Jump to content

Ալիջան Իբրահիմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիջան Իբրահիմով
Ծնվել էհունիսի 5, 1953(1953-06-05)[1]
ԾննդավայրՖերգանա, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էոչ ուշ քան փետրվարի 3, 2021
Մահվան վայրԲրյուսել, Բելգիա[2]
Քաղաքացիություն Բելգիա և  Ղազախստան
ԿրթությունՊետական կառավարման ինստիտուտ
Մասնագիտությունձեռնարկատեր
Պարգևներ և
մրցանակներ
Բարիս շքանշան և Order of Kurmet

Ալիջան Իբրահիմով[3] (հունիսի 5, 1953(1953-06-05)[1], Ֆերգանա, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ոչ ուշ քան փետրվարի 3, 2021, Բրյուսել, Բելգիա[2]), Ղազախստանի խոշորագույն ձեռնարկատերերից մեկն է։ «Eurasian National Resources Corporation» (ENRC) կազմակերպության համատիրակալներից մեկն է, որտեղ տնօրինում է կազմակերպության 20,7 %[4]։ «Եվրասիական Բանկ»-ի նախագահն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1953 թվականի հունիսի 5-ին Ֆերգանի մարզում՝ Ուզբեկստանի ԽՍՀ[5]։

Տեղափոխվել է Ղրղզստան՝ Տոկմակ քաղաք[3]։

  • 1969 թվականին սկսել է աշխատանքային գործունեությունը[5]։
  • 1970 թվականից մինչև 1974 թվականը սովորել է Մոսկվայի անասնաբուժական ակադեմիայում[5]։
  • Ավարտել է Մոսկվայի Պետական կառավարման համալսարանը։
  • Աշխատել է «Kazakhstan Mineral Resources Corporation Investment» ՍՊԸ-ի ներկայացուցիչ։
  • 1974 թվականից մինչև 1989 թվականը աշխատել է «Ցենտրոսոյուզ»-ում՝ Ղրղզստանի ԽՍՀ-ում։
  • 1989 թվականից Ղազախստանում սկսել է բիզնես։
  • 1989 թվականից մինչև 1991 թվականը եղել է գլխավոր տնօրեն «Նևադա-Սեմիպալատինսկ» առևտրային կենտրոնում։
  • 1991թվականից մինչև 1994 թվականը եղել է «Նևադա-Սեմիպալատինսկ» առևտրային կենտրոնի գլխավոր տնօրեն և վարչության նախագահ։
  • 1994 թվականից մինչև 1998 թվականը եղել է «Եվրասիական Բանկ» ԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ։
  • 1998 թվականի սեպտեմբերից նա եղել է «Եվրասիական Բանկ» ԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ։
  • 2001 թվականից մինչև 2007 թվականը եղել է Եվրասիական արդյունաբերական միության նախագահության անդամ։
  • 2002 թվականին եղել է «Կազխրոմ»-ի նախագահ։
  • 2004 թվականին եղել է «Կազխրոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ։
  • 2005 թվականին եղել է «Ղազախստանի ալյումինիում» ԲԸ տնօրենների խորհրդի անդամ։
  • 2009 թվականին եղել է «Եվրասիական Բանկ» ԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ։

1992 թվականից՝ Ալեքսանդր Մաշկևիրի և Պատոհա Շոդիևայի գործընկեր։

  • «Eurasian National Resources Corporation» (ENRC) կազմակերպության համատիրակալ (2009 թվականի հուլիսի 13-ին եղել է 14,59 % սեփականատեր)[6]։

Կինը Մուկադասհոն է[7], ունեն վեց երեխա։

  • Որդիները՝ Դոստան, Դավրոն, Շուխրատ, Ֆուրխատ[7]։

Եղբայրները՝ Էրգաշ, Յուլդաշ[7]։

Ֆորբս ամսագրի տվյալներով 2016 թվականին նրա անձնական կացությունը գնահատվել է 1,8 միլիարդ դոլար (աշխարհում 1198-րդը և Ղազախստանում 4-րդը)[8]։

Ֆորբս ամսագրի տվյալներով 2018 թվականին նրա անձնական կացությունը գնահատվել է 2,3 միլիարդ դոլար[9]։

2007 թվականին նա ստացել է 800 միլլիոն դոլար շահույթ՝ իր ձեռնարկություններից։ Ֆորբս ամսագրի տվյալներով 2012 թվականին «418-րդ տեղն է զբաղեցրել 58 տարեկան Ալիջան Իբրահիմովը՝ 2,8 միլլիարդ դոլար անձնական կացությամբ»։

2020 թվականի հոկտեմբերին Ալիջան Իբրահիմովի ակտիվի արժեքը կազմել է 900 միլլիոն դոլար՝ դարձնելով նրան չորորրդ ամենահարուստ մարդը Ղազախստանում՝ ըստ Ֆորբս ամսագրի տվյալների[10]։

  • Կուրմետ շքանշան (2004 թվական),
  • «Բարիս» 3-րդ աստիճանի շքանշան (2010 թվական)[11],
  • Աստղերի ընկերակցություն (2008 թվական), տնտեսության ոլորտում փոխշահավետ համագործակցության ամրապնդման համար[12],
  • «Ժողովրդական Երախտագիտություն» մեդալ (2020 թվականի հունիսի 24), Covid-19 համաճարակի դեմ պայքարում զգալի ներդրում ունենալու համար[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://ru.sputnik.kz/society/20210203/16197866/umer-alidzhan-ibragimov.html
  2. 2,0 2,1 2,2 https://www.tagesanzeiger.ch/der-krimi-um-einen-kasachischen-milliardaer-und-seine-schweizer-villa-517697662268
  3. 3,0 3,1 http://www.literatura.kg/uploads/ernst_akramov_bio_2.doc
  4. «Алиджан Ибрагимов — Forbes Казахстан». www.forbes.kz/. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. 5,0 5,1 5,2 net.net — The first domain name on the Internet!(չաշխատող հղում)
  6. «The Search Engine that Does at InfoWeb.net». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 29-ին.
  7. 7,0 7,1 7,2 Аффилиированные лица Отель «Алатау»(չաշխատող հղում)
  8. Alijan Ibragimov — Forbes
  9. Пятеро казахстанцев вошли в рейтинг самых богатых людей мира от Forbes
  10. Ардак Букеева (2020 թ․ հոկտեմբերի 19). «50 богатейших бизнесменов Казахстана - 2020». www.forbes.kz. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  11. Президент вручил награды
  12. «Высокая орденская планка. Михаил ДВОРЯНЧИКОВ, «Экспресс-К», 1 марта». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 28-ին.
  13. Акционер Евразийского банка награжден за вклад в борьбу с COVID-19

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]