Ակոսացանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ակոսացանք, սերմերի բաշխումն ակոսի հատակին։ Սովորական շարացանքի համեմատությամբ ակոսացանքն ունի առավելություն։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակոսահատման դեպքում նվազում է լայնակի ուղղությամբ առաջացող հողմային էրոզիան։ Ակոսացանքի ժամանակ չորային շրջաններում աշնանացան ցորենի և այլ մշակաբույսերի սերմերը բաշխվում են հողի առավել խոնավ շերտերում սերմերը ծլում են միանգամից, նույնիսկ աննշան տեղումների դեպքում ամբողջովին օգտագործվում է խոնավությունը։ Սերմերը ցանելով աշնանը՝ ակոսի հատակում կուտակվում է ձյուն, խոնավության որոշակի պաշար, ծիլերը պահպանվում են ցրտահարությունից։ Եգիպտացորենի ակոսացանքը նպաստավոր պայմաններ է ստեղծում հենակային կամ օդային արմատների զարգացման համար, որն էլ դրականորեն է ազդում մշակաբույսի սնուցման և բերքատվության բարձրացման վրա։ Ակոսացանք կատարում են ակոսացանիչներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։