Ալկանտարայի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալկանտարայի կամուրջը (նաև հայտնի է որպես Տրայանոսի կամուրջ Ալկանտարայում) հռոմեական կամուրջ է Ալկանտարայում, Էքստրեմադուրայում, Իսպանիա։ Alcántara-ն արաբերեն al-Qantarah (القنطرة) բառից է, որը նշանակում է «կամար»։ Քարե կամարաձև կամուրջը կառուցվել է Թագուս գետի վրա 104-ից 106 թվականներին հռոմեական Տրայանոս կայսրի հրամանով 98 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարազարդում իսպանական ամսագրում, 1857
Ալկանտարա կամրջի լուսանկարը (մոտ 1870 թ.), Ժան Լորանի կողմից, տեսարանը հարավից

Ալկանտարայի կամուրջը տարիների ընթացքում ավելի շատ վնաս է կրել պատերազմից, քան տարերքներից։ Մավրերը ավերեցին ամենափոքր կամարներից մեկը 1214 թվականին, թեև այն վերակառուցվեց դարեր անց՝ 1543 թվականին, այն նույն սկզբնական հումքից որը եղել էր մինչ այդ։ Հյուսիսարևմտյան կողմի երկրորդ կամարն այնուհետև ավերվեց 1760 թվականին իսպանացիների կողմից՝ կանգնեցնելու պորտուգալացիների առաջխաղացումը և վերանորոգվեց 1762 թվականին Չարլզ III-ի կողմից, սակայն 1809 թվականին նորից պայթեցվեց Վելինգթոնի ուժերի կողմից, որոնք փորձում էին կանգնեցնել ֆրանսիացիներին։ Ժամանակավոր վերանորոգումներ են կատարվել 1819 թվականին, սակայն կամրջի մեծ մասը կրկին ավերվել է 1836 թվականին Կարլիստների կողմից։ Կամուրջը վերակառուցվել է 1860 թվականին[1]։ Իսկ Խոսե Մարիա դե Օրիոլ ամբարտակի ավարտից հետո, որը թույլ տվեց ցամաքեցնել Տագուս գետի հունը, հիմնական հենասյուներն ամբողջությամբ վերանորոգվեցին 1969 թվականին։

Կամուրջի սկզբնական չափը 190մ էր երկարությամբ, որն այսօր կրճատվել է մինչև 181.7 մ (596 ֆտ)[2]։ Աջից ձախ գետափնյա վեց կամարների պարզ բացվածքները 13.6 են, 23.4 մ (77 ֆտ), 28.8 մ (94 ֆտ), 27.4 մ (90 ֆտ), 21.9 մ (72 ֆտ) և 13.8 մ (45 ֆտ)[3]։

Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջի կառուցումը տեղի է ունեցել հին հռոմեական Լուզիտանիա նահանգում։ Հին Հռոմում կամուրջների կառուցման և վերանորոգման ծախսերը, որոնք հայտնի են որպես opus pontis («կամուրջի աշխատանք»), պատասխանատությունը բազմաթիվ տեղական քաղաքապետարանների վրա էին։ Նրանց ընդհանուր ծախսերը ցույց են տալիս, որ հռոմեական կամուրջներն ընդհանուր առմամբ պատկանում էին տարածաշրջանին, և ոչ թե մեկ (կամ երկու, եթե սահմանամերձ) քաղաքի։ Ալկանտարա կամուրջը կառուցվել է Լուզիտանիայի 12 տեղական քաղաքապետարանների միջոցներով։ Անուններն ավելացվել են կենտրոնական նավամատույցի վրայի կամարուղու վրա գտնվող գրության վրա[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Whitney, Charles S. (2003) [1929], Bridges of the World: Their Design and Construction, Mineola, New York: Dover Publications, էջեր 75–79, ISBN 0-486-42995-4
  2. Galliazzo 1994, p. 354
  3. Galliazzo 1994
  4. Frothingham, A.I. (1915). «The Roman Territorial Arch». American Journal of Archaeology (անգլերեն). Macmillan Company. 14 (19): 159, 172.

Հետագա ընթերցում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Brown, David J. (1993), Bridges, New York: Macmillan Publishing Company, էջ 25, ISBN 0-02-517455-X
  • Durán Fuentes, Manuel (2004), La Construcción de Puentes Romanos en Hispania, Santiago de Compostela: Xunta de Galicia, էջեր 194–200, ISBN 978-84-453-3937-4
  • Galliazzo, Vittorio (1994), I ponti romani. Catalogo generale, vol. 2, Treviso: Edizioni Canova, էջեր 353–358 (No. 754), ISBN 88-85066-66-6
  • Graf, Bernhard (2002), Bridges that Changed the World, Munich: Prestel, էջեր 20–21, ISBN 3-7913-2701-1
  • O'Connor, Colin (1993), Roman Bridges, Cambridge University Press, էջեր 109–111 (SP21), ISBN 0-521-39326-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]