Ալիսա Սելեզնյովայի անվան ծառուղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիսա Սելեզնյովայի անվան ծառուղի
Երկիր Ռուսաստան
Գտնվում էFriendship Park, Moscow? և Levoberezhny District?
Անվանվել էԱլիսա Սելեզնյովա

Ալիսա Սելեզնյովայի անվան ծառուղի (ռուս.՝ Аллея имени Алисы Селезнёвой), արոսենիների ծառուղի Մոսկվայում՝ Բարեկամության այգու տարածքում։ Նվիրված է Կիր Բուլիչովի «Ալիսայի արկածները» գրքերի շարքի և դրանց մի շարք էկրանավորումների հերոսուհի Ալիսա Սելեզնյովային։

Պատմություն և վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիսա Սելեզնյովայի ծառուղի, 2017

Ծառուղին տնկվել է 2001 թվականի հոկտեմբերի 6-ին մի խումբ էնտուզիաստների՝ «Հյուր ապագայից» ֆիլմի պաշտոնական՝ mielofon.ru կայքի այցելուների կողմից։ Բրոնզե ցուցանակով գրանիտ քարը տեղադրվել է ավելի ուշ՝ հոկտեմբերի 20-ին։  Ծառուղու ստեղծման համար անհրաժեշտ գումարի 1/3-ից ավելին հատկացրել է ռուսական ծագմամբ ամերիկացի անհայտ անձ՝ Նավիգատոր կեղծանունով։ Դմիտրի Շուլինդին անունով մեկ այլ ռուս ամերիկացի նկարել է բրոնզե ցուցանակի ուրվագիծը[1]։

Արոսենիները տնկել են մասնագետներ Բնության պահպանության ընկերությունից, ծառուղու հիմնադրմանը ներկա են եղել Կիր Բուլիչովը, Նատալյա Գուսևան և նրա ամուսինը՝ Դենիս Մուրաշկևիչը։ Բացման համար նա բերել էր մի քանի շիշ դաղստանյան թանկարժեք կոնյակ, որը Իգոր Վսևոլոդովիչ Մոժեյկոն (Կիր Բուլիչով) իր երկրպագուների հետ խմել է մեկանգամյա օգտագործման բաժակներով[1]։

Ծառուղին գտնվում է Մոսկվայում՝ «Գետային կայարանից» մետրոյի կայարանից ոչ հեռու՝ Բարեկամության այգու տարածքում՝ «Մայրցամաքների բարեկամություն» քանդակի կողքին, որ գտնվում է լճակի մոտ[2]։ «Московский комсомолец» պարբերականը ծառուղու մասին գրել է[3].

Գետային կայարանից ոչ հեռու՝ Բարեկամության այգում, հայտնվել է աշխարհում միակ ծառուղին, որն անվանվել է ֆիլմի հերոսուհու պատվին։ 25 արոսենի և գրանիտ մի քար բրոնզե ցուցատախտակով, որի վրա փորագրված է մակագրություն. «Ալիսա Սելեզնյովա անվան ծառուղի»։ Այս ծառերը տնկել են «Հյուր ապագայից» ֆիլմի տարբեր երկրպագուներ, որ ժամանել են տարբեր երկրներից, ինչպես նաև Նատաշա Գուսևան, նրա ամուսինը՝ Դենիս Մուրաշկևիչը և նրանց դուստրը՝ Ալիսան։ Ծառատունկին, իհարկե, հրավիրել էին Իգոր Վսևոլոդովիչ Մոժեյկոյին (Կիր Բուլիչով), որը երջանիկ էր, և կամ կատակով, կամ լրջորեն առաջարկեց նույնիսկ ստեղծել արոսենու թրմօղի և այն կոչել Ալիսայի անունով կամ «Սելեզնյովկա»։

Հուշաքար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառուղու առջև տեղադրվել է հուշաքար՝ կիսով չափ գետնի մեջ մտած ուղղահայաց գրանիտ քար, որի վրա ամրացված է մետաղե ցուցանակ, որի վրա նշված են ծառուղու անունը, դրա հիմնադրման տարեթիվը և ոճավորված նկար՝ Ալիսայի և նրա ուսին՝ Գովորուն թռչունի պատկերով։ Ալիսայի պատկերը նկարում դիմանկարային մեծ նմանություն ունի Նատաշա Գուսևայի հետ, որը «Հյուր ապագայից» ֆիլմում մարմնավորել է Ալիսային։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գոյություն ունի ավանդույթ, որն ստեղծվել է Կիր Բուլիչովի առաջարկով. ամեն տարի հավաքել արոսենու պտուղները և պատրաստել թրմօղի «Ալիսովկա» անունով[4]։
  • Ծառուղու տնկման տարեդարձը նշվում է ամեն տարի հոկտեմբերի առաջին շաբաթ օրը։ Ծառուղու արոսենիները խնամում են կամավորները. դրա համար պահանջվում է տարեկան մոտ 30 000 ռուբլի՝ այգեգործական գործիքների, պարարտանյութերի, վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարելու միջոցների, այլ նյութերի, խոզանակների, սպիտակեցման և այլնի համար[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Искушение чародея». Сборник. Эпилог. Андрей Щербак-Жуков. «Как это было и как могло бы быть». Изд. «Эксмо» (2013) М., стр. 780—781 ISBN 978-5-699-68097-9
  2. Аллея имени Алисы Селезнёвой, вид со спутника.
  3. Гость из будущего // Московский комсомолец
  4. Сюжет телепередачи «Чёрные дыры. Белые пятна» от 8 октября 2005
  5. Счёт для Аллейки Արխիվացված 2015-01-31 Wayback Machine на сайте romantiki.ru

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]