) | ||
Ծննդավայր | Maghagha, Էլ Մինյա, Եգիպտոս | ||
Հասակ | 175 սանտիմետր | ||
Քաշ | 70 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ահմադ Հասան (արաբ․՝ أحمد حسن, մայիսի 2, 1975[1][2], Maghagha, Էլ Մինյա, Եգիպտոս), եգիպտացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել Եգիպտոսի ազգային հավաքականում և եղել է թիմի ավագը։ Ազգային հավաքականում իր անցկացրած հանդիպումների թվով ռեկորդակիր է (184 հանդիպում)։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերայի սկիզբը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահմադ Հասանը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Ասուան» ֆուտբոլային ակումբի կազմում։ Մեկ մրցաշրջան թիմի կազմում անցկացնելուց հետո տեղափոխվել է «Իսմաիլի» ակումբ։ 20 տարեկան հասակում Ահմադը ազգային հավաքականի կողմից ստացել է հրավեր և 1985 թվականի դեկտեմբերի 29-ին իր առաջնախաղը անցկացրել հավաքականի կազմում՝ Գանայի հավաքականի դեմ խաղում։
1998 թվականին Հասանը տեղափոխվել է թուրքական «Կոջաելիսպոր»։ Իսկ 2000 թվականին նա պայմանագիր է կնքել մեկ այլ թուրքական թիմի՝ «Դենիզիլսպորլի» հետ։
Թիմի կազմում մասնակցել է Թուրքիայի գավաթի խաղարկությանը, և դարձել է փոխչեմպիոն։
«Անդերլեխտ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո Հասանը տեղափոխվել է բելգիական «Անդերլեխտ»։
Թիմի կազմում Ահմադը դարձել է Բելգիայի չեմպիոն և մասնակցել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին։
Վերադարձ Եգիպտոս
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին Ահմադ Հասանը վերադարձել է Եգիպտոս։ 2008 թվականի մայիսին ֆուտբոլիստը 3-ամյա պայմանագիր է կնքել եգիպտական «Ալ Ախլի»-ի հետ։
Թիմի կազմում իր առաջին իսկ խաղում նա դարձել է գոլի հեղինակ։
Աֆրիկայի ազգերի գավաթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեդ Հասանը մասնակցել է Աֆրիկայի ագզերի գավաթի 4 խաղարկության՝ 1998, 2006, 2008 և 2010 թվականներին։ 2006 թվականի խաղարկության ժամանակ Հասանը դարձել է 4 գոլի հեղինակ և ճանաչվել է մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ[3]։
Հավաքականի կազմում մասնակցելով 184 հանդիպման նա դարձել է Եգիպտոսի հավաքականի կազմում ամենից շատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը[4]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թուրքիայի փոխչեմպիոն - 2006
- Բելգիայի չեմպիոն - 2007
- Բելգիայի գավաթակիր - 2008
- Եգիպտոսի չեմպիոն - 2009, 2010, 2011
- Եգիպտոսի գավաթակիր - 1997, 2013
- Եգիպտոսի սուպերգավաթակիր - 2008, 2010
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «FIFA.com». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Египетский футболист побил мировой рекорд по числу матчей за сборную
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմադ Հասան» հոդվածին։ |
|