Jump to content

Ակաուան էկոլոգիական կայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակաուան էկոլոգիական կայան
Estação Ecológica Acauã
Տեսակէկոլոգիական կայան
Կազմված էՍեռադո
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՄինաս Ժերաիս
Հիմնվել է1974
Մակերես6455 հեկտար
Կառավարումպետություն
Ակաուան էկոլոգիական կայանը գտնվում է Բրազիլիաում
Ակաուան էկոլոգիական կայան

Ակաուան էկոլոգիական կայան (պորտ.՝ Estação Ecológica Acauã, պետական շահագործմամբ էկոլոգիական կայան Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգում։ Այն խստորեն պահպանվող տարածք է և փակ է հանրության համար, բացառությամբ հետազոտական և բնապահպանական կրթության[1]։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգելոցը գտնվում է Սերրադո բիոմում և զբաղեցնում է 5,196 հա Լեմի դու Պրադու ու Տուրմալինա մունիցիպալիտետներում։ Ստեղծվել է 1974 թվականի սեպտեմբերի 23-ին, իսկ փոփոխության ենթարկվել է 1994 թվականի սեպտեմբերի 27-ին և 1994 թվականի դեկտեմբերի 30-ին[2]։ Տեղակայված է Մինաս Ժերայս նահանգի Ժեկիտինիոնիայի հովտում[3]։

Շրջակա միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսականությունը խիտ սերրադո է, որը անցում է կատարել դեպի Ատլանտյան անտառի։ Բուսական աշխարհը բաղկացած է միջինից մեծ բույսերից։ Կենդանական աշխարհը ներառում է արմադիլ, բաշավոր գայլ, սովորական ագուտի, պակա, մշկախոզ, ուժեղ կնգղավոր կապիկ, լայնադունչ կոկորդիլոս։ Հայտնաբերվել է թռչունների ավելի քան 190 տեսակ։

2013 թվականի ապրիլին Մինաս Ժերայսի հանրային նախարարությունը և արդարադատության վարչությունը մեղադրեցին, որ պետական անտառտնտեսության ինստիտուտը չի կատարում բնապահպանական օրենսդրությունը։ Կային լուրջ խնդիրներ, ինչպիսիք են կառավարման ծրագրի, ֆիզիկական կառուցվածքների և անձնակազմի բացակայությունը, ինչպես նաև հողատիրության հետ կապված խնդիրներ Մատա դու Ակաուան ու Մատա դու Աուսենտես էկոլոգիական կայանների և Բիրիբիրի, Ալտո Կարիրի, Ռիու Պրետու ու Սեռա Նեգրա պետական պարկերի հետ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 5-ին.
  2. [1]
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 5-ին.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 5-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]