Ահաբեկչություն Ստոկհոլմում (2017)
Ահաբեկչություն Ստոկհոլմում | |
---|---|
![]() | |
Տեսակ | տրանսպորտի օգտագործում ահաբեկչության նպատակով |
Երկիր | ![]() |
Գրոհի վայր | Ստոկհոլմ |
Տեղադրանք | Նորմալմ |
Տարեթիվ | ապրիլի 7, 2017 |
Զենք | truck? |
Զոհվածներ | 4[1] |
Վիրավորներ | 15[1] |
Կոորդինատներ: 59°19′57.800000099211″ հս․ լ. 18°3′43.900000098399″ ավ. ե. / 59.33272222224977810° հս․. լ. 18.06219444447177835° ավ. ե. | |
2017 Stockholm attack Վիքիպահեստում |
Ահաբեկչություն Ստոկհոլմում, ահաբեկչություն Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, որը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 7-ին: Ահաբեկչությունը տեղի է ունեցել Ստոկհոլմի Դրոտնինգաթան փողոցում: Բեռնատար ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, որի արդյունքում զոհվել է առնվազն 3, վիրավորվել՝ նախնական տվյալներով ութ մարդ[2][3]: Որոշ լրատվամիջոցներ հայտնել են նաև, որ Ստոկհոլմի կենտրոնում տեղի է ունեցել փոխհրաձգություն: Շվեդական հետախուզությունը հայտնում է մեծ թվով վիրավորվածների մասին[4][5][6]: Շվեդական ոստիկանությունը իրադարձությունները անվանել է «ահաբեկչություն»[3]: Ականատեսները վկայում են, որ բեռնատարը մտածված մխրճվել է ամբոխի մեջ: Ականատեսները նշում էին, որ անկանոն խուճապ է տիրում Ստոկհոլմի փողոցներում: Ներկայումս ոստիկանները շրջափակել են Ստոկհոլմի կենտրոնական թաղամասերը: Դեպքի վայր են ժամանել արդեն ոստիկանական և շտապ օգնության մեքենաները: Ոստիկանությունը տարածել է տեղեկատվություն այն մասին, որ բեռնատարը մտադրված է եղել մտնելու Åhlens հանրախանութ: Երևանի ժամանակով ժամը 18:14-ին շվեդական ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ նշված է, որ ձերբակալվել է բեռնատարի հնարավոր ահաբեկիչ վարորդը[7]: Ստոկհոլմի մետրոպոլիտենը դադարեցրել է իր աշխատանքները: Ընկերությունը, որին պատկանել է բեռնատարը, արդեն հայտարարել է, որ բեռնատարը գողացվել է: Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը հայտարարել է, որ ուժեղացվել է շվեդական խորհրդարանի շենքի վերահսկողությունը[8]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://yle.fi/uutiset/3-9553968
- ↑ https://www.svd.se/just-nu-fordon-kor-bland-folk-pa-drottninggatan/om/dadet-i-stockholm
- ↑ 3,0 3,1 http://www.bbc.co.uk/news/world-europe-39531108
- ↑ «Stockholm truck crash: 'Three dead and shots fired' as lorry crashes into pedestrians»։ The Daily Telegraph։ Վերցված է 7 April 2017
- ↑ http://www.reuters.com/article/us-sweden-attack-idUSKBN179208
- ↑ https://www.rt.com/news/383902-truck-reportedly-drives-into-people/
- ↑ https://haqqin.az/news/96839
- ↑ https://www.1in.am/2121735.html