Ալմա-Աթա (ֆուտբոլային ակումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալմա-Աթա
Ամբողջական անուն ФК «Алма-Ата»
Հիմնադրում 2000
Երկիր Ղազախստան Ղազախստան
Վարկանիշ 408-րդ տեղ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում (2011/12)
Լիգա Ղազախստանի ֆուտբոլի առաջնություն
2008 8
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Ֆուտբոլային ակումբ «Ալմա-Աթա», ղազախական ֆուտբոլային ակումբ է Ալմա-Աթա քաղաքից, ստեղծվել է 2000 թ., գործունեություն ծավալել մինչև 2008 թ.։ 2004-2008 թթ. ակումբը հանդես է եկել Ղազախստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն դիվիզիոնում։ 2006 թ. ակումբը կարողացավ նվաճել Ղազախստանի գավաթը։ Սակայն 2008 թ. ակումբը հայտնվեց ֆինանսական խնդիրների առաջ ու լուծարվեց։ Հետևանքը եղավ այն, որ թիմը միավորվեց «Մեգասպորտ» ակումբի հետ ու ստեղծվեց «Լոկոմոտիվ» անվանումով նոր ակումբ։

Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 - 2003 - «Ցեսնա»

2004 - 2008 - «Ալմա-Աթա»

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբը հիմնադրվել է 2000 թ. «Ցեսնա» անվանումով։ 2003 թ. սկսած մասնակցել է տարբեր մրցաշարերի, իսկ 2004 թ. փոխել է իր անվանումը, դարձնելով «Ալմա-Աթա»։ Ակումբն իր տնային հանդիպումներն անցկացնում էր Ալմա-Աթա քաղաքի Կենտրոնական մարզադաշտում։

2004 թ. սկսած ակումբն արդեն հանդես էր գալիս Ղազախստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն դիվիզիոնում։ Լավագույն մրցաշրջան է եղել 2006 թ., երբ ակումբը առաջնությունն ավարտեց 5-րդ տեղով և կարողացավ նվաճել Ղազախստանի գավաթը։ Շնորհիվ այն բանի, որ թիմը նվաճեց երկրի գավաթը, իրավունք ստացավ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի 2007-2008 մրցաշրջանի որակավորման փուլի խաղերին։ Սակայն թիմը հրաժեշտ տվեց այդ առաջնությանը առաջին իսկ խաղում, երբ մրցում էր «ՎիՕն» ակումբի հետ. առաջին խաղում թիմը պարտվեց սլովակներին 1։3 հաշվով, իսկ երկրորդ խաղն ավարտվեց 1։1 հաշվով։

2008 թ. մրցաշրջանի ավարտից հետո թիմն իրավունք էր ստացել մասնակցելու ՈՒԵՖԱ-ի Գավաթին շնորհիվ երկրի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ հասնելուն։ Սակայն 2008 թ. դեկտեմբերի 15-ին ղեկավարությունը որոշեց թիմը լուծարել[1]։ Արդյունքում եղավ «Մեգասպորտ» ակումբի հետ միավորումը, և ստեղծվեց «Լոկոմոտիվ» ակումբը[2]։

Խոշոր հաշվով տարած հաղթանակներ

• 5։0 «Շախտյոր» (երիտասարդական թիմ) (Կարագանդա) (2006)

• 4։0 «Սպարտակ» (Սեմեյ) (2004)

• 4։0 «Թարազ» (Թարազ) (2007)

• 4։0 «Օկժետպես» (Կոկչետավ) (2007)

Խոշոր հաշվով ունեցած պարտություններ

• 0։5 «Տոբոլ» (Կոստանայ) (2004)

• 0։5 «Տոբոլ» (Կոստանայ) (2005)

Մրցելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախստանի առաջնություն, Գավաթի խաղարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Դիվիզիոն Տեղ Խ Հ Ո Պ Գ Մ Գավաթ Ռմբարկուները
առաջնությունում
2003 Առաջին լիգա
2
22 15 3 4 61-22 48 1/16 եզրափակիչ Ե. Ուրազաև - 20
2004 Սուպերլիգա
18
36 4 8 24 22-53 22 1/8 եզրափակիչ Ս. Օստապենկո, Ե. Ուրազաև - 4
2005 Սուպերլիգա
13
30 9 3 18 30-43 30 1/8 եզրափակիչ Ս. Օստապենկո, Օ. Լիտվինենկո - 7
2006 Սուպերլիգա
5
30 13 9 8 36-29 45 Գավաթակիր Ժ. Իրիսմետով - 17 (առաջնության լավագույն ռմբարկու)
2007 Սուպերլիգա
6
30 13 5 12 35-32 41 1/16 եզրափակիչ Ժ. Իրիսմետով - 17 (առաջնության լավագույն ռմբարկու)
2008 Պրեմիեր լիգա
8
30 10 7 13 33-39 37 եզրափակչի մասնակից Ժ. Կուկեև - 6

Եվրոգավաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Մրցաշար Արդյունք
2007/2008 ՈՒԵՖԱ-ի Գավաթ Առաջին ընտրական փուլ.
Սլովակիա «ՎիՕն» 1։3, 1։1

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

• Ղազախստանի գավաթակիր - 2006

• Ղազախստանի Գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2008

Մարզիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային տարիներ Մարզիչ
2004 Գերմանիա Է. Գեսս
2005 Ղազախստան Ի. Ռոմանով
2005-2007 Նիդերլանդներ Ա. Կոռնելիուս
2007 Նիդերլանդներ Ա. Պայպերս
2008 Նիդերլանդներ Մ. Բրագոնյա
2008 Գերմանիա Բ. Շտորկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ликвидация по-алматински» (ռուսերեն)։ Наш спорт։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-23-ին։ Վերցված է դեկտեմբերի 3-ին, 2008 
  2. «Постой, «паровоз»!»։ Наш спорт։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-23-ին։ Վերցված է դեկտեմբերի 3-ին, 2008