Ակսել Բակունցի մոր դիմանկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակսել Բակունցի մոր դիմանկար
տեսակգեղանկար
նկարիչՄարտիրոս Սարյան
տարի1935
ստեղծման վայրԳորիս
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էԱկսել Բակունցի տուն-թանգարան
հավաքածուԱկսել Բակունցի տուն-թանգարան
Ծանոթագրություններ

Ակսել Բակունցի մոր դիմանկար, Մարտիրոս Սարյանի կողմից 1935 թվականին Գորիսում արված յուղաներկ կտավ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թ․ Մարտիրոս Սարյանը նկարիչների մի փոքր խմբի հետ այցելում է Գորիս զանգեզուրյան նկարների շարք անելու մտադրությամբ։ Նկարիչը մինչ այդ ճանաչում էր Բակունցին և լինելով Գորիսում` չէր կարող չհանդիպել նրան։ Այցելում է նրան և տասն օր շարունակ հյուրընկալվում նրա տանը։ Օրերից մի օր Սարյանը ցանկություն է հայտնում զանգեզուրյան տարազով նկարելու Բակունցի մորը։ Մայրը հրաժարվում է, համառում և խուսափում որպես բնորդ նստել նկարչի դիմաց։ Բակունցին հաջողվում է համոզել վերջինիս, արդյունքում ծնվում է նկարը։ Նկարիչը այն նվիրում է գրողին։ Այժմ այն պահպանվում և ցուցադրված է Ակսել Բակունցի տուն-թանգարանում։ Նկարին կից ներկայացված է Սարյանի նամակը, որը հասցեագրված է Ա․ Բակունցի եղբորը՝ Վահան Բակունցին, որում ներկայացված է նկարի ստեղծման նախապատմությունը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԳԱԹ-ի հավաքածու, Ակսել Բակունցի ֆոնդ
  • Ակսել Բակունցի հուշերից, 1960 թ․