Ալֆա և Օմեգա 3։ Մեծ գայլական խաղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ալֆա և Օմեգա 3։ Մեծ գայլական խաղեր
Alpha and Omega 3: The Great Wolf Games
Տեսակմուլտֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ և արկածային ֆիլմ
ՌեժիսորՌիչարդ Ռիչ
ՍցենարիստՍթիվ Մուր
ՊրոդյուսերՌիչարդ Ռիչ
Կացումոտո
Սյուզեն Գելբ
Դենիել Էնգելհարդտ
Նոաչ Հոգելսոն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունCrest Animation Productions
ԴիստրիբյուտորLions Gate Entertainment
Տևողություն54 րոպե
ՊրիկվելԱլֆա և Օմեգա 2։ Տոնական ոռնոցի արկածները
ՍիկվելAlpha and Omega: The Legend of the Saw Tooth Cave?
Թվական2014 և հուլիսի 10, 2015

Ալֆա և Օմեգա 3: Մեծ գայլական խաղեր (անգլ.՝ Alpha and Omega 3: The Great Wolf Games), ռեժիսոր Ռիչարդ Ռիչի ամերիկյան լիամետրաժ համակարգչային մուլտֆիլմը։ Մուլտֆիլմեր «Ալֆա և Օմեգա։ Մեծաժանիք եղբայրություն» և «Ալֆա և Օմեգա 2։ Տոնական ոռնոցի արկածներ» ուղղակի շարունակությունը։

Առաջին մուլտֆիլմն է այս շարքից, որտեղ գլխավոր հերոսները Համֆրին ու Քեյթը չեն, այլ՝ նրանց դուստր Կլոդետն ու իր ընկեր Ֆլիտը։

«Ալֆա և Օմեգա 3»-ը թողարկվել է միանգամից տեսատարբերակով։ 2014 թվականի մարտի 4-ին ֆիլմը դարձել է հասանելի iTunes օնլայն խանութում[1], իսկ մարտի 25-ին հասանելի է դարձել նաև Walmart խանութների ցանցում[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյթն ու Համրին մրցակցում են այլ շնիկների խմբերի հետ «Մեծ գայլական խաղեր»-ում։ Սյուժեն ոգեշնչված է ձմեռային օլիմպիական խաղերից[3]։

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լինդսեյ Տորենս — Կլոդետ, Հմաֆրիի ու Քեյթի միակ դուստրը, Արևմտյան Խմբի ալֆա-գայլուհի
  • Մայք Ջեկոբս — Ֆլիտ, Հյուսիսային Խմբի ալֆա-գայլ
  • Բեն Դիսկին — Համֆրի, Արևմտյան Խմբի օմեգա-գայլ, Քեյթի ամուսինը և Կլոդետի, Ստինկիի ու Ռանտի հայրը
  • Դի Դի Գրիինի — Ռանտ, Քեյթի ու Համֆրիի փոքր զավակը, Արևմտյան Խմբի օմեգա-գայլ
  • Քեյթ Հիգինս— Ստինկի, Քեյթի ու Համֆրիի ավագ տղան, Արևմտյան Խմբի ալֆա-գայլ
  • Քեյթ, Արևմտյան Խմբի ալֆա-գայլուհի

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես նախորդ մասը, այնպես էլ սա ստացել է քննադատական տարբեր արձագանքեր։ «Flayrah» կայքի գրախոսը նշում է, որ անիմացիան ավելի է լավացել համեմատած նախորդի հետ, սակայն հեռու է օրիգինալից[4]։

«Common Sense Media» կայքի գրախոսը մուլտֆիլմին տվել է երեք աստղ չորսից և գրել, որ հատկապես սպորտային թեմատիկան դուր կգա փոքր երեխաներին[5][6]։

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախատեսվում էր այս շարքի ևս երկու սերիաներ։ Չորրորդ մասը՝ «The Legend of the Saw-Toothed Cave» նվիրված է Հելոունին ու պետք է թողարկվեր 2014 թվականի հոկտեմբերի 31-ին։ Հինգերորդ մասը ստացել է «Family Vacation» անվանումը և պետք է թողարկվեր 2015 թվականի ամռանը։ Երկու մասերի ռեժիսորն էլ Ռիչարդ Ռիչն էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]