Jump to content

Ալմա Էրնանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալմա Էրնանդես
Դիմանկար
Ծնվել էապրիլի 11, 1993(1993-04-11) (31 տարեկան)
ԾննդավայրԹուսոն, Արիզոնա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ[1]
ԿրթությունԱրիզոնայի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններmember of the Arizona House of Representatives? և member of the Arizona House of Representatives?
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
 Alma Hernandez Վիքիպահեստում

Ալմա Էրնանդես (անգլ.՝ Alma Hernandez, ապրիլի 11, 1993(1993-04-11), Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ[1]), ամերիկացի քաղաքական գործիչ, Արիզոնայի Ներկայացուցիչների պալատի 20-րդ օրենսդիր շրջանի դեմոկրատական կուսակցության անդամ։ Նա ընտրվել է 2018 թվականին՝ փոխարինելու Մակարիո Սալդատեին, որի պաշտոնավարման ժամկետը լրացել էր։ Արիզոնայի Ներկայացուցիչների պալատում ընտրված ամենաերիտասարդ կինն է[2]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրնանդեսը ծնվել է Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում։ Սովորել է Արիզոնայի համալսարանում, այնուհետև աշխատել է որպես «Bridge the Gap» ծրագրի համակարգող։ Ծրագիրն աջակցում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող կանանց[3]։

14 տարեկան հասակում՝ Sunnyside ավագ դպրոցում սովորելու տարիներին, Էրնանդեսը հարձակման է ենթարկվել երկու 19-ամյա աշակերտների, իսկ այնուհետև դպրոցի անվտանգության աշխատակցի կողմից։ Արդյունքում նա ողնաշարի վնասվածք է ստացել[4]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 29-ին Էրնանդեսը Դեմոկրատական ​​կուսակցության 3-րդ օրենսդրական շրջանի նախնական ընտրություններում զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչը նրան թույլ է տվել առաջ անցնել Արիզոնայի Ներկայացուցիչների պալատի ընտրություններում։ Նա ընտրվել է 2018 թվականի նոյեմբերի 6-ին[5]։

Ընտրված պաշտոնում նրա առաջին ձեռքբերումը 2019 թվականի հուլիսին դպրոցների անվտանգության աշխատակիցների համար ճգնաժամային կառավարման և դեէսկալացիայի պարտադիր ուսուցում սկսելու համաձայնագրի հաստատումն էր[4][6]։ 2021 թվականի հուլիսի 6-ին Էրնանդեսի նախաձեռնությամբ ընդունվել է մի օրինագիծ, որը Արիզոնայի հանրակրթական դպրոցներում պարտադիր է դարձրել Հոլոքոստի մասին ուսուցումը։ Այս օրինագծով Արիզոնան դարձել է Միացյալ Նահանգների՝ Հոլոքոստի մասին կրթությունը պարտադիր դարձրած 16-րդ նահանգը[7]։

2023 թվականի ապրիլին Էրնանդեսը Ներկայացուցիչների պալատում դեմ է քվեարկել նահանգապետ Քեթի Հոբսի HB2509 օրինագծի չեղարկմանը։ Այս որոշմամբ օրինականացվելու էր «տնական սնունդի» վաճառքը («Թամալե օրինագիծ»)[8][9]։ Այդ օրինագծի չեղարկման համար պակասում էր 5 ձայն, և 12 դեմոկրատներ ի վերջո իրենց ձայնը փոխեցին հօգուտ օրինագծի չեղարկման[10]։ Էրնանդեսը Arizona Mirror-ին տված հարցազրույցում ասել է, որ ներկայացնում է արիզոնցիների շահերը և ոչ թե Հոբսի[11]։

Քաղաքական դիրքորոշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեա համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրնանդեսը աշխատել է որպես Թուսոնի հրեական համայնքի հարաբերությունների խորհրդի համակարգող[12] և ներգրավվել է Հասարակական կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեի աշխատանքներում։

2021 թվականի մայիսի 18-ին Չավերիմ միաբանության (որին անդամակցում է Էրնանդեսը) դռներից մեկը քարով ջարդուփշուր է արվել, իսկ 2021 թվականի հունիսի 7-ին Թուսոնում վանդալիզմի է ենթարկվել Չաբադ սինագոգը։ Էրնանդեսը Twitter-ում դատապարտել է երկու միջադեպերն էլ[13]։

2021 թվականի հուլիսի 11-ին Էրնանդեսը ելույթ է ունեցել իսրայելամետ հրեական կազմակերպությունների կողմից Միացյալ Նահանգների Կապիտոլիումի դիմաց կազմակերպված ցույցի ժամանակ՝ դատապարտելով հակասեմականությունը և հայտարարելով, որ սատարում է Իսրայելին[14]։ Բացի այդ, 2021 թվականին Էրնանդեսը ներկայացրել և ընդունել է օրինագիծ՝ Արիզոնայում Հոլոքոստի մասին կրթությունը պարտադիր դարձնելու մասին[15]։

2023 թվականին՝ իսրայելցի խաղաղ բնակիչների վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումներից հետո, Էրնանդեսը իր հայրենի թաղամասում հայտնվել է հակաիսրայելական ակտիվիստների թիրախում[16]։

Նա հանդես է եկել պաղեստինամետ կազմակերպությունների, այդ թվում՝ Mass Liberation-ի դեմ[17]։

Ներգաղթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրնանդեսը աշխատակցել է Ամերիկայի երիտասարդ դեմոկրատների իսպանախոսների ասոցիացիային (անգլ.՝ Young Democrats of America Hispanic caucus) և մասնակցել է Թրամփի վարչակազմի ընտանիքների բաժանման քաղաքականության դեմ կազմակերպված հանրահավաքին[18]։ Նա օժանդակել է Մեքսիկայի սահմանամերձ Նոգալես քաղաքի աղքատ ընտանիքներին առաջին անհրաժեշտության ապրանքների համակարգված առաքումներին։ Այս ամենը կազմակերպել է Tucson Hews for Justice խմբի օգնությամբ, որի համահիմնադիրներից մեկն է[12]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրնանդեսը մեծացել է ոչ կրոնական տանը և ընդունել է հուդայականություն 2015 թվականին։ Նա սկսել է հետաքրքրվել հուդայականությամբ իր պատանեկության տարիներին այն բանից հետո, երբ պարզել է, որ իր մորական պապը հրեա է[18][12]։ Նրա քույր Կոնսուելո Էրնանդեսը նույնպես Ներկայացուցիչների պալատի անդամ է, իսկ եղբայրը՝ Դանիել Էրնանդես կրտսերը, նախկին նահանգային ներկայացուցիչ և ԱՄՆ Կոնգրեսի թեկնածու է։

Արիզոնայի Ներկայացուցիչների պալատում ընտրվելուց հետո նա յոթ այլ կանանց հետ նկարահանվել է plus-size հագուստի ELOQUII ապրանքանիշի գովազդային արշավում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Jewish Women's Archive. Encyclopedia
  2. 2,0 2,1 Arizona lawmaker Alma Hernandez appears as model in advertisements for clothing brand ELOQUII
  3. «About Alma». Alma Hernandez for State House. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  4. 4,0 4,1 AZ Rep. Hernandez wins de-escalation training for school cops, by Phyllis Braun, at JewishAZ.com; published July 2, 2019; retrieved January 3, 2023
  5. Arizona House of Representatives elections, 2018
  6. The Hill's Latina Leaders to Watch 2019. The Hill
  7. Arizona passes Holocaust education bill despite antisemitism definition debate. Pittsburg Jewish Chronicle
  8. «Bill history for HB2509». AZ Leg. Website. Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
  9. Healy, Jack (2023 թ․ ապրիլի 25). «The Hot Issue Bedeviling Arizona's New Governor: Tamales». The New York Times. Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
  10. Duda, Jeremy (2023 թ․ ապրիլի 25). «Dems mostly side with Hobbs to block override of "tamale bill" veto». Axios Phoenix. Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
  11. Gomez, Gloria Rebecca (2023 թ․ ապրիլի 25). «GOP push to override veto of 'tamale bill' fails after Democrats balk at going against Hobbs». AZ Mirror. Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
  12. 12,0 12,1 12,2 Meet the Mexican-American Jew running for office on Arizona’s southern border. Times of Israel
  13. Arrest made after Tucson synagogue spray-painted with swastika, antisemitic slur. KVOA
  14. Rally in DC denounces anti-Semitism and shows support for Israel
  15. «REP. ALMA HERNANDEZ ON HOW SHE AND HER FIRST-GRADE TEACHER BROUGHT HOLOCAUST EDUCATION TO ARIZONA, DESPITE ATTEMPTS TO SLOW IT DOWN». Campaign Against Antisemitism. Campaign Against Antisemitism. 2023 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2024 թ․ փետրվարի 8-ին.
  16. Wurst, Erika (2023 թ․ դեկտեմբերի 16). «Tucson lawmaker: Flyer condemning her stance on Israel includes home address». Tucson.com. Վերցված է 2024 թ․ փետրվարի 8-ին.
  17. Stern, Ray. «A progressive group backs Hamas, splitting opinion on Arizona's Democratic Party». AZ Central. Վերցված է 2024 թ․ փետրվարի 8-ին.
  18. 18,0 18,1 This Jewish Latina wants to bridge political divides at the border. Fast Company

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]