Ալկիպպե (Արեսի դուստր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալկիպպե
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
Սեռիգական
ՀայրԱրես
ՄայրԱգլավրա (Կեկրոպսի դուստր)

Ալկիպպե (հին հունարեն՝ Ἀλκίππη), հին հունական դիցաբանության կերպար։ Պատերազմի աստված Արեսի և աթենացի արքայադուստր Ագլավրայի դուստրը[1]։ Նրան փորձել է բռնաբարել Պոսեյդոնի որդի Հալիռոֆիոսը, բայց հանցանքի վայրում նրան սպանել է Արեսը[2][3]։

Պոսեյդոնը մեղադրել է Արեսին որդուն սպանելու համար և դիմել է օլիմպիական 12 աստվածների դատաստանին։ Սակայն օլիմպիացիների դատն արդարացրել է Արեսի արարքը, որը պաշտպանել է դստեր պատիվը։ Համաձայն «Փարոսյան ժամանակագրության»՝ դա տեղի է ունեցել Ք. ա. 1531 թվականին[4]։

Այն վայրը, որտեղ ըստ լեգենդի տեղի է ունեցել Արեսի դատը, ստացել է Արեոպագոս անունը (անգլ.՝ Ἄρειος πάγος. բառացի՝ «Արեսի դարավանդ»)[1]։ Հին Հունաստանում Արեոպագոսն ունեցել է իշխանության բարձրագույն մարմնի նստավայրի գործառույթ, բազմաթիվ դարեր դատական հավաքները ժողովները տեղի էին ունենում դարադավանդում, մինչև որ անտիկ Աթենքի ժամանակաշրջանի ավարտը։

Աթենքի տեսարանը Արեոպագոսից, այն մասից, որտեղ համաձայն լեգենդի տեղի է ունեցել Արեսի դատը
Աթենքի տեսարանը Արեոպագոսից, այն մասից, որտեղ համաձայն լեգենդի տեղի է ունեցել Արեսի դատը


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека III 14, 2
  2. Павсаний. Описание Эллады I 21, 4.
  3. Еврипид. Электра 1260.
  4. Паросская хроника 3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]