Ակուսեկիջիմա
Տեսակ | կղզի և ōaza? |
---|---|
Երկիր | Ճապոնիա |
Տեղադրություն | Տոսիմա |
Մասն է | Տոկարա |
Բարձրություն (ԲԾՄ) | 584 մետր մ |
Մակերես | {{{մակերես}}} կմ² |
Մեծագույն գագաթ | Mount Mitake? |
Սմիթսոնիան կոդ | 282022 |
Ակուսեկիջիմա (ճապ.՝ 悪石島), Տոկարայի կղզիներից։ Ճապոնիայի Կագոշիմային (պրեֆեկտուրա) պատկանող Սացունան կղզիների ենթախումբն է։ Կղզին, որը զբաղեցնում է 7.42 կմ² մակերես ունի 59 բնակիչ։ Կղզի կարելի է հասնել միայն նավով, քանի որ այն չունի օդանավակայան, այստեղ շաբաթական 2 անգամ գործում է լաստանավի ծառայություն, որը Կագոշիմայի քաղաքից գնում է դեպի մեծ կղզի։ Զբոսաշրջությունը տևում է 11 ժամ։ Բնակիչները հիմնականում զբաղվում են ձկնորսությամբ և սեզոնային զբոսաշրջությամբ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակուսեկիջիման գտնվում է Նականոշիմայից 38 կմ (21 ծովային մղոն) հարավարևմուտք։ Կղզին զբաղեցնում է մոտավորապես 7.49 կիլոմետր քառակուսի տարածք (2.89 քառակուսի մղոն), 3.2 կմ երկարություն (2.0 մղոն) և 2.5 կմ լայնություն (1.6 մղոն)։ Նրա մեծ մասը շրջապատված է զառիթափ ժայռերով։
Կղզին անդեզիտ-դացիտային ստրատոհրաբուխ է, որը գագաթին ունի 2 խառնարան՝ Բիրոյամա (ճապ.՝ビロ山) բարձրությունը՝ 355.5 մետր(1,166 ոտնաչափ) և Նակադակե (ճապ.՝ 中岳) բարձրությունը՝ 464 մետր (1,522 ոտնաչափ)։ Միտակեն (ճապ.՝ 御岳山) կղզու ամենաբարձր կետն է` լավային գմբեթով։ Կղզու հյուսիսային հատվածում լավայի հոսք է եղել 80,000 տարի առաջ։ Իր պատմության ընթացքում այստեղ չի եղել հրաբխային ակտիվություն։
Այստեղ կլիման մերձարևադարձային է՝ մայիսից մինչև սեպտեմբեր անձրևոտ եղանակ է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1624 թվականը կղզին կազմել է Րյուկյու թագավորության մի մասը։ Էդո ժամանակաշրջանի ընթացքում Տակարաջիման Սացումա տիրապետության մասն էր և կառավարվում էր որպես Կավաբե շրջանի մաս։ 1896 թվականին կղզին տեղափոխվում է Կագոշիմայի Օշիմա շրջանի վարչական կառավարում և 1911 թվականին դառնում է Կագոշիմայի Տոշիմա գյուղի մասը։ 1946-1952 թվականներին կղզին կառավարվում էր Միացյալ Նահանգների կողմից՝ որպես Հյուսիսային Րյուկյու Կղզիների ժամանակավոր կառավարության մաս։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ՝ 1944 թվականի օգոստոսի 22-ին, ճապոնական մարդատար Թուշիմա-Մարու նավը խորտակվել է հենց Ակուսեկիջիմայի հյուսիսարևմտյան ափին` ամերիկյան Բոուֆին (ՍՍ-287) սուզանավից արձակված տորպեդներից, որի հետևանքով մահացել է 1484 քաղաքացի, որից 767-ը դպրոցականներ էին։ Կղզում ամեն տարի նշվում է նրանց հիշատակը, այստեղ նաև կա թանգարան՝ ի հիշատակ մահացածների։
Ակուսեկիջիման ուշադրություն է գրավում 2009 թվականի հուլիսի 22-ի արևի խավարումով, որն ամբողջ 21-րդ դարի ամենաերկար արևային խավարումն էր, քանի որ կղզին ամենամոտ բնակելի տարածքներից մեկն էր դեպի խավարման առավելագույն տևողության վայրը։ Գովազդվելով որպես իրադարձության դիտման ամենալավ տեղ՝ գյուղական պաշտոնյաները և կղզու բնակիչները շահագրգռված էին հյուրընկալելու հարյուրավոր մարդկանց, ովքեր գալիս էին տեսնելու արևի խավարումը։ Ակուսեկիջիման ունի ընդամենը 5 հյուրատուն, որտեղ կարող է տեղավորվել միայն 66 մարդ, և ջրային պաշարները սահմանափակ են, քանի որ ջրի աղբյուր են հանդիսանում տեղատարափ անձրևները։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակուսեկիջիման հայտնի է նաև իր դիմակավոր Բոզե աստծով (ճապ.՝ ボゼ), որը կզղու պաշտամունքն է։ Բնակիչները հագնում են Բոզեի դիմակներ և դուրս են գալիս լուսնային տարվա` Օ-Բոն տոնակատարության ժամանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- National Geospatial Intelligence Agency (NGIA). Prostar Sailing Directions 2005 Japan Enroute. Prostar Publications (2005). 1577856511
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Akusekijima - Տոշիմա գյուղի պաշտոնական կայք
- Akuseki Jima - Ճապոնիայի երկրաբանական ուսումնասիրություն
- Akuseki-jima: Global Volcanism Program - Սմիթսոնյան ընկերություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակուսեկիջիմա» հոդվածին։ |
|