Ակիմիսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ակիմիսկի
Akimiski Island NASA.jpg
Տեսակկղզի
ԵրկիրFlag of Canada (Pantone).svg Կանադա
ՎարչատարածքՆունավութ
Երկարություն99,3 կիլոմետր
Լայնություն40,7 կիլոմետր
ԲԾՄ15 մետր[1]
Մակերես3001 կմ²
Մասն էԿանադական արկտիկ արշիպելագ
Ջրլիցի ափինJames Bay?
Կոորդինատներ: 53°0′ հս․ լ. 81°20′ ամ. ե. / 53.000° հս․. լ. 81.333° ավ. ե. / 53.000; 81.333
Akimiskiisland.png

Ակիմինսկի կղզի (անգլ.՝ Akimiski Island), մեծ կղզի Ջեյմսի ծոցում (Կանադա)։ Մտնում է Կանադայի Կիկիտան շրջանի Նունավուտի տարածքի կազմում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու տարածքը կազմում է 3001 կմ², որը դարձնում է նրան 163-երորդը աշխարհի խոշորագույն կղզիների ցուցակում և 29-երորդը Կանադայի խոշորագույն կղզիների ցուցակում։ Կղզու ջրափնյա գծի երկարությունը հավասար է 261 կմ²[2], առավելագույն երկարությունը 86 կմ է, առավելագույն լայնությունը՝ 32 կմ[3]։ Կղզին գտնվում է Օնտարիո նահանգից 19 կմ հեռու, որը կարելի է տեսնել կղզու արևմտյան ափից։

Կղզու մակերեսը հարթավայրային է՝ հյուսիսում աննշան տեղանքի բարձրացմամբ։ Հիմնական բուսատեսակներն են՝ քարաքոսներ, մամուռներ և խոտեր, նաև գաճաճ սև եղևնիներ։ Ափամերձ ծանծաղուտները կազմում են ճահճուտներ։ Քաղցրահամ ջրի վտակները, որոնք թափվում են Ջեյմսի ծոց հարավ-արևմուտքից, ապահովում են բավարար սնունդ հարևան կղզիների թռչնային գաղութների համար։

Ակիմիսկին մտնում է կղզիների խմբի մեջ, որոնք ներառում են նաև Գասկետ կղզին, Գալերե կղզին, Ալբերտ խրուտը(ստորջրյա) և Ակիմսկի Ստրեյթ կղզին։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարեկան միջին ջերմաստիճանը՝ 2,5 °C
  • Տարեկան տեղումներ՝ անձրև-450մմ, ձյուն-250մմ[4]

Ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակիմսկի կղզու և ամբողջ Ջեյմսի ծոցի ափամերձ ջրերը և ծանծաղուտները կարևոր դեր են խաղում տարբեր չվող թռչունների կյանքում[5]։ Այդ թվում՝[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]