Ահաբեկչություն Բանի Սաադում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ահաբեկչություն Բանի Սաադում
Տեսակահաբեկչական ակտ, զանգվածային սպանություն և suicide car bombing?
ԵրկիրFlag of Iraq.svg Իրաք
ՏեղադրանքKhan Bani Saad City?
Տարեթիվհուլիսի 17, 2015
Զոհվածներ125 ± 10
Վիրավորներ130[1]

Ահաբեկչություն իրաքյան Բանի Սաադում, տեղի է ունեցել 2015 թվականի հուլիսի 20-ին՝ տեղական ժամանակով մոտավորապես 8-ին, Ռամադան սրբազան ամսվա տոնակատարության ժամանակ։ 120 կամ 130 մարդ է զոհվել և առնվազն 130-ը վիրավորվել։ Բանի Սաադը գտնվում է մայրաքաղաք Բաղդադից 20 կմ հեռավորության վրա։

Մահմեդականների համար սուրբ Ռամադան ամսվա ավարտի օրը մարդկանց կողմից լեփ-լեցուն շուկայում սառույցի փոխադրման բեռնատար է պայթեցվել։ Բեռնատարում, ըստ որոշ տվյալների, երեք տոննա պայթուցիկ է եղել։ Ռումբը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը։ Զոհերի և տուժածների թվում կան բազմաթիվ կանայք և երեխաներ։ Պայթյունի ուժգնությունը եղել է այնպիսին, որ զոհվածների մարմինների մի մասը տարածվել է մերձակա տների տանիքներին։

Բանի Սաադի ահաբեկչության պատասխանատվությունը պաշտոնապես ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։

Միջազգային արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրաքի իշխանություններին, զոհվածների ընտանիքներին և տուժածներին։ Նախագահը հաստատել է Իրաքի ժողովրդի հետ շարունակական աջակցությունն ու համերաշխությունը ծայրահեղականության դեմ նրա երկարատեւ և ծանր պայքարում[2]։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը դատապարտել է ահաբեկչությունը և հույս հայտնել, որ հանցագործության բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]