Ալիսա Բաղդասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալիսա Բաղդասարյան
Ծնվել էապրիլի 5, 1985(1985-04-05) (39 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրականագետ
ԱնդամակցությունՀԳՄ
Ալիսա Բաղդասարյան Վիքիդարանում

Ալիսա Յուրիի Բաղդասարյան (ապրիլի 5, 1985(1985-04-05), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (2015), Արցախի գրողների միության (2005), ՀԳՄ անդամ (2007)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին ավարտել է Ստեփանակերտի Ավ. Իսահակյանի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցը։ 2002-2007 թվականներին սովորել է «Գրիգոր Նարեկացի» համալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրություն բաժնում։ 2009-2015 թվականներին եղել է ԱրՊՀ գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի հայցորդ։ 2015 թվականին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Մաքսիմ Հովհաննիսյանը գրող և հրապարակախոս» թեմայով, և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։

2007-2020 թվականներին աշխատել է «Գրիգոր Նարեկացի» համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնում որպես դասախոս։ 2008 թվականից նշանակվել է նույն համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ։ 2019-2020 թվականներին աշխատել է Արցախի հանրային հեռուստատեսությունում որպես լրագրող-խմբագիր։ 2020 թվականի սեպտեմբերին նշանակվել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ։ 2021-2023 թվականներին եղել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի պրոռեկտորը[2]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծական ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խոտի աղերսանք, Ե., Վաչագան Բարեպաշտ, 2005, 31 էջ։
  • Թիթեռախաղ, Ե., Վաչագան Բարեպաշտ, 2007, 64 էջ։
  • Հայացքի մերկություն, Ստեփանակերտ, Դիզակ պլյուս, 2010, 127 էջ։
  • Գրիչս երազ է տեսնում, Ստեփանակերտ, «Վաչագան Բարեպաշտ» հրտ․, 2014, 240 էջ[3]։
  • Պատերազմից հետո, Ե., ՎՄՎ-Պրինտ, 2021, 128 էջ[4]։
  • Տունդարձի ճանապարհին (2022)[5]

Մենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաքսիմ Հովհաննիսյան. գրող և հրապարակախոս, «Սոնա» հրատարակչություն, Ստեփանակերտ, 2017, 224 էջ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]