Jump to content

Ախթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ախթա
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԴիարբեքիրի մարզ
ԱնվանվածԹադեոս առաքյալ

Ախթա, Անթաքախու վանք, Սուրբ Արաքյալ վանք, Թադեի վանք, Թարցմանչաց վանք, Մակաթաւյեցվոց վանք, Սպիտակ վանք, Աթխա — վանք Թուրքիայում, Դիարբեքիրի նահանգում Դիարբեքիր քաղաքից հյսւսիս–արևելք, Հազրո, Լճը և Ֆարկին ավանների միջև, Ախթա լեռան վրա։ Հայտնի է իր ագարակներով, այգիներով, ծառաստաններով։ Ունեցել է 15 թեմական գյուղ։ Ըստ ավանդության վանքը կառուցվել է Թադևոս առաքյայի կողմից։ Կոչվում է նաև Թադեի կամ ս Առաքյալ վանք, Մակաբայեցվոց վանք և այլն։ Հայաստանի հին վանքերից է. 1321 թ. տաճարը երկրաշարժից փլվել է, ապա վերանորոգվել։ Միջին դարերին եղել է գրչության կենտրոն[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 113 — 992 էջ։