Ահաբեկչություն Իլինգում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահաբեկչություն Իլինգում
Տեսակcar bombing?
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏեղադրանքԻլինգ
Գրոհի նպատակԻլինգ
Տարեթիվօգոստոսի 3, 2001
Զենքcar bomb?
Զոհվածներ0 մարդ
Վիրավորներ7

Ահաբեկչական գործողությունն Իլինգում, տեղի է ունեցել 2001 թվականի օգոստոսի 3-ին, ժամը 00:02-ին Լոնդոնում։ Իռլանդական հանրապետական բանակի գրոհայինները մեքենա են պայթեցրել, որում գտնվել է 45 կգ տրոտիլային համարժեքով ռումբ՝ Արևմտյան Լոնդոնում Իլինգ-Բրոդվեյ փողոցում։ Պայթյունի հետևանքով տուժել է 7 մարդ։

Կեսգիշերին մոտ օդ է բարձրացել Saab 9000 մոխրագույն մեքենան[1]։ Խոցման շառավիղը կազմել է ավելի քան 200 մետր[2]։ Պայթյունի հետևանքով վիրավորվել է 7 մարդ։ Մոտակայքում գտնվող առևտրի կենտրոնը տուժել է ոչ միայն պայթյունի հետևանքներից, այլ նաև ոչ մեծ հեղեղումից. վնասի գումարը կազմել է ավելի քան 200 հազար ֆունտ ստերլինգ[1]։

Պայթյունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել Իսկական ԻՀԲ-ն, որը մասնակից է եղել նույն թվականի մարտի 4-ին Բի-բի-սի հեռուստակենտրոնում տեղի ունեցած պայթյունին և փորձել է նոյեմբերի 3-ին համանման պայթյուն կազմակերպել Բիրմինգհեմում[3]։ Փորձագետները որոշել են, որ իռլանդացիները Իլինգում իրենց պայթյունով ընդամենը նախազգուշացում են արել բրիտանական իշխանություններին՝ չփորձելով վնաս հասցնել քաղաքացիական անձանց[4]։ Նոյեմբերին բոլոր երեք ահաբեկչական հարձակումների մեղադրանքով երեք մարդ է ձերբակալվել՝ Նոել Մագուայրը և Ռոբերտ ու Էյդեն Հալմ եղբայրները։ 2003 թվականի ապրիլի 8-ին Օլդ Բեյլի քաղաքում տեղի է ունեցել դատական նիստ. դատարանի առջև են կանգնել նաև Ջեյմս Մակքորմակը (Լաութ կոմսություն, Իռլանդիայի Հանրապետություն) և Ջոն Հանանը (Նյութաունբաթլեր, Ֆերմանի կոմսություն, Իռլանդիայի Հանրապետություն)։ Հալմ եղբայրները դատապարտվել են 20 տարվա ազատազրկման, Մագուայրը՝ որպես ամենավտանգավոր հանցակիցներից մեկը, դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, Մակքորմակը՝ նաև 22 տարվա ազատազրկման (որպես ահաբեկչության գլխավոր կազմակերպիչ), իսկ Հանանը, որը ամենաերիտասարդն էր բոլորից (17 տարեկան), դատապարտվել է 16 տարվա ազատազրկման[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «BBC ON THIS DAY | 3 | 2001: Car bomb in west London injures seven». BBC News. London: BBC. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
  2. «Car bombers rock west London». BBC News. 2001 թ․ օգոստոսի 3.
  3. «Real IRA team convicted of plotting BBC bomb blast». The Independent. London. 2003 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
  4. «Ealing bomb 'was propaganda ploy' | UK news | The Observer». The Guardian. London: GMG. 2001 թ․ օգոստոսի 12. ISSN 0261-3077. OCLC 60623878. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
  5. «Real IRA bombers jailed». BBC News Online. 2003 թ․ ապրիլի 9.