Ահաբեկչություն Քաբուլում (2017)
Ահաբեկչություն Քաբուլում | |
---|---|
Տեսակ | car bombing? և իրադարձություն |
Երկիր | Աֆղանստան |
Գրոհի վայր | Քաբուլ |
Տեղադրանք | Քաբուլ[1] |
Տարեթիվ | 2017 թվականի մայիսի 31 |
Գրոհի միջոց | պայթուցիկ սարք, որը տեղադրված է եղել ավտոմեքենայի մեջ |
Զոհվածներ | 80+ |
Վիրավորներ | 350+ |
Կազմակերպիչներ | դեռևս անհայտ |
Ահաբեկչություն Քաբուլում, ահաբեկչական գործողություն, որը տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 31-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում։ Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 08:25-ին[2]: Ըստ նախնական տվյալների, մահացել է 80, վիրավորվել, ավելի քան, 350 մարդ[2][3][4][5]։ Որևէ ահաբեկչական խմբավորում դեռևս պատասխանատվությունը իր վրա չի վերցրել։ Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ավտոմեքենայի մեջ։ Մեքենան կայանված է եղել Քաբուլի կենտրոնական հատվածում, որը քաղաքաբնակների կարծիքով եղել է ամենաանվտանգ վայրը ողջ Աֆղանստանում։ Այստեղ մտնելու համար մի քանի անցակետեր պետք է անցնել[2][4]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրիլին թալիբները հայտարարել էին, որ իրենց գրոհայինների նոր թիրախներ հանդիսանալու են արտասահմանյան ուժերը[6]։ Մինչ այդ, ԱՄՆ-ն հայտարարել էր, որ զինված նոր ջոկատներ է ուղարկելու երկիր՝ կայունացնելու Աֆղանստանում տիրող իրավիճակը[4]։
Հարձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պայթյունը տեղի է ունեցել Քաբուլի կենտրոնում՝ առավոտյան աղոթքի ժամին։ Պայթյունից մի քանի մետր հեռավորության վրա գտնվում է Գերմանիայի դեսպանատունը[7]։ Դեսպանատան շենքը պայթյունի արդյունքում վնասվել է[7]։ Ճապոնիայի դեսպանատան երկու աշխատակիցներ վիրավորվել են[3]։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թալիբան շարժումը հերքել է իր մասնակցությունը ահաբեկչությանը[2]։
- Հնդկաստան- Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուշմա Սվարաջը հայտարարել է, որ իրենց դեսպանատան աշխատակիցները գտնվում են անվտանգ տարածքում[3]։ Վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ Հնդկաստանը կանգնած է Աֆղանստանի կողքին՝ ահաբեկչության դեմ պայքարում։ Նա հավելել է, որ ահաբեկչության բոլոր տեսակների դեմ միահամուռ պայքար պետք է ծավալի միջազգային հանրությունը[8][9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Des dizaines de morts dans un attentat au camion piégé dans le quartier diplomatique de Kaboul (ֆր.) // site web de France 24 — 2017.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Kabul bomb: Dozens killed in Afghan capital's diplomatic zone». BBC News (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 31. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Kabul blast: At least 80 killed & over 350 wounded in explosion in Afghan capital's embassy district». RT International (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 CNN, Ehsan Popalzai and Faith Karimi. «Afghanistan explosion: 80 killed in blast near diplomatic area». CNN. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ «אפגניסטן: 80 הרוגים בפיצוץ ענק ליד שגרירות גרמניה». Ynet (եբրայերեն). 2017 թ․ մայիսի 31. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Afghan Taliban announce spring offensive». BBC News (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 28. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
- ↑ 7,0 7,1 Mashal, Mujib; Abed, Fahim (2017 թ․ մայիսի 31). «Kabul Bombing Kills at Least 80, Shaking City Center». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Huge bomb blast kills dozens, wounds hundreds in Afghan capital». Reuters. 2017 թ․ մայիսի 31. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Modi, Narendra (2017 թ․ մայիսի 30). «India stands with Afghanistan in fighting all types of terrorism. Forces supporting terrorism need to be defeated». @narendramodi. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.