Ախատ Ջամի մզկիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ախատ Ջամի մզկիթ
թաթ.՝ Әxәt Cәmi
2011-10-30 - panoramio (1).jpg
Տեսակմզկիթ
ԵրկիրFlag of Ukraine.svg Ուկրաինա
ՎարչատարածքԴոնեցկ
ՀասցեՄարշալ Ժուկովի պ., 1ա
Հիմնվել էսեպտեմբերի 3, 1999
Կառուցման սկիզբ1994 թ.
Բացվեցսեպտեմբերի 3, 1999
Կարգավիճակգործող
ՀիմնադիրԱ. Խ. Բրագին
Անվանված էAkhat Bragin?
Ճարտարապետություն
ՈճՕսմանյան ճարտարապետություն
Գմբեթ1
Մինարեթներ2
Կոորդինատներ: 48°3′11.50000009841″ հս․ լ. 37°43′11.000000099212″ ավ. ե. / 48.0531944444717780° հս․. լ. 37.71972222224977855° ավ. ե. / 48.0531944444717780; 37.71972222224977855
Պաշտոնական կայքէջ

Ախատ Ջամի (թաթ.՝ Әxәt Cәmi), մզկիթ Դոնեցկի Կույբիշևսկայա շրջանում: Առաջին մզկիթն է Դոնբասի շրջանում[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Դոնեցկում ստեղծվեց «Մարգարեի աստղ» մուսուլմանական համայնքը: 1994 թվականին համայնքը հիմնեց շրջանում առաջին մզկիթը՝ Իբն Ֆադլանը: Որպես նախագծման հիմք ծառայել է Ստամբուլի մզկիթներից մեկը[2].

Մզկիթի շինարարության գլխավոր հովանավորն էր բիզնեսմեն Ազատ Բրագինը: 1995 թվականի հոկտեմբերի 15-ին Բրագինի մահից հետո մզկիթը անվանակոչվեց նրա պատվին[2]:

Սկզբնական նախագծով նախատեսվում էր կառուցել մեկ մինարեթ, սակայն Ռինատ Ահմետովի պահանջով և հովանավորությամբ կառուցվեցին երկուսը, ինչի շնորհիվ էլ մզկիթի մինարեթներից մեկը այժմ կրում է նրա անունը[2]:

Ախատ Ջամի մզկիթի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1999 թվականի սեպտեմբերի 3-ին:

Մզկիթը առաջինն էր, որ կառուցվեց Դոնբասի շրջան[1], դրանից հետո մզկիթներ կառուցվեցին Տորեզում, (2000)[3], Շախտյորսկում, (2001)[3], Սվերդլովսկում, (2002)[3], Ալչևսկում, (2003)[3], Գորլովկայում, Ստախանովում, Մարիուպոլում, (2007)[4], Անտրացիտում, Բրյանկայում, Լուգանսկում, (2010)[5]:

Դոնեցկի մուսուլմանները մզկիթում զանգվածային նշում են Կուրբան Բայրամի տոնը[6]:

2014 թվականի օգոստոսի 16-ին Ուկրաինայի հարավարևելյան մասում զինված բախումների արդյունքում մզկիթի գմբեթը վնասվեց հրետանային ռմբակոծությունից[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Двери университета открыты для вас»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-06-ին 
  2. 2,0 2,1 2,2 «Ислам в Донецком регионе»։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-27-ին 
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Бог дарует лучшие места на земле»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-06-ին 
  4. «На Украине построили мечеть в честь Сулеймана Великого и Роксоланы»։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-14-ին 
  5. «Украину заполонили мечети»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-06-ին 
  6. «Мусульмане Донбасса отпраздновали Курбан-Байрам у мечети «Ахать Джами» (Украина)»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-06-ին 
  7. «В мечеть Донецка угодил артиллерийский снаряд»։ islamnews.ru։ 2014-08-17։ Վերցված է 2014-08-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]