Ալիսը հրաշքների աշխարհում (ֆիլմ, 1903)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալիսը հրաշքների աշխարհում (այլ կիրառումներ)
Ալիսը հրաշքների աշխարհում
անգլ.՝ Alice in Wonderland
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրֆենթեզի ֆիլմ և համր կինո
Թվական1903
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍեսիլ Հեպուորտ և Պերսի Սթոու
ՊրոդյուսերՍեսիլ Հեպուորտ
Սցենարի հեղինակՍեսիլ Հեպուորտ
ԴերակատարներՄեյ Կլարկ, Սեսիլ Հեպուորտ և Բլեր
ՕպերատորՍեսիլ Հեպուորտ
ԿինոընկերությունWalton Studios
Տևողություն8 րոպե

«Ալիսը հրաշքների աշխարհում» (անգլ.՝ Alice in Wonderland), անգլիացի կինոռեժիսոր Սեսիլ Հեպուորտի համր սև ու սպիտակ ֆիլմ։ Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» գրքի առաջին էկրանավորումն է[1]։ Պրեմիերան կայացել է 1903 թվականի հոկտեմբերի 17-ին[2]։

Ֆիլմի տևողությունը 12 րոպե էր, որը ռեկորդային էր մինչ այդ նկարահանված անգլիական ֆիլմերի համեմատությամբ։ Ֆիլմից հասել է ընդամենը մեկ՝ ոչ ամբողջական օրինակ, որը հայտնաբերվել է 1963 թվականին և հանդիսատեսին հասանելի է դարձել միայն 2009 թվականին, երբ Բրիտանական կինոարխիվը վերականգնեց և թվայնացրեց պահպանված 8 րոպեն։ Սեսիլ Հեպուորտը մոնտաժային հատուկ լուծումներ է հորինել, որոնցով պատկերել է Ալիսի փոքրանալու և մեծանալու տեսարանները։ Ֆիլմը մեծ հաջողություններ է ունեցել նաև վարձույթում։

Գեղարվեստական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը մեծ հետաքրքրություն առաջացրեց հեռուստադիտողների մոտ։ Ֆիլմում առկա էին 20-րդ դարի կինեմատոգրաֆիայի համար բավականին բարձր մակարդակի հատուկ էֆեկտներ։ Օրինակ՝ Ալիսը փոքրանում և մեծանում է՝ գտնվելով տիկնիկային տանը։

Մինչև մեր օրերը հրաշքով պահպանվել է այս ֆիլմի միայն մեկ օրինակ մոտ 8 րոպե տևողությամբ։ Ցավոք սրտի, սա ևս լրիվ չէ. ֆիլմի որոշ մասեր կորած են։ Ֆիլմի բնօրինակը տևում է մոտ 10-12 րոպե, որը բավականին երկար էր այդ ժամանակների բրիտանական կինոֆիլմի համար։ Կարելի է ասել, որ ֆիլմն իրենից ներկայացնում էր կինեմատոգրաֆիայի սկզբնավորման դարաշրջանի գլուխգործոց ոչ միայն տևողության, այլև այդ ժամանակների համար բացառիկ պրոդյուսերության համար։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեյ Կլարկ - Ալիս
  • Սեսիլ Հեպուորտ - գորտ
  • Միսիս Հեպուորտ - Սպիտակ ճագար և Թագուհի
  • Նորման Ուիթեն - Գլխարկագործ և Ձուկ
  • Սթենլի Ֆեյթֆուլ - խաղաքարտ
  • Ժոֆրե Ֆեյթֆուլ - խաղաքարտ
  • Մեծ թվով երեխաներ խաղաքարտերի դերում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mills, Ted (2016 թ․ մարտի 31). «The First Film Adaptation of Alice in Wonderland (1903)». Open Culture. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  2. «Alice in Wonderland (1903)». British Film Institute Screenonline.