Ակադեմիա (պատմվածք)
Ակադեմիա | |
---|---|
Ստեղծման տարեթիվ | 1954 |
«Ակադեմիա», Ռոբերտ Շեքլիի հակաուտոպիական պատմվածք, որը գրվել է 1954 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է 1954 թվականին «If» ամսագրում։ Հետագայում այն ներառվել է գրողի 1957 թվականի «Ուխտագնացություն դեպի երկիր» ժողովածուում։
Հավատրիմ մնալով իր ոճին՝ Շեքլին բարձրացնում է ազատության, կարծիքի սուբյեկտիվության, հոգեբանության հարցերը, ինչպես ժամանակին արել են Ջորջ Օրուելը իր «1984» գրքում և Թերի Գիլմանը իր «Բրազիլիա» ֆիլմում։ Ստանիսլավ Լեմի կարծիքով, այս գիրքը ներկայացնում է «ամենամեղմ» սև ուտոպիաները[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ պարոն Ֆիրմենը հայտնաբերել էր, որ իր ողջախոհության հաշվիչի ցուցանիշը դուրս է ընդունված մակարդակից, նա լրջորեն սկսել էր խորհել այն մասին, թե ինչպես կարելի է ապրել այն հասարակության մեջ, որտեղ գոյության հիմնական նպատակը հոգեկան հանգստությունը և առողջությունն են։ Քանի որ նրա հաշվիչը ցույց է տալիս սովորականից ավելի բարձր մակարդակ, դա պատճառ է հանդիսանում, որ նրան հեռացնում են աշխատանքից, դուրս են հանում տնից, նույնիսկ դուրս են հանում բարերից, պանդոկներից։ Եվ որքան շատ է Ֆիրմենը փորձում սեփական ուժերով լուծել իր ողջախոհության խնդիրը, նա այնքան հաճախ է ստանում այն խորհուրդը, որ կա փրկության միայն մեկ ճանապարհ, այն է՝ դիմել խորհրդավոր Ակադեմիայի օգնությանը։ Միայն այնտեղ է, որ նրա նման հիվանդները հարյուտոկոսանոց արդյունքի են հասնում։
Սակայն մի հանգամանք կա, որը Ֆիրմանին տարակուսանքի մեջ է դնում, այն նաև վախեցնում է։ Ակադեմիայի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ և դեռ չի եղել մեկը, որ տեսնի, թե ինչպես են այնտեղ գնացողները վերադառնում, առավել ևս՝ պատմի թե այնտեղ ինչ է կատարվում։ Ոչ ոք չի ուզում կամ չի կարող։ Դա ավելի է ծանրացնում պարոն Ֆիրմենի կարգավիճակը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Станислав Лем. Фантастика и футурология. Книга 2. (IX. Утопия и футурология. Эвтопия и дистопия научной фантастики).