Ալիսը հրաշքների աշխարհում (ֆիլմ, 1933)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալիսը հրաշքների աշխարհում (այլ կիրառումներ)
Ալիսը հրաշքների աշխարհում
անգլ.՝ Alice in Wonderland
ԵրկիրԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքԱլիսը Հայելու աշխարհում և Ալիսը Հրաշքների աշխարհում
Թվական1933
Լեզուանգլերեն
ՌեժիսորՆորման ՄաքԼեոդ
ՊրոդյուսերԲենջամին Գլեյզեր
Սցենարի հեղինակՋոզեֆ Լ. Մանկևիչ և Ուիլյամ Քեմերոն Մենզիս
ԴերակատարներՔերի Գրանտ, Գերի Կուպեր, Էդնա Մեյ Օլիվեր, Ուիլյամ Ֆիլդս, Էդվարդ Էվերեթ Հորթոն, Բեյբի Լեռոյ, Շառլոթ Հենրի, Լուիզա Ֆազենդա, Ստերլինգ Հոլոուեյ, Ալեք Բ. Ֆրենսիս, Ռիչարդ «Սկիթս» Գալագեր, Ռայմոնդ Հաթոն, Ջեք Օուկի, Մեյ Մարշ, Պոլի Մորան, Մեյ Ռոբսոն, Չարլզ Ռագլզ, Նեդ Սփարքս, Ֆորդ Սթերլինգ, Ռիչարդ Արլեն, Ռոսքո Քարնս, Լեոն Էռոլ, Էլիսոն Սկիփոուրթ, Ռոսկո Էյթս և Ուիլյամ Օսթին
ՕպերատորԲերթ Գլենոն և Հենրի Շարփ
ԵրաժշտությունԴմիտրի Տյոմկին
ՄոնտաժԷլսուորթ Հոգլանդ
ԿինոընկերությունParamount Pictures

«Ալիսը հրաշքների աշխարհում» (անգլ.՝ Alice in Wonderland), 1933 թվականի ամերիկյան սև-սպիտակ մանկական ֆիլմ։ Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» (1864) և «Ալիսը Հայելու աշխարհում» (1871) գրքերի էկրանավորումն է։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականին ամերիկացի կինոռեժիսոր Նորման Մաքլեոդը հանձն առավ վեպի լայնամասշտաբ էկրանավորումը։ Ալիսի դերակատարման համար ընտրությանը մասնակցել էին 7000-ից ավելի սկսնակ և հայտնի դերսասնուհիներ։ Թեև նրանց թվում էր հոլիվուդյան հայտնի աստղ Աիդա Լուպինոն, այդուամենայնիվ, գլխավոր դերակատարման համար ընտրվեց սկսնակ դերասանուհի Շառլոտա Հենրին։ Նորման Մաքլեոդի ֆիլմում մեծ աստղաբույլ էր հավաքված՝ Գերի Կուպեր, Ռիչարդ Արլեն։ Հեքիաթային պայմանական իրականության փոխանցման համար ռեժիսորը դերակատարներին գրիմի մեծ շերտով էր պատել ու դիմակներ հագցրել։ Դերասանները գրեթե անճանաչելի էին, դիմախաղը՝ զրոյական[1]։ Դերասանների անճանաչելիության պատճառով ֆիլմը տապալվում է դրամարկղում և չի արդարացնում հոլիվուդյան ակնկալիքները։

Ֆիլմի DVD տարբերակը թողարկվել է 2010 թվականի մարտի 2-ին[2]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Շառլոտա Հենրի Ալիս Ալիս
Ռիչարդ Արլեն Չեշիրյան կատու Չեշիրյան կատու
Գերի Կուպեր Սպիտակ ասպետ Սպիտակ ասպետ
Ռիչարդ Գալահեր Սպիտակ ճագար Սպիտակ ճագար
Լուիզա Ֆազենդա Սպիտակ թագուհի Սպիտակ թագուհի
Ալեք Ֆրենսիս Փոսիկի թագավոր Փոսիկի թագավոր
Էդնա Օլիվեր Սև թագուհի Սև թագուհի
Մեյ Ռոբսոն Փոսիկի թագուհի Փոսիկի թագուհի
Ֆորդ Սթերլինգ Սպիտակ թագավոր Սպիտակ թագավոր
Ռոսկո Էյթս Ձուկ Ձուկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]