Jump to content

Ալիք (նկար, Այվազովսկի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիք
տեսակգեղանկար
նկարիչՀովհաննես Այվազովսկի
տարի1889
բարձրություն304 սանտիմետր
լայնություն505 սանտիմետր
ժանրծովանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՌուսական թանգարան
հավաքածուՌուսական թանգարան
կայք
Ծանոթագրություններ

«Ալիք» (ռուս.՝ Волна), հայազգի նկարիչ, Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ, ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1889 թվականին[1]։ Յուղաներկով կտավի չափերն են 304 × 505 սմ[2]։

Այսօր «Ալիք» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ռուսական պետական թանգարանում[3] (Սանկտ Պետերբուրգ, ՌԴ

«Ալիք» ստեղծագործությունում Հովհաննես Այվազովսկին պատկերել է ծովն ու նավաբեկության ենթարկված մարդկանց սաստիկ փոթորկի պահին։ Ալիքը ծածկել է նավը գրեթե ամբողջությամբ և պատրաստվում է փլվել կայմին ապաստանած մարդկանց վրա։

Չնայած, որ նկարի գույները մռայլ են և սառը, այնտեղ պատկերված մարդիկ շարունակում են պայքարել կյանքի համար, իսկ լույսի թափանցող ճառագայթները փրկության հույս են ներշնչում։

Նկարը հեղինակի ուշ շրջանի գործերից է և «Իններոդ ալիքի» յուրատեսակ շարունակությունը։

Սա հայազգի ծովանկարչի ամենամեծ կտավն է, որի ստեղծման վրա հեղինակը ծախսել է տասը օր[4]։

Ռուսական պետական թանգարան նկարը տեղափոխվել է 1897 թվականին Էրմիտաժից[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]