Ակռբի (լեռնաբազուկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակռբի (այլ կիրառումներ)
Ակռբի
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
Վարչատարածքային միավորՎանի մարզ

Ակռբի, լեռնաբազուկ Հայկական լեռնաշխարհում, Վան քաղաքից հարավ-արևելք, Այգեստանի և Շահբաղի գյուղերի միջև։ Այստեղ են գտնվում Ամրական բերդի ավերակները և Մհերի դուռ քարաժայռը՝ իր սեպագիր արձանագրություններով։ Ամրական քարանձավը ընկած է լեռնաբազուկի արևելյան գագաթային մասում, արևմտյան ծայրամասը Ակոբին է, իսկ Մհերի դուռ քարաժայռը գտնվում է լեռնաբազուկի մեջտեղում։ Նշանավոր է իր հնություններով։ Ստորգետնյա կառույցների մնացորդները և պեղումներից գտնված զանազան առարկաներն ու զարդերը հիմք են տվել ոմանց ենթադրելու, թե այստեղ են գտնվել Մ. Խորենացու պատմած Շամիրամաշեն ստորերկրյա ապարանքները։ Ակռբին նաև հայտնի է իր հրաշալի դիրքով և գեղատեսիլ բնությամբ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 143 — 992 էջ։