Հողային էրոզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մակերևութային հոսքաջրերով պայմանավորված հողային էրոզիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրաէկոլոգիական լուրջ խնդիր է հողի ջրային էրոզիան իր հետևանքներով։

Հողի էրոզիան համաժողովրդական չարիք է. հողը սողում է լեռնալանջերով, քանդում, ավերում և շարքից հանում բնության ամենաթանկ գանձը՝ բերրի հողը՝ ժողովուրդների նյութական բարեկեցության հիմքը։

ՙԷրոզիա՚ տերմինը լատինական ծագում ունի (erozio-քայքայում)։ Տարբերում են էրոզիայի երկու խոշոր տիպ՝ ջրային էրոզիա և քամու կամ հողմային էրոզիա։ Ջրային էրոզիան իր հերթին երկու տարատեսակ ունի՝ մակերեսային կամ տարածական և հունային։

Հողի էրոզիայի էությունն այն է, որ անձրևներից ու ձյան հալոցքից առաջացած ջրերը կամ ուժեղ քամին հողի մակերեսից հեռացնում են նրա ամենանուրբ, բույսերի համար շատ արժեքավոր սննդանյութեր պարունակող շերտը։ Ավելին՝ ուժեղ անձրևները կամ հեղեղները լեռնալանջերից տանում են ոչ միայն հողի նուրբ մասնիկները, այլև քանդում, ողողում են թեքություններում տեղադըրված վարելահողի ամբողջ շերտը, մերկացնում են լեռնալանջերը, շարքից դուրս են բերում վարելահողերը, արոտներն ու մարգագետինները։ Ինտենսիվ էրոզիայից տուժում են ոչ միայն լվացվող լեռնալանջերը, այլ նաև դրանց ստորոտների ցանքատարածություններն ու այգիները՝ սելավների բերած պրոլյուվիալ նստվածքների քարաբեկորների ու տիղմի տակ թաղվում են դարերով մարդու կողմից մշակված, կուլտուրականացված հողերը։ Տեղատարափ անձրևներից հետո հաճախ առաջանում են լեռնային հեղեղներ ու սելավներ, որոնք աղետալի հետևանքներ են ունենում։ 1946 թ. Գետառի սելավի հետևանքով Երևան քաղաքը կրեց մարդկային զոհեր ու նյութական հսկայական վնաս։ Սելավների հետևանքով քանդվում են ճանապարհներ ու կամուրջներ, հիդրոկայաններ ու գործարաններ, քարաբեկորներով լցվում են ոռոգող ջրանցքներն ու առուները, ճանապարհները։

Այսօր էլ ջրհեղեղները աշխարհում առկա են, որը առայժմ հնարավոր չէ կանխել։

Բացառիկ է էրոզիայի հասցրած վնասները լեռնային երկրներին. էրոզիայի միջոցով մաշվում են լեռնալանջերը, առաջանում են անդընդախոր ձորեր ու կիրճեր։ Միլիոնավոր տարիների ընթացքում լեռնային երկիրը մաշվում է։

Հողերը աստիճանաբար զրկվում են հանքային սննդատարրերից ու օրգանական նյութերից, որի հետևանքով վատթարանում են դրանց ֆիզիկական ու քիմիական հատկությունները։ Մասնավորապես դրանք կորցնում են ջուր կլանելու ու պահելու հատկությունը, պակասում են հողի մեջ ջրի պաշարները, որի պատճառով բույսերն ընկճված են լինում, շատ հատվածներում աստիճանաբար մերկանում են և տեսանելի է դառնում հումուսից զուրկ, կրով հարուստ մայր ապարը, հողը կորցնում է բերք տալու ունակությունը։

Յուրաքանչյուր տարի հողօգտագործումից դուրս է գրվում 35 հազ. հեկտար տարածություն։ Դուրս գրելու պատճառից հիմնականը հողի էրոզիան է։ Հողը բնության պարգևն է և մարդուն տալիս է սնունդ, հագուստ, տնային գործածության իրեր և այլն։ Այն բարիքի աղբյուր է, սակայն անտարբեր վերաբերմունքի պատճառով ցամաքի մակերևույթից ամեն տարի հարյուր հազարավոր հեկտար տարածություններ անպետքանում, շարքից դուրս են գալիս։ Էրոզիայից առանձնապես տուժում են լեռնային երկրները։ Բնակչության հարաճուն աճը, սննդի միջոցների ավելացման անհրաժեշտությունը, ճանապարհաշինությունը, նոր բնակավայրերի կառուցումը աշխարհի բոլոր երկրների կարևոր խնդիրներից է դարձնում ամենակտրուկ միջոցներով մեղմացնել հողի էրոզիան։ Ահա թե ինչու Հայաստանի կառավարությունը լուրջ միջոցառումներ է ձեռնարկում հողի էրոզիայի դեմ պայքարելու ուղղությամբ։

Հողի էրոզիան անմիջապես երկրի մակերևույթում հոսքաջրերով ընթացող գործընթաց է, որին մասնակցում են գործոնների մի ամբողջ համալիր, և որպես էներգիայի աղբյուր արեգակն է՝ ծովերից և օվկիանոսներից ջուրը գոլորշիանում է, մտնում շրջապտույտի մեջ, մթնոլորտային տեղումների ձևով թափվում ցամաքի վրա, հոսում մակերևույթի վրայով՝ իր հետ տանելով նաև հողի նուրբ և կոշտ մասնիկներ։ Երկրի տարբեր մասերը տարբեր չափով են տաքանում արեգակից։ Ավելի շատ տաքացած հատվածը ջերմություն է տալիս օդին, որը թեթևանալով, վեր է բարձրանում և առաջանում մթնոլորտի համեմատաբար ցածր ճնշում, իսկ մեկ այլ տեղ, օդի քիչ տաքանալու արդյունքում ճնշումը մնում է բարձր։ Ճնշման տարբերությունից առաջանում է քամի՝ պատճառ դառնալով հողմնային էրոզիայի, երբեմն պատճառելով ավերածությունների։

Հողային էրոզիան Լոռու մարզի Շահումյան գյուղում.jpg

Էրոզիային նպաստող գործոնները ավելի զորեղ են հողագոյացման գործընթացներից, դրանք են՝ ապարների տիպը (հրաբխային, նստվածքային), դրանց հողմահարման տիպը (մեխանիկական, ջերմային, քիմիական, կենսաքիմիական), տեկտոնական կառուցվածքը (ռելիեֆը, լանջերի դիրքադրումը, լանջերի երկարությունը, թեքությունը), կլիման, հատկապես տեղումների քանակը, անձրևների ինտենսիվությունը և տևողությունը, ձնհալը, օդի հարաբերական խոնավությունը, կարևոր գործոն է նաև հողի դիմադրողականությունը, ֆիզիկաքիմիական հատկությունները, մեխանիկական կազմը, կլանող կոմպլեքսը, հումուսի տոկոսը։ Մեծ է նաև բուսածածկի դերը, ինչպես միաշաքիլ՝ փնջաձև արմատային համակարգ ունեցող միաշաքիլ բույսերը, այնպես էլ երկշաքիլ, հատկապես թիթեռնածաղկավոր առանցքային արմատներով բույսերը, մասնավորապես ծառերը և թփերը, անտառային գործոնը։
Էրոզիոն գործընթացներում մարդու ներգործությունը արտահայտվում է մի քանի ուղղությամբ՝ հողը վարելու, անտառահատման, անասունների անպլանային արածեցման, ճանապարհային, իռիգացիոն, ռազմական էրոզիայի, բնության կեղտոտման հետևանքով ուժեղացող էրոզիայի միջոցով։
Էրոզիայի գործընթացում մարդու բացասական ներգործության տարատեսակներից մեկը թեքությունների վրա անասունների անպլանային արածեցումն է։ Անասունների ոտքի տակ առաջանում են կածաններ, որոնք միմյանց զուգահեռ են և մեծ մասամբ ունեն հորիզոնական ուղղություն։ Կածանների մակերևույթին բույսերն այնքան են տրորվում կենդանիների ոտքերի տակ, որ հողը մերկանում և խտանում է՝ ինչպես անձրևի կաթիլների մեխանիկական ներգործության, այնպես էլ սմբակների տակ։ Լանջով իջնող ջուրը հավաքվում է կածանի մակերևույթին և դանդաղորեն ներծծվում, իսկ եթե ջուրը շատ է, շարունակում է հոսել ավելի ցածր մակարդակի վրա, և կածանից կածան իջնելով ջրաշիթը կատարում է էրոզիոն աշխատանք։ Եթե կածանները թեք են, ապա էրոզիայի աշխուժացման նպաստավոր պայմաններ են ստեղծվում՝ կենտրոնացված ջրաշիթերը մշտական ուղիներ են բացում և ձորակների առաջացման նախադրյալներ ստեղծում։ Անասունների չափից ավելի արածեցումը նպաստում է էրոզիային նաև այլ կերպ՝ անասունները պոկում են հողին ամրացված բույսերը, հաճախ վերջիններս պոկվում են արմատի հետ միասին. հողը մերկանում է, և էրոզիայի համար բացվում են ուղիներ։ Հողի էրոզիային մեծապես նպաստում է անտառահատումը, որի հետևանքով խախտվում է բնության ջրաջերմային հավասարակշռությունը, աղքատանում է խոտածածկը, հողը չորանում է և հոսող ջրերի բաժին դառնում։ Անտառահատված տեղանքում շուտով առաջանում են մանր ձորակներ, և լանջը ամբողջովին մերկանում է։ Անտառահատման ժամանակ հաճախ ծառերը քարշ են տալիս լանջի թեքությամբ. ծառի ճյուղերը քանդում են հողը, ուղիներ բացելով էրոզիայի համար։
Մարդու ներգործության տարատեսակներից է բնության աղտոտումը վնասակար գազերով։ Արդյունաբերական ձեռնարկությունների ծուխը հաճախ շրջապատում ոչնչացնում է բուսականությունը, որի հետևանքով արագանում է էրոզիոն գործընթացները։ Մարդու անգիտակից ներգործությունների շարքում պետք է դասել ճանապարհային և ռազմական էրոզիան։ Հաճախ մեծ թեքությունների վրա գյուղամիջյան ու ամառանոցային ճանապարհները դառնում են կենտրոնացված ջրաշիթերի հարմար ուղիներ և շուտով ճանապարհի տեղում մնում են լանջային ձորակներ։

Գյուղ Շահումյան.jpg
Էրոզիա.jpg

Գիտության կողմից մշակված հակաէրոզիոն միջոցառումների կիրառումը կարող է վերացնել ուժեղացված էրոզիան. միայն պետք է խելացիորեն պաշտպանել բնությունը և նրա բարիքները, մասնավորապես հողը և բնական լանդշաֆտները։

Հողի էրոզիայի 3 խումբ է առանձնացվում՝ ջրային, հողմային և հողի թունավորումը թունաքիմիկատներով։ Ջրային էրոզիան իր հերթին բաժանվում է 4 տիպի՝ երկրի մակերևույթի մակերեսային լվացում կամ մակերեսային էրոզիա, ձորակային, քիմիական, իռիգացիոն էրոզիա։
Մակերեսային էրոզիան հանդիպում է ամենուրեք, որտեղ լեռնալանջեր կան, և դրանց վրա թափվող տեղումներ հոսքից ստանալով արագություն տանում են մանրահողը։ Այս տիպի էրոզիան մշտական բնույթ չունի, ինչպես այդ տեղի է ունենում գետահունային էրոզիայի ժամանակ, այլ տեղի է ունենում էպիզոդիկ ձևով՝ անձրևի կամ ձնհալքի ժամանակ։ Լանջի վրայով ջրի ավելցուկը դանդաղ հոսում է ցած։ Սակայն լեռնալանջը որքան էլ հարթ լինի, հայելանման պատկեր չունի և բարակ շերտով ներքև հոսող ջուրը միկրոռելիեֆի անհարթությունների ու հողի մակերևույթի ամենաաննշան խորդուբորդությունների շնորհիվ տրոհվում է շիթերի, ձեռք բերելով առանձնակի կենդանի ուժ։ Մի քանի շիթեր միմյանց միանալով դառնում են ավելի զորեղ շիթ կամ առվակ, իսկ վերջինս արդեն կարողանում է հողի մակերևույթը քանդել, ողողել և առաջացնել մինչև 1020 սմ խորության ակոսներ։ Անձրևից հետո փխրուն, չամրացված հողում կարելի է տեսնել ջրաշիթերից առաջացած մանր ակոսների մի ամբողջ ցանց։ Երբ խորամուխ ենք լինում մակերեսային էրոզիայի բուն էության մեջ, տեսնում ենք, որ այն, վերջին հաշվով, հանգում է հունային էրոզիայի. այսինքն՝ մանր ջրաշիթերը ներգործում են հողի վրա այն նույն օրենքներով, որոնք հանդես են գալիս հունային էրոզիայի ծամանակ և դժվար է սահման դնել իսկական հունային էրոզիայի ու մակերեսային էրոզիայի միջև։ Մակերեսային էրոզիայի դեպքում անձրևից առաջացած մանր ակոսները ժամանակավոր բնույթի են, հաջորդ վարի, կամ զանազան գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ սրանք հարթվում և անհետանում են, մինչդեռ հունային էրոզիայի դեպքում հոսող ջրի հունն ու հովիտը մնում են տարիների ու դարերի ընթացքում և խորանում։
Ձորակայինը հողի էրոզիայի այն տիպն է, որտեղ հոսող ջրերը կենտրոնանալով խոշոր շիթերով խորանում են հողի մեջ, առաջացնելով ձորակ։ Այստեղ ջրի հոսքը կատարվում է միշտ նույն հունով, որը աստիճանաբար խորանում է։ Հասնելով ենթահողի փխրուն նստվածքներին՝ հունը արագ խորանում է, ափերից հողաշերտը աստիճանաբար փլվում է, տարվում ջրի կողմից ու ձորակը լայնանում է, ձեռք բերում V տառի ձևը։ Լայնանալուն ու խորանալուն զուգընթաց ձորակի գագաթը հետընթաց շարժում է կատարում, այսինքն՝ նահանջում է, աստիճանաբար նրա երկարությունը մեծանում է, տալիս նոր ճյուղավորոմ և այսպես հարթ դաշտը կարողանում է մասնատվել բազմաթիվ ձորակների ցանցով։
Ս. Ս. Սոբոլևը առանձնացնում է ձորակների առաջացման 4 հիմնական փուլ՝
1. Ջրաշիթի կամ ակոսի փուլ. երբ հողի մակերևույթին ստեղծվում է ջրի կենտրոնացված հոսք և առաջանում է գոգավոր հուն։ Այս փուլում պայքարը ձորակագոյացման դեմ ոչ մի դժվարություն չի ներկայացնում։
2. Ձորակի խորացման փուլ. երբ ձորակի գագաթը խորանում է ու ետ նահանջում։
3. ՙՀավասարակշռության հետագիծ՚ մշակման փուլ. երբ ձորակի հունը մշակվում է հոսող ջրի կողմից, և հունը հասնում է տեղական էրոզիայի բազիսին (հիմքին)։
4. Ձորակի մարման փուլ. երբ այն այլևս խորանալ չի կարող, ընդարձակվում է և բարենպաստ պայմաններում վերածվում խանդակի։
Քիմիական էրոզիայի էությունը նրանումն է, որ հողի մեջ գտնվող քիմիական տարրերի մի մասը լուծվում է ջրում, հեռանում և բույսերը զրկվում են բավարար քանակի հանքային սննդից, որի հետևանքով հողի բերրիությունն ընկնում է։ Քիմիական էրոզիան ինտենսիվ է այնտեղ, ուր մակերևույթային ջրերը առատ են, և հոսքի մոդուլը մեծ է։ Քիմիական էրոզիայի օրինակ է հողերի աղայնացումը և աղուտների առաջացումը։ Հողից ջուրը գոլորշիանում է, իսկ հողում լուծված աղերը կուտակվում են հողի մակերեսին։
Իռիգացիոն էրոզիան հանդիպում է ոռոգվող հողերի շրջանում և կատարվում մարդու միջոցով։ Ցանքատարածությունները ոռոգելիս առաջանում են այնպիսի կենտրոնացված շիթեր, որոնք ունենալով մեծ կենդանի ուժ, քշում տանում են հողի վերին շերտի բերրի մասը։ Իռիգացիոն էրոզիան մեծ թեքության լանջերում հաճախ չարիք է դառնում։ Ոռոգման համար պատասխանատու մարդկանց անհոգի վերաբերմունքի պատճառով երբեմն ամբողջական հողահանդակներ քայքայվում են, շարքից դուրս են գալիս։ Այդ տեղի է ունենում մասնավորապես գիշերային ժամերին, երբ հսկողությունը ոռոգվող ջրի նկատմամբ թուլանում է։ Այն ավելի ուժեղ է դրսևորվում ջրման բարձր նորմայի դեպքում։

Մակերևութային հոսքաջրերով պայմանավորված էկոլոգիական խնդիրները բնակավայրերում, սողանքներ և փլուզումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոսքաջրերով պայմանավորված բնակավայրերի հողային էրոզիայի և էկոլոգիական խնդիրների վերլուծության ուսումնասիրությունները սակավ են։ Այդ բացը լրացնելու համար ուսումնասիրություներ են տարվել Վանաձորի օրինակով։
Վանաձորն իր դիրքադրությամբ գտնվում է ափի մեջ, շրջապատված է լանջերով և ձգված է երկարությամբ, ուր առկա է մակերեսային հոսքաջրերով պայմանավորված հողային էրոզիա՝ իր բոլոր բացասական հետևանքներով։ Մակերեսային հոսքաջրերով պայմանավորված հողային էրոզիայի էկոլոգիական գործընթացները պարզելու համար պետք է որոշել քաղաք ներթափանցած ջրի ծախսը, հողի նուրբ և կոշտ բերվածքի քանակը քաղաքի փողոցներում։ Այն ուսումնասիրվել է Աբովյան, Զաքարյան, Չուխաջյան, ՍայաթՆովա, Կամո, Զեյթուն փողոցների օրինակով, որոնք գտնվում են քաղաքի տարբեր թաղամասերում և հարում են լանջերին։ Ընդ որում՝ աշխատանքի ծանրաբեռնվածության և կազմակերպական դժվարությունների պատճառով ուսումնասիրությունները կատարվել են ոչ թե երեք տարիների բոլոր ամիսներին, այլ յուրաքանչյուր տարվա հինգ ամիսներին, որոնք ավելի կարևոր և տիպիկ են խնդրի լուծման հավաստիության առումով (աղյուսակ 1, 2, 3)։
Մոտավոր հաշվարկներով ձնհալի և անձրևաջրերի հետևանքով գոյացող մակերևութային հոսքաջրերով Վանաձոր քաղաքի շրջակայքի հողերի էրոզիայի արդյունքում նշված փողոցներով ապրիլ–օգոստոս ամիսներին քաղաք է թափանցել՝ 2009 թ.` շուրջ 30, 2010 թ.` 38 և 2011 թ.` 28, 2012 թ.` 21, 2013 թ.` 17 տոննա հող։ Բնական է` այն նույնիսկ հարյուրավոր անգամ ավելին կլինի քաղաքի ամբողջ տարածքում։
Քաղաք ներթափանցած բերվածքում հայտնաբերել ենք մշակովի և վայրի շուրջ 25 ընտանիքի պատկանող 36 բուսատեսակներ (աղյուսակ 4), հանդիպել են նաև սնկերի մնացորդներ։ Դրանց քանակությունը տարբեր է ըստ գետերի և տարվա եղանակների։ Սա բացասական ազդեցություն է թողնում քաղաքի շրջակայքի բնական լանդշաֆտների և ագրոցենոզի կենսաբազմազանության վրա, աղքատանում է դրանց բուսական կազմը, իսկ առանձին բուսատեսակներ հայտնվում են անհետացման վտանգի տակ։

Աղյուսակ 1
Վանաձոր քաղաքի մի քանի փողոցներում մակերևութային ջրերի կոշտ հոսքի քանակը՝ ըստ ամիսների 2009 թ. (գ/վրկ)

Ամիսներ Զեյթուն Կամո Սայաթ-Նովա Չուխաջյան Զաքարյան Աբովյան
Ապրիլ 116.4 62.4 118.6 173.5 154.4 146.2
Մայիս 129.6 95.6 129.6 287 241.8 217.8
Հունիս 179.3 175 183.6 551 261.3 238.8
Հուլիս 81 30.5 38.4 101 78.4 64.4
Օգոստոս 30.5 14.4 24.4 79.4 31 25.2
Ընդամենը 536.8 377.9 494.6 1191.9 766.9 692.4

Աղյուսակ 2
Վանաձոր քաղաքի մի քանի փողոցներում մակերևութային ջրերում կոշտ հոսքի քանակը՝ ըստ ամիսների 2010 թ. (գ/վրկ)

Ամիսներ Զեյթուն Կամո Սայաթ-Նովա Չուխաջյան Զաքարյան Աբովյան
Ապրիլ 131.2 85.6 124.1 268.2 182.7 164.2
Մայիս 131.6 90.5 214.5 202.6 273.1 235.7
Հունիս 203.9 148.5 204.6 618.1 275.2 230.4
Հուլիս 25.8 24.5 46.5 96.1 74.5 82.6
Օգոստոս 43.4 22.1 31.8 80.5 62.7 29.4
Ընդամենը 535.9 371.2 621.5 1265.5 868.2 742.3

Աղյուսակ 3
Վանաձոր քաղաքի մի քանի փողոցների մակերևութային ջրերում կոշտ հոսքի քանակը ըստ՝ ամիսների 2011 թ. (գ/վրկ)

Ամիսներ Զեյթուն Կամո Սայաթ-Նովա Չուխաջյան Զաքարյան Աբովյան
Ապրիլ 101.8 39.8 102.1 162.4 124.5 121.4
Մայիս 110.4 66.2 108.5 194.2 185.8 173.4
Հունիս 104.8 142.7 106.5 314.8 224.6 205.7
Հուլիս 74.5 34.3 26.5 92.3 64.5 58.8
Օգոստոս 31.8 18.5 22.6 62.7 30.4 25.1
Ընդամենը 423.3 301.5 366.2 826.4 629.8 584.4
Աղյուսակ4.jpg

Մի շարք հանգամանքներ ազդում են էրոզիայի ինտենսիվության վրա, որով ավելանում կամ պակասում է քաղաք ներթափանցած հողի նուրբ և կոշտ բաղադրիչների զանգվածը, որի մասին նշվել է ձեռնարկի հողերի էրոզիայի ենթաբաժնում (տեղումների քանակը, լանջերի թեքության աստիճանը, հողի ֆիզիկաքիմիական կառուցվածքը, հզորությունը, բուսածածկը, անասունների մուտքը, անտառահատումները և այլն)։ Սակայն Վանաձորում առանձնապես կարևորվում է մարդկային գործոնը՝ կապված անտառահատումների հետ, որը հաստատվում է վերը բերված տվյալներով։ Սկսած 2009 թ. մինչև օրս էրոզիայի հետևանքով քաղաք ներթափանցած հողի նուրբ և կոշտ բաղադրիչների զանգվածը պակասում է, որը արդյունք է անօրինական հատված անտառների բնական վերաճով։

Լոռու մարզում և հատկապես Վանաձոր քաղաքում այսօր ծագած հիմնական էկոլոգիական խնդիրները (հողի էրոզիոն գործընթաց) հետևանք են հատկապես 1991 թ.ից մինչև օրս տեղի ունեցած ոչ պլանային զանգվածային անօրինական անտառահատումների։ Ստեղծված դժվարին պայմաններում մարզի և Վանաձոր քաղաքի բնակչության մեծ մասի համար և° եկամուտի, և° վառելիքի, և° սննդի հիմնական աղբյուր մնաց անտառը, ընդ որում հատված անտառի վառելիքի և շինանյութի որոշ մասը արտահանվել է նաև մյուս մարզեր, հետագայում որպես շինանյութ արտահանվեց նաև արտերկրներ։ Սա ունեցավ էկոլոգիական բազմաբաղադրիչ հետևանքներ, և նպաստեց անտառահատված տարածքների հողերի էրոզիային։ Հողային էրոզիոն հետևանքները բավականին կարևոր են բնակավայրերի համար, որոնք լուրջ ուշադրության չեն արժանանում ընդհանրապես։
Մակերևութային հոսքաջրերը հողի էրոզիայի արդյունքում ազդում են քաղաքի շրջակայքի կենսացենոզի վրա, թույլ արմատային համակարգ ունեցող բույսերը տարվում են հողի հետ և բուսածածկն աղքատանում է, առանձին բույսեր անհետանում են։
Մակերևութային ջրերի որակական ուսումնասիրությունների հետ կարևորվում են դրանց ազդեցության խնդիրները՝ կապված քաղաք թափանցած հողի և դրա ֆրակցիաների հետ։ Առանձին փողոցներում հողի շերտը հասնում է մինչև 8սմ, երբեմն առաջանում են հողի նուրբ և կոշտ զանգվածների կույտեր։ Հողային էրոզիայի արդյունքում առաջանում են սանիտարահիգիենիկ լուրջ խնդիրներ, որոնցից կարևոր է փոշու քանակի ավելացումը մթնոլորտում։ Ջուրը գոլորշիանալուց հետո հողը նստում է փողոցներում և տրանսպորտի ու մթնոլորտային օդի շարժման՝ քամու միջոցով բարձրանում է մթնոլորտ, կեղտոտում օդը, որը բացասական է ազդում բնակչության առողջության վրա։ Փոշին մթնոլորտում հողի մասնիկներն են, որոնց հետ օդ են բարձրանում նաև տարբեր հիվանդությունների հարուցիչներ, չնայած օդում դրանք արագ ոչնչանում են։
Բնակավայրերում հողի էրոզիայի բացասական հետևանքները մեղմելու համար նպատակահարմար է.
1. Ուղղորդել մակերևութային ջրերը մինչև բնակավայր մուտք գործելը, միջոցներ ձեռնարկել հողում դրանց ներծծման համար, այդ նպատակով թեքությունների ստորոտներում մի քանի շրջանով անցկացնել ակոսներ (բաց դրենաժներ)։
2. Անտառահատված տարածքներում, հնարավորինս արագ, վերականգնել անտառը, նպաստել անտառի բնական վերաճին և վերականգնմանը, մինչ այդ խիստ արտահայտված թեքությունների վրա ցանել հացազգի և թիթեռնածաղկավոր խոտաբույսեր, ստեղծել կանաչ տարածքներ։
3. Արգելել անտառահատված տարածքները մշակաբույսերով զբաղեցնելը և անասունների մուտքը։
4. Նոր բնակավայրեր հիմնելիս կոյուղու և սելավատարների նախագծերը կազմելիս անպայման հաշվի առնել հողային էրոզիայի էկոլոգիական խնդիրները։
Լեռնային վայրերում փոքրիկ գետակները և ջրառատ գետերը սելավաբեր են, որոնք երբեմն աղետների պատճառ են դառնում։ Սելավներն առաջանում են ոչ միայն հորդառատ և տեղատարափ անձրևների հետևանքով, որոնք ունեն տեղական ծագում, այլ նաև երկարատև, միմյանց հաջորդող ճակատային անձրևներից, երբ հողագրունտները հագեցած են խոնավությամբ, և հոսքի գործակիցը մեծ է։ Սելավային երևույթները հիմնականում զարգանում են 1800 – 2800 մ բարձրություններում, որտեղ սելավների ձևավորման համար կան նպաստավոր պայմաններ։
Բացի երկրաբանական պայմաններից՝ սելավագոյացման համար կարևոր նշանակություն ունեն նաև ռելիեֆի ձևաբանությունը և ձևաչափությունը։ Սելավային երևույթները զարգանում են մեծ թեքություն ունեցող և հիմնականում հարավահայաց չոր լեռնալանջերին, իսկ հյուսիսային և հյուսիսարևելյան լեռնալանջերին, որոնք աչքի են ընկնում թույլ բուսածածկով, տեղատարափ անձրևներից առաջացած մակերևութային հոսքը զգալիորեն թույլ է։
Շատ բնակավայրերի սահմաններով անցնող հուների և կամուրջային անցումների ճնշող մեծամասնությունը մասամբ կամ ամբողջությամբ լցվում են սելավային բերվածքներով, որի արդյունքում հեղեղատները և սելավաթող կառույցները հաճախ քանդվում են և գարնանային ձնհալի ու անձրևների ժամանակ վտանգ են ներկայացնում։

Սելավային առումով ամենավտանգավոր գետը Լոռու մարզում Վանաձորի համար Տանձուտն է, որը քաղաքի Շահումյան թաղամասում (քաղաքի սկզբնական մասում) ունի առավել վատ դիրք։ Բոլոր տարիներին Տանձուտը հեղեղատների պատճառ է դառնում, ինչպես Տանձուտ թաղամասի, այնպես էլ քաղաքային բնակիչներին պատճառում է նյութական վնասներ՝ ավերելով ափամերձ հանգստյան գոտիները, քանդելով կամուրջները, փողոցները և այլն։

Սելավ.jpg
Տանձուտ գետի սելավ.jpg

Մակերեսային հոսքաջրերի էկոլոգիական հետևանքներից կարևոր են սողանքները։

Սողանքը լանջերի վրայի ապարազանգվածի սահքն է ծանրության ուժի ազդեցության տակ։ Սողանքի առաջացմանը նպաստում են տարբեր գործոններ՝ մակերեսային և ստորգետնյա ջրեր, լանջի վրա ավելորդ բեռնվածքի ավելացում (կառուցապատում), սեյսմիկ կամ տեխնածին ցնցումներ, անտառապատ վայրերում մասսայական ծառահատումներ և այլն։

Սողանքը հետևանք է և պայմանավորված է գրավիտացիոն ուժերի, ինչպես նաև ջրադինամիկ ճնշման, լանջի վրա արհեստական բեռնվածքի ավելացման, սեյսմիկ կամ տեխնածին ցնցումների և այլ ուժերի ներգործության։

Սողանքները շատ տարածված են լեռնային երկրներում, օրինակ Շվեյցարիայում, որտեղ սողանքներից մինչև 1990 թ. զոհվել է 6000ից ավելի մարդ։ Իսկ աշխարհում վերջին հարյուրամյակում սողանքներից զոհվել է ավելի քան 100000 մարդ։
Սողանքներն առաջանում են նաև այն ժամանակ, երբ բնական գործընթացներով կամ մարդու գործունեության արդյունքում խախտվում է լանջի կայունությունը։ Ապարների կապակցվածության ուժերն ինչոր պահի լինում են ավելի փոքր, քան ծանրության ուժն է, և տեղի է ունենում զանգվածի սողք, որը կարող է դառնալ աղետի պատճառ։
Սողանքները տարեկան մոտ 45 միլիոն դրամի վնաս են հասցնում մեր պետությանը։ Հայաստանի տարածքի 2,4 տոկոսը ակտիվ սողանքային է։
Հայաստանի բնատարածքը, ընդհանուր առմամբ, ակտիվ սողանքային շրջաններից է։ Ակտիվ սողանքային երևույթներով աչքի են ընկնում համեմատաբար խոնավ կլիմա ունեցող շրջանները՝ հյուսիսարևելյան, ԼոռիՓամբակ, հարավային՝ Զանգեզուր և այլն։ Սակայն առանձին սողանքներ և սողանքային խմբեր հանդիպում են գրեթե բոլոր շրջաններում։ Հայաստանի տարածքի տնտեսական յուրացման պայմաններն այնպիսին են, որ կարևոր ժողովրդատնտեսական օբյեկտները, բնակավայրերի մեծ մասը, արժեքավոր հողահանդակները, հաղորդակցության ուղիները և այլ կոմունիկացիաներ գտնվում են գետահովիտներում՝ սողանքավտանգ վայրերում։ Սողանքների զգալի մասը զարգացած է գետահովիտների ստորին լանջերին։
Գոյություն ունեցող սողանքների գերակշռող մասն այս կամ այն ձևով առնչվում է տնտեսական գործունեության հետ։ Այստեղից պարզ է, թե ինչպիսի կարևոր նշանակություն ունեն սողանքների կամ սողանքային խմբերի ժամանակին հայտնաբերումը և համակողմանի ուսումնասիրությունը, դրանց դեմ պայքարի արդյունավետ միջոցների մշակումը։
20րդ դարի սկզբին Հայաստանի տարածքի 25 տոկոսը անտառածածկ էր։ Այժմ այն հասել է 89 տոկոսի, որը ավելացրեց սողանքները և փլուզումները։ Հայաստանի բնատարածքում ակտիվ սողանքները մեծ տարածում ունեն հատկապես ԼոռիՓամբակԱղստևՏավուշ շրջանների խոշոր՝ հատկապես Դեբեդի և Փամբակի հովիտներում։ Իսկ հարավային շրջաններում՝ Ախուրյանի, Հրազդանի, Վեդիի հովիտներում, որպես ակտիվ սողանքային տարածքներ են Որոտան և Ողջի գետերի հովիտները։ Սողանքավտանգ են նաև Դիլիջանը, Գառնին և շատ բնակավայրեր։
Հայաստանում ամենամեծ սողանքը գրանցվել է 1840 թ. հուլիսին, երբ հայտնի Արարատյան երկրաշարժից Արարատ լեռից պոկվել է մոտ 3 կմ3 ծավալով զանգված և անցնելով 28 կմª իր ճանապարհին ոչնչացրել է Ս. Հակոբի վանքը, Արալիք քաղաքը, Երևանի սարդարի ամառային նստավայրը, մի քանի գյուղª իրենց բնակիչներով, նաև պատնեշել է Սևջուր գետը£ Հայտնի են՝ Արարատյան երկրաշարժից մինչև Անիի (1022 թ. և 1064 թ.), Գառնիի (1679 թ.) և Ծաղկաձորի (1827 թ.) սողանքները
Սողանքները Հայաստանում սկսել են ուսումնասիրել 1950ականներից։ Տարածված են հիմնականում լեռնային և նախալեռնային տեղամասերում։ 2008 թ. մասնագետները գրանցել են մոտ 3000 սողանք։ 2 հա և ավելի մակերեսով գույքագրման եղանակով գրանցվել է 2504 սողանքային տեղամաս։ Հայաստանի տարածքի 960 համայնքներից մոտ 250ում գրանցված են սողանքային ակտիվ զարգացումներ։ 100 համայնքում իրավիճակը կրում է առավել բարդացված բնույթ։ Սողանքների արդյունքում այդ վայրերում նույնպես լինում են նաև մարդկային զոհեր, որի մասին հաստատուն թվեր չկան։
Սողանքների պատճառած վնասներն ազդում են հատկապես գյուղական տարածքների վրա՝ վնասելով բնակելի ֆոնդերը, տեղային և համայնքային ճանապարհները, կամուրջները՝ հետագայում վատացնելով ջրամատակարարումը և ոռոգման համակարգը։ Համաձայն ՙՀայաստանում սողանքների տեխնիկական տեղեկագրի՚ առաջին հատորի՝ ընդհանուր սողանքների 4352%ում առկա են սողանքի վնասներ ջրի, էլեկտրաէներգիայի և հաղորդակցության բնագավառների համար։ Հայաստանում ընդհանուր բնակելի տարածքների մոտ 30 տոկոսը գտնվում են սողանքային տեղամասերում։ 2005 թ. ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աղքատության ամենաբարձ մակարդակը Հայաստանում գրանցվել է Գեղարքունիքի՝ 62,2%, Տավուշի՝ 59,7% և Շիրակի՝ 57,7% մարզերում, որը նույնպես առաջացել է սողանքների պատճառած կորուստների հետևանքով։ Սողանքների պատճառած վնասների 19% կազմում են կառույցները, իսկ սողանքներից ամենամեծ ֆինանսական վնասներ կրում են ավտոմայրուղիները՝ մինչև 91%։ Ընդհանուր սողանքների վնասների 28%ը հասնում է գյուղատնտեսությանը, որի վնասները, 2005 թ. գնահատմամբ, հասնում են մոտ 12,2 ԱՄՆ դոլարի։
Այսօր էլ մեր հանրապետությունը զերծ չէ սպառնացող տարաբնույթ աղետներից՝ դրանց ընդգրկումով ու հասցրած վնասներով (տարինª մոտ 5 միլիարդ դրամ), որտեղ առանձնանում են սողանքները£ Հայաստանում սողանքների 3000 օջախների ընդհանուր տարածքն այսօր կազմում է մոտ 65 հազ. հեկտար, որոնց մի մասը մեծ վնասներ է պատճառում բնակավայրերին, արտադրությանը, ավտոճանապարհներին, երկաթուղուն, այգիներին և վարելահողերին£ Հայաստանի տարածքում սողանքներից տուժած տարածքներից են Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արփիկ, Կավարտ, Համլետավան, Անդրանիկաշեն, Բաղաբուրջ, Գևանուշ արվարձանները, Վայոց ձորի մարզի Չիվա, Ագարակաձոր, Մարտիրոս, Կոտայքի մարզի Ողջաբերդ, Տավուշի մարզի Հովք, Հաղարծին, Մարտունի գյուղահամայնքների բնակելի տները, հաղորդակցության ուղիները, էլեկտրական ու կապի սյուները և այլն£ Միայն 2003 թ. Հայաստանի տարածքում գրանցված է 18 ակտիվ սողանք£

Սելավաբեր.jpg
Սելավները Լոռու մարզում.jpg

Հայաստանի սողանքների ճնշող մեծամասնությունն առաջանում է մարդու անմիջական ներգործության արդյունքում£ Հաճախ առանց մասնագիտական լուրջ հետազոտությունների և հաշվարկների մարդը ճեղքում է սարերն ու բլուրները, կառուցում ճանապարհներ, երկաթուղի, շենքեր և տարբեր շինություններ£ Հայաստանի համեմատաբար առավել ակտիվ սողանքային գոտիներից ենª Հաղարծինը, Գոշը, Գնիշիկը, Օձունը, Նուբարաշենը, Կապանը, Դիլիջանը, Ողջաբերդը և ուրիշներ։

Հայաստանի սողանքների կադաստրի և Հայաստանի տարածքի սողանքային քարտեզի կազմումը պետբյուջեին արժեցել է 31 միլիոն դրամ, նշված է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության 2014-2016 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում։ Այս գործընթացն իրականացվել է 2007-2011 թթ. ընթացքում՝ ՙՀայաստանի տարածքի էկզոգեն (արտածին) երկրաբանական գործընթացների (սողանքների) մոնիտորինգի վարում՚ ծրագրի առաջին փուլի ընթացքում։ Ծրագրի երկրորդ փուլում՝ 2011 թ., Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարութանը 4,0 միլիոն դրամ է հատկացրել հանրապետության առավել վտանգավոր սողանքների մոնիտորինգի կազմակերպումն ու կառավարումն իրականացնելուն։ Այդ սողանքներն են՝ Արարատի մարզում՝ Ուրցաձորը, Կոտայքում՝ Գեղադիրը, Երևանում՝ Նուբարաշենը, Տավուշում՝ Աչաջուրը, Գեղարքունիքում՝ Դպրաբակը և Լոռիում՝ Եղեգնուտը։ Սողանքները բնութագրվում են հետևյալ հիմնական ցուցանիշներով՝ սողանքային մարմնի մակերես, որը գնահատվում է քառակուսի մետրով, սողանքային մարմնի զանգված, որը չափվում է խորանարդ մետրով, սողանքային մարմնի զանգվածի կշիռ, որը գնահատվում է տոննայով, սողանքի մակերեսի տեղադրման միջին խորություն, որը չափվում է գծամետրով։
Սողանքների հիմնական խոցող գործոնը ապարների զանգվածի ծանրությունն է, որն իր ճանապարհին կործանում և ծածկում է ամեն ինչ։ Սողանքային վտանգի գնահատման ցուցանիշը նրա ծավալն է։ Չափելով սողանքի մարմնի երկարությունը, լայնությունը և խորությունը՝ հեշտությամբ կարելի է հաշվել նրա ծավալը, հետևաբար և կշիռը՝ տոննայով։
Սողանքի մասշտաբները բնութագրվում են նաև գործընթացի մեջ ներգրավված մակերեսով. շատ փոքր՝ մինչև 5 հա, փոքր՝ 550 հա, միջին՝ 50100 հա, մեծ՝ 100200 հա, շատ մեծ՝ 200400 հա և ահռելի՝ 400 հա և ավելի։ Լոռու մարզում շուրջ 1900 հեկտար տարածք համարվում է սողանքավտանգ գոտի։ Սողանքները սպառնում են շուրջ 18 բնակավայրերի։
Վտանգավորության բարձր աստիճանի է հասել Թումանյանի տարածաշրջանի Կաճաճկուտ գյուղը, որտեղ դեռևս խորհրդային տարիներից երկրաբանական տարբեր երևույթների զարգացման պատճառով հողատարածքները համարվել են տարբեր բարդության տարածքներ, և հողը սեփականաշնորհել հնարավոր չի եղել։ Բնակավայրն ընդգրկում է 20 հեկտար տարածություն, որն ամբողջությամբ կանգնած է տեղաշարժման վտանգի եզրին։ Եթե խորհրդային իշխանություններն այն ժամանակ որոշել էին տեղափոխել գյուղն այլ տարածք, ապա հիմա բնակավայրում կայունացման աշխատանքներ են սկսվել։
Լոռու մարզի այլ հատվածներում, հատկապես գարնանը նկատվում են սողանքային երևույթներ, որոնք շարունակվում են մինչև օրս։ Գուգարքի Հալավար, Շահումյան և Վահագնի համայնքները գարնանը մեծապես տուժում են սողանքների պատճառած վնասներից։ 2003 թ. Շահումյան գյուղի 67 տնտեսություն վնասվել է, որոնցից 2ը տեղափոխվել են այլ բնակավայր։ Սողանքից տուժել է նաև 3 հեկտար վարելահող։ Վահագնի համայնքի մեկ թաղամաս ներկայումս գտնվում է սողանքի տակ, 10 հա տարածք էլ համարվում է սողանքավտանգ։
Նկատելի սողանք դիտվել է 2007 թ. ապրիլինª Վանաձոր – Մայմեխ տանող ճանապարհինª Վանաձոր գետի հովտում, մոտ 5րդ կմին հարակից լանջերից տեղի է ունեցել սողանք։ Լանջը, որտեղ տեղի է ունեցել սողանքը, ունի 50' 60' թեքության 80 x 30մ չափեր. այն ժամանակին փակել է ճանապարհը և նույնիսկ վնասել Մայմեխ – Վանաձոր ջրատարը։

Քաղաքում սողանքներ են դիտվել նաև 2009-2011 թթ.ին, որոնք ընդգրկել են Լագեր թաղամասի անտառային լանջերը, հուշարձանի և Հակոբյան փողոցի վերին մասը, որը եղել է իրական անտառահատումների արդյունք։
Լոռու մարզում սողանքների առաջացման հիմնական պատճառը անտառահատումներն են։ Սողանքավտանգ տարածքներ են համարվում նախկին անտառային գոտիները (ներկայումս անտառահատված)։ Վերջին տասը տարում մարզի 100000 հա անտառներից հատվել է 30000 հեկտարը։ 1000012000 հեկտարն իսպառ բնաջնջվել է, և այժմ այդ տարածքները գնահատվում են որպես սողանքային օջախներ։ Անտառների խտությունը որոշ վայրերում 10ից հասել է 0,3ի, իսկ 0,2 խտությամբ տարածքն արդեն համարվում է նոսր անտառ։ Կախված տվյալ տարածքի ընդերքային, երկրաբանական հատկանիշներից՝ սողանքները կարող են կամ ակտիվանալ, կամ էլ պասիվանալ։ Մասնագետների հավաստմամբª անտառածածկ տարածքներում հողի խորքում և մակերեսում կուտակվող ջրերից կատարում են նորմալ գոլորշիացում, և կեղևում ջրերի կուտակում տեղի չի ունենում։ Անտառը հատելով ստեղծվում են սողանքների առաջացման նախադրյալներ։ Հողի խորքային հատվածներում ջրերի կուտակումն առաջացնում է համապատասխան լարվածություն, որն իր հերթին ընդունակ է տեղաշարժել հողի կեղևը, առաջացնել սեյսմիկ երևույթներ։ Բնապահպանների առջև խնդիր է ծառացել նվազեցնել խորքային ջրագոյացումները։ Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է տնկել չորադիմացկուն և խորը թափանցող արմատային համակարգ ունեցող ծառեր։
2003 թ. Լոռու մարզում վերականգնվել է մոտ 137 հեկտար անտառային տարածք։ Ծառատնկման աշխատանքների 60%ը կատարվել է մարզի ողջ տարածքում, իսկ մնացած մասըª Օձուն գյուղի շրջակայքում։ Պետական առաջադրանքով 2000 – 2003 թթ. մարզում տնկվել է շուրջ 200 հեկտար անտառ։ Տարբեր կազմակերպությունների կողմից վերականգնվել է 300 հեկտարը, որի արդյունավետությունը հասնում է 1020%ի, քանի որ տնկման աշխատանքներից հետո տնկիների պահպանմանն ուղղված հետևողական աշխատանք չի տարվում, տնկած ծառերը չորանում են։
Մեծ վնաս պատճառեց 2013 թ. Ալավերդի Այրում ճանապարհի սողանքը։ Այդ տարում լուրջ փլուզումներ եղան Վանաձոր Ալավերդի ճանապարհի տարբեր հատվածներում։
Հակասողանքային միջոցառումները կապված են լեռնային բարդ աշխատանքների հետ և մեծ ծախսեր են պահանջում։
Պասիվ միջոցառումներն ունեն կանխարգելիչ բնույթ։ Դրանց նպատակն է սահմանափակել սողանք առաջացնող պատճառները, բացառել մթնոլորտային և վերգետնյա ջրերի մուտքը, լեռնային աշխատանքները, ծանր և արագընթաց տրանսպորտային երթևեկությունը։
Ակտիվ միջոցառումները բազմաթիվ են, աշխատատար, ավելի որոշակի, սակայն ծախսատար։ Դրանք են.
1. Պայքար սողանք առաջացնող երևույթների դեմ։ Արգելել մթնոլորտային և հոսող ջրերի մուտքը հողի խորքը։ Հեռացնել ստորերկրյա ջրերը արտաքին ցամաքուրդ համակարգերով։ Սողացող հողային զանգվածի ամրացում։ Ռելիեֆի և սողանքի հետ ներդաշնակեցված հենապատերի կառուցում։ Որպես կանոն, հենապատի հիմքը պետք է իջեցնել սահքի մակերեսից ավելի խորը, իսկ պատի մեջ թողնել ցամաքուրդային անցքեր։ Շատ հաճախ սողանքը ամրացնում (մեխում) են հիմքի ապարներին։ Դա կարելի է իրականացնել երկաթե սյուներով կամ էլ դրանց համար անցկացված հորատանցքերը երկաթբետոն լցնելով։
2. Սողանքի ապարների դիմադրության արհեստական բարձրացում։ Ապարների ցեմենտացում կապակցող նյութերով (սիլիկատային սոսինձ, ցեմենտ), էլեկտրաքիմիական և այլ եղանակներով։
3. Սողացող զանգվածը ամբողջովին կա°մ առանձին հատվածներով հեռացում է աստիճանաբար։ Այն դեպքում, երբ հեռացման ենթակա լանջն ունի մեծ բարձրություն, կարելի է հատել և մասսան հեռացնել փոքր շերտերով։
Սողանքների կանխարգելման խնդիրը միշտ արդիական է և պետք է արժանանա լուրջ ուշադրության, չնայած պահանջում է մեծ ներդրում։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հոսքաջրերի էկոլոգիական խնդիրները», Ռ. Հ. Եդոյան, Տ. Վ. Եդոյան, Ս. Ա. Զալինյան, Ե. 2014 թ., 160 էջ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գաբրիելյան Հ. Կ., Միրիմանյան Խ. Մ. Հողի էրոզիան և պայքար նրա դեմ։ Ե., 1974 թ., 223 էջ
  • Գրիգորյան Պ. Ա. Դեբեդ գետի ավազանի սելավառաջացնող ակտիվ արտաքին երևույթները (Աշխարհագրական գիտությունը Հայաստանում), Երևան, 2011 թ., էջ 148-152
  • Եդոյան Ռ. Հ., Եդոյան Տ. Վ., Զալինյան Ս. Ա., Հոսքաջրերի էկոլոգիական խնդիրները, Ե. 2014 թ., 160 էջ
  • Եդոյան Ռ. Հ., Զալինյան Ս. Ա. Բնակավայրերի հոսքաջրերով և գետերով պայմանավորված հողային էրոզիայի խնդիրները և նրանց լուծման ուղիները։ Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ԼՐԱԲԵՐ, Հատոր 9, N3 Երևան 2012 թ., էջ 27-29