Ահարոն Ավագ հա-Ռոֆե Բեն Յոսեֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ահարոն Ավագ հա-Ռոֆե Բեն Յոսեֆ
եբր.՝ אהרון בן יוסף הרופא
Ծնվել է1260
Սուդակ[1] կամ Կոստանդնուպոլիս, Լատինական կայսրություն
Մահացել է1320[1]
Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն
ՔաղաքացիությունԲյուզանդական կայսրություն
ԴավանանքKaraite Judaism?
Մասնագիտությունգրող, բժիշկ, փիլիսոփա, ռաբբի և բանաստեղծ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինհին եբրայերեն

Ահարոն Ավագ հա-Ռոֆե Բեն Յոսեֆ (բիբլիական եբրայերեն՝ ‏אהרון בן יוסף הרופא‏‎, 1260, Սուդակ[1] և Կոստանդնուպոլիս, Լատինական կայսրություն - 1320[1], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), կարաիմ գիտնական, փիլիսոփա-աստվածաբան, էկզեգետ, օրինագետ, գրող, պատարագային բանաստեղծ և բժիշկ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Մորդեհայ Կոկիզովի՝ ծնվել է Կոստանդնուպոլսում[2]: Երիտասարդության տարիներին ապրել է Սոլխաթ քաղաքում (ներկայում՝ Հին Ղրիմ), մնացած տարիներըին՝ Կոստանդնուպոլսում, եղել է ուսուցիչ, գազզան ու քարոզիչ և զբաղվել է բժշկական պրակտիկայով։

«Առանց նախապաշարմունքների ճշմարտության հասնելու մոլի ձգտող» Ահարոնը, ինչպես ինքն էր ասում, շատ է ճամփորդել, ծանոթացել իր ժամանակի լավագույն գիտնականների հետ և ջանասիրաբար ուսումնասիրել ոչ միայն կարաիմական, այլև համաեվրոպական և թալմուդիական գրականությունը։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնությունից ունենալով լուսավոր և սթափ միտք և զինված լինելով բազմակողմանի խորը գիտելիքներով՝ Ահարոնը գրել է շատ արժեքավոր գործեր։ Ահարոնի՝ մեզ հասած ստեղծագործություններից ամենանշանավորը «Միվհար» գիրքն է։ Այն կազմում է ծավալուն մեկնաբանություն Տորուի վերաբերյալ: Շարադրանքը, որը սեղմ է, բայց արտասովոր նրբագեղ լեզվով, համարվում է կարաիմական ոգու լավագույն ստեղծագործություններից մեկը, մինչ օրս չի կորցրել իր նշանակությունը և հարուստ աղբյուր է ծառայում գիտնականների համար կրոնական փիլիսոփայության, էկզեգետիկայի, գործնական աստվածաբանության, լեզվաբանության, գրականության և կարաիմների բժշկության հարցերի ուսումնասիրության համար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Aaron ben Joseph ha-Rofe // Encyclopaedia Judaica — 2 — Detroit: Macmillan Inc., 2007. — P. 215.
  2. Ахиезер Г. Караимские и раббанитские переписчики периода генуэзской Каффы по материалам рукописных собраний // Караимы Феодосии : история, религия, культура / ред. и сост. В. А. Ельяшевич, М. Б. Кизилов. — Симферополь ; Феодосия : Таврида, 2018. — С. 12. — 376 с. — ISBN 978-5-6040199-8-6.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Б. С. Эльяшевич. Караимский биографический словарь (с конца VIII в. до 1960 г.). Часть I. // Караимы. 2-e издание. — РАН: Москва, 1993.
  • О. Синани. Краткая история литературной деятельности караимских писателей