Ալվարո Վասկեսը «Էսպանյոլ» ֆուտբոլային ակումբի սան է։ Ակումբի կազմում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2010 թվականիսեպտեմբերի 21-ին «Ռեալ Մադրիդ» ակումբի դեմ խաղում[3]։
5 օր անց՝ Իսպանիայի առաջնության շրջանակներում տեղի ունեցած «Օսասունա» ակումբի հետ հանդիպման ժամանակ նա խփեց իր մասնագիտական կարիերայի 1-ին գոլը, որը միակն էր այդ խաղի ընթացքում[4]։
2010 թվականի հոկտեմբերի 27-ին «Վալյադոլիդ» ակումբի դեմ խաղի ժամանակ Ալվարո Վասկեսը աչքի է ընկել դուբլով[5]։
Հարձակվողն աչքի է ընկել Իսպանիայի գավաթի առաջնության հաջորդ մրցաշրջանում. առաջնության 4-րդ փուլում նա 2 գոլ է խփել «Սելտա» ակումբի դարպասը[6],
իսկ 1/8 եզրափակչում՝ «Կորդոբա» ակումբի դեմ խաղում, խփել է 3 գոլ[7]։
2012 թվականի օգոստոսին՝ 2012/13 մրցաշրջանի սկիզբը «Էսպոնյոլի» կազմում անցկացնելուց հետո, Ալվարո Վասկեսը տեղափոխվել է «Խետաֆե»։ Այդ ակումբի կազմում նա առաջին անգամ խաղացել է 2012 թվականի սեպտեմբերի 15-ին՝ մասնակցելով «Բարսելոնայի» դեմ խաղին։ Հարձակվողը դաշտ է դուրս եկել թիմի հիմնական կազմում, սակայն երկրորդ խաղակեսում նրան փոխարինել է Ադրիան Կոլունգան[8]։
2012 թվականի հոկտեմբերի 28-ին Ալվարո Վասեսը խփել է իր առաջին գոլը «Խետափեի» կազմում («Ատլետիկի» դարպասը) Ռոդրիգես Խուան Անտոնիոի գոլային փոխանցումից հետո[9]։
Ալվարո Վասկեսը մասնակցել է 2011 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Նա մասնակցել է 5 խաղի՝ խփելով 5 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում։ Նա մասնակցել է նաև Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլի խաղերին (9 խաղ և 5 գոլ)։