Ակետի
Քաղաք | ||
---|---|---|
ֆր.՝ Aketi | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Երկրամաս | Ներքին Ուելե | |
ԲԾՄ | 419 մ | |
Խոսվող լեզուներ | ֆրանսերեն | |
Բնակչություն | 40 507 մարդ (2010) | |
Ժամային գոտի | UTC+1 | |
| ||
Ակետի (ֆր.՝ Aketi), քաղաք Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հյուսիսում՝ Ներքին Ուելեի նահանգում։ Գտնվում է ծովի մակարդակից 419 մետր բարձրության վրա։
Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների՝ Ակետեի բնակչությունը կազմում է 40 507 մարդ[1]։ Բնակչության մեծամասնությունը խոսում է լինգալա լեզվով։ Ակետիում գործում է օդանավակայան և երկաթուղային կայարան։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գաղութային դարաշրջանում բելգիացի սպա Լուի Նապոլեոն Չալթինի պատվին քաղաքը կոչվել է Պորտ Չալթին։ Իր ներկայիս անվանումը ստացել է 1971 թվականին՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության անկախացումից հետո[2]։
Կոնգոյի ճգնաժամի տարիներին Ակետին եղել է պատերազմական գործողությունների թատերաբեմ։ Սկզբնական շրջանում Ակետիի համար պայքարել են սպիտակ արևմտականներն ու հռոմեական կաթոլիկները[3]։ Ակետեի համար մղվող մարտերում զոհվել է մեկ ամերիկացի միսիոներ, իսկ կաթոլիկադավան մի շարք քահանաներ ենթարկվել են ծեծի։
1964 թվականի նոյեմբերին այն ընկել է իշխանական ուժերի տիրապետության տակ[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Congo (Dem. Rep.): largest cities and towns and statistics of their population»։ World Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից February 16, 2012-ին։ Վերցված է January 21, 2009
- ↑ Auzias Dominique, Labourdette Jean-Paul (2006)։ Congo: république démocratique։ Petit Futé։ էջ 70։ ISBN 2-7469-1412-3
- ↑ Garrison Lloyd (October 24, 1964)։ «Priests Report U.S. Cleric Died After Beating by Congo Rebels»։ New York Times։ Վերցված է ապրիլի 4, 2016
- ↑ Associated Press։ «Gendarmes Hunt for Hostages»։ nytimes.com։ The New York Times։ Վերցված է ապրիլի 4, 2016
|