Ալրային որդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալրային որդան
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Ինֆրադաս Neoptera
Կարգ Կիսակարծրաթևավորներ (Hemiptera)
Ենթակարգ Sternorrhyncha
Ընտանիք Ալրային որդան (Pseudococcidae)
Heymons, 1915

Ալրային որդան, կոկցիդների ենթակարգի միջատների ընտանիք։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի տեսակների համար սահմանվում է կարանտին։ Հայտնի է 1000 տեսակ, առավել վնասակար են խաղողի ալրավոր, ցիտրուսային (Pseudococcu gahani), ցորեն (Bhenacoccus tergrigorianae), Կոմստոկի ոլրային Որդանները։ Էգերը (երկարությունը՝ 3–12 մմ) պարկանման են, շարժուն, ծածկված փոշենման մոմային փառով՝ հաճախ եզրերին մոմային թիթեղներով։ Ձվադրում է գարնանը (մին չև 300 ձու)՝ սպիտակ «բամբակե» ձվապարկերում, թրթուրներն ու էգերը, ծծելով բույսերի հյութը, թուլացնում են դրանց։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալրային որդանի դեմ պայքարելու համար իրականացվում է պահեստարանի մաքրում և վարակազերծում՝ եռաքլոր մետաֆոսով, մետաթիոնով, լեբայցիդով (մինչև բերքի ընդունումը) կամ պահեստարանի և հացահատիկի ծխահարում՝ մեթիլբրոմիդով, հատիկի մաքրում, չորացում և պաղեցում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։