Ալինա Զագիտովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալինա Զագիտովա
Alina Zagitova at the World Championships 2019 - Awarding ceremony 03.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Բնօրինակ անուն`ռուս.՝ Алина Ильназовна Загитова
Մասնագիտացում`գեղասահորդ
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ`մայիսի 18, 2002(2002-05-18) (17 տարեկան)
Ծննդավայր`Իժևսկ, Ռուսաստան
Մարզիչ(ներ)`Eteri Tutberidze և Sergei Dudakov
Կարճ ծրագիր «Սամսոն և Դալիլա» սեզոն 16/17

Ալինա Զագիտովա (թաթ.՝ Алинә Илназ кызы Заһитова[1] ռուս.՝ Али́на Ильна́зовна Заги́това, մայիսի 18, 2002(2002-05-18), Իժևսկ, Ռուսաստան), ռուս գեղասահորդուհի, որը մենասահքով հանդես է գալիս կանանց գեղասահքի ժամանակ: Օլիմպիական չեմպիոն՝ 2018 թվականի անհատական մրցումներում, արծաթե մեդալակիր՝ թիմային մրցումներում։ 2018 թվականին՝ Եվրոպայի չեմպիոն: 2017 թվականի Գրան պրի եզրափակչի հաղթող: Պատանիների  շրջանում աշխարհի չեմպիոն (2017 թ.)[2]: 2018 թվականի Ռուսաստանի չեմպիոն:  Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ[3]:

2018 թվականի  հունվարի դրությամբ զբաղեցրել է 5-րդ տեղը Չմշկավազքի միջազգային միությունում[4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ հոկեյի մարզիչ Իլնազ Զագիտով[5]:Մայրը՝ Լեյսան Զագիտովա: Կրտսեր քույրը Սաբինան նույնպես զբաղվում է գեղասահքով: Ալինա ազգությամբ թաթար է[6]: Ծնողները անվանել են նրան ի պատիվ գեղարվեստական մարմնամարզուհի Ալինա Կաբաևայի, ծնվելուց մեկ տարի անց տալով նրա անունը[7]: Զագիտովան յոթ անգամ թողել է գեղասահքը և կրկին վերադարձել  է[8]: Բացի սպորտից զբաղվում է նկարչությամբ:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականից սկսել է զբաղվել գեղասահքով, Ալմատևսկի՝ «Յուբիլեյնի» սպորտի պալատում[9]: 2008-2014 թվականներին մարզվել է Մանկապատանեկան սպորտային ակումբում (Իժևսկ)՝ Նատալի Անտիպինայի մոտ: 2015 թվականից եղել է Սամբո-70 ակումբի սան (Մոսկվա), մարզվում է Էթերի Տուտբերիդզեյի և Սերգեյ Դուդակովի խմբում[10]:

Պատանեկան շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2016—2017[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թ. փետրվարին նա առաջին անգամ հանդես եկավ Ռուսաստանի առաջնությունում, որտեղ նա ավարտեց տասնյակի վերջում: Օգոստոսին նա հանդես եկավ Ֆրանսիայում՝ Գրան պրիի շրջանում, և ի զարմանս բոլորի հաղթեց[11]: Սեպտեմբերին Սլովենիայում նա ձախողվեց՝ դառնալով բրոնզե մեդալակիր[12]: Դուրս գալով Գրան պրիի եզրափակիչ փուլ՝ հաղթանակ է տանում Մարսելում[13]: Պատանեկան եզրափակչում գումարային միավորներով երեք անգամ դարձել է ռեկորդակիր, իսկ պատանեկան մրցույթներում (70,92), կամայական ծրագրի (136,51) և ամփոփիչ գումարնեով (207,43)[14]: Տարեվերջին համառ պայքարից հետո ազգային առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ[15]: 2017 թ. փետրվարի սկզբին վստահորեն հաղթեց Ռուսաստանի պատանեկան առաջնությունում[16]: Շուտով ուղարկեցին Թուրքիա՝  Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնին մասնակցելու, որտեղ հաղթեց[17]: Մարտի կեսերին նա հանդես է եկել Թայբեյում՝ աշխարհի պատանեկան առաջնությունում, որտեղ ծանր պայքարում առաջին տեղն է  զբաղեցրել ճապոնացի գեղասահորդուհիների հետ[18]: Միևնույն ժամանակ, նա բարելավվել է իր նախորդ մարզական նվաճումները կամայական ծրագրերի շնորհիվ:

«2017 թվականի Յունիոր»-ն ըստ «Յունիոսպորտ» ամսագրի[19]:

Հասուն շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2017—2018[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թ. սեպտեմբերին, առաջին մեծահասակների մրցույթում (Lombardia Trophy 2017) վերցրեց «ոսկի»[20], բարելավվելով իր նախկին ձեռքբերումները: Երկու ամիս անց նա հանդես եկավ Պեկինում կայացած Գրան Պրի մրցաշարի փուլում (Audi Cup of China 2017), որտեղ նա ավարտեց առաջինը՝ Վակաբա Հիգուչիից և Ելենա Ռադիոնովայից առաջ[21]: Գրան պրիից երկու շաբաթ անց հանդես է եկել Ֆրանսիայի հինգերորդ փուլում, որտեղ կարճ ծրագրից հետո նա ընդամենը հինգերորդն էր: Ազատ ծրագիրը կատարեց մաքուր, արդյունքում դարձավ առաջինը[22]: Գրան պրիի ֆինալում տարավ համոզիչ հաղթանակ[23]: 2017 թվականի դեկտեմբերի 21-24-ին մասնակցեց Ռուսաստանի առաջնությանը: Կարճ ծրագրում աննշան սխալ թույլ տվեց, սակայն ստացավ միջանկյալ առաջին տեղը: Ազատ և անսխալ կատարելով ելույթը դարձավ Ռուսաստանի չեմպիոն[24]: 2018 թվականի Եվրոպայի առաջնությունում՝ Մոսկվայում, գրավեց առաջին տեղը առաջ անցնելով աշխարհի երկակի չեմպիոն Եվգենիա Մեդվեդևային[25]:

Փհենչհանում տեղի ունեցած օլիմպիական խաղերում՝ թիմային մրցումներում, թիմը նվաճեց արծաթե մեդալ[26]: Անհատական մրցումների ժամանակ կարճ ծրագրում սահմանում է նոր համաշխարհային ռեկորդ (82,92 միավոր)[27]: Անհատական մրցումների ժամանակ հավաքած միավորներով զբաղեցրել է առաջին տեղը և ստացել ոսկե մեդալ[28]:

Տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալինա Զագիտովան՝ ծրագրի երկրորդ կեսին լիարժեք կատարում է իր բոլոր թռիչքները՝ ինչպես կարճ, անպես էլ ազատ ծրագրերում:Գեղասահքի մեջ այսպիսի կատարումն համարվում է բարդ, և նոր մրցավարային կարգով գնահատվում է ստացած միավորներից 10 % բարձր: Այդպիսի շատ թռիչքներ Զագիտովան կատարում է ձեռքերը վեր պահած[29][30]: Առավել բարդ տարրը թռիչքի, որը նա կատարում է, հանդիսանում է եռակի լուտցայի և եռակի ռիտտբերգերայի կասկադ: Այն համարվում է աշխարհում ամենաբարդը՝ կասկադի եռակի թռիչքների շրջանակում[31]:

Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալինա Զագիտովան 2018 թ. Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում (կարճ ծրագիր)
Ալինա Զագիտովան՝ ազատ ծրագրում «Դոն Կիխոտ» ելույթով 2016/2017 թթ.Պատանիների միջև տեղի ունեցող Գրան Պրիի եզրափակչում
Շրջան Կարճ ծրագիր Ազատ ծրագիր Ցուցադրական համար
2017—18
[32]
Երաժշտությունը՝ «Սև կարապ» ֆիլմից
Клинт Мэнселл
The Middle of the World
(«Լուսնի լույսը» ֆիլմից)
պարուսույց-բեմադրիչ Դանիիլ Գլեյխենգաուզ
Դոն Կիխոտ
Լյուդվիգ Մինկուս
Afro Blue
Ջազմեյա Խորն
2016—17 Սամսոն և Դալիլա
Կամիլ Սենտ-Սանս
Դոն Կիխոտ
Լյուդվիգ Մինկուս
Վարդագույն հովազը
Հենրի Մանչինի
2015—16 Վարդագույն հովազը
Հենրի Մանչինի
Unchained Melody (Dance) / The Love Inside
Suspend My Disbelief / I Had A Life
(Ուրվական մյուզիքլից)
Դեյվ Ստյուարտ և Գլեն Բալլարդ
Ռիչարդ Ֆլիշմանի և Լեվ Կաիսսի կատարմամբ

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթներ 2015/16 2016/17 2017/18
Միջազգային
Գեղասահք Ձմեռային օլիմպիական խաղերում.
Թիմային մրցումներ
2
Գեղասահք Ձմեռային օլիմպիական խաղերում.
Անհատական մրցումներ
1
Եվրոպայի գեղասահքի առաջնություն 1
Գեղասահքի Գրան Պրիի եզրափակիչ փուլ 1
Գրան Պրիի փուլեր: Cup of China 1
Գրան Պրիի փուլեր: Trophée de France 1
Լոմբարդիի գավաթ 1
Japan Open.
Թիմային մրցումներ
1
Japan Open.
Անհատական մրցումներ
3
Ազգային
Ռուսաստանի գեղասահքի առաջնություն 2 1
Ռուսաստանի գեղասահքի առաջնություն պատանիների միջև 9 1
Միջազգային պատանիների միջև
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների միջև 1
Գրան Պրիի եզրափակիչը պատանիների միջև 1
Պատանիների Գրան Պրիի շրջան: Ֆրանսիա 1
Պատանիների Գրան Պրիի շրջան: Սլովենիա 3
Եվրոպայի երիտասարդական Ձմեռային օլիմպիական փառատոն 2017 1


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Алинә Заһитова тимераякта шуу турнирында җиңү яулады
  2. «Чемпионат мира среди юниоров по фигурному катанию. Тайбей (Китайский Тайбэй/Тайвань).» 
  3. «Фигуристам Загитовой и Коляде присвоено звание заслуженного мастера спорта РФ»։ ТАСС։ 14 февраля 2018։ Վերցված է 2018-02-19 
  4. «ISU World Standings for Figure Skating and Ice Dance» (անգլերեն)։ ИСУ։ Վերցված է 2017-09-30 
  5. Фигуристка из Удмуртии Алина Загитова выступит в финале юниорского Гран-при в Марселе
  6. Джаудат Абдуллин (24 декабря 2017)։ «Алина Загитова едет на Олимпиаду, ждем Евгению Тарасову»։ Бизнес Online։ Վերցված է 2018-01-23 
  7. Алина Загитова: «Родители меня назвали в честь Алины Кабаевой»
  8. Папин характер. Что нужно знать о юной чемпионке Алине Загитовой?
  9. Новая звезда фигурного катания. Она могла бросить всё в 14 лет, но теперь обходит Медведеву, 22.01.2018
  10. Биография российской фигуристки Алины Загитовой
  11. Гран-при среди юниоров. Первый этап: Загитова одержала победу.
  12. Гран-при среди юниоров. Пятый этап: Японка Кихира победила, Загитова третья.
  13. Гран-при среди юниоров. Финал: Загитова одержала победу, Губанова — вторая.
  14. Монстры Этери Тутберидзе. Юные бесстрашные амазонки
  15. Чемпионат России. Медведева победила, Загитова — вторая, Сотскова — третья, Погорилая — четвёртая.
  16. Чемпионат России среди юниоров. Загитова выиграла, Константинова вторая, Цурская третья.
  17. Европейский юношеский олимпийский фестиваль. Загитова одержала победу.
  18. Чемпионат мира среди юниоров. Загитова победила, Хонда вторая, Константинова шестая.
  19. «Юниор 2017 года» 
  20. Российская фигуристка Алина Загитова победила на Lombardia Trophy РИА Спорт, 15 сентября 2017
  21. Cup of China. Загитова одержала итоговую победу, Радионова — третья, Туктамышева — седьмая. Sports.ru, 4 ноября 2017
  22. Trophée de France. Загитова победила, Сотскова — вторая, Осмонд — третья. Sports.ru
  23. Финал Гран-при. Загитова одержала победу, Сотскова — 2-я, Осмонд — 3-я Sports.ru
  24. Чемпионат России. Загитова победила, Сотскова — 2-я, Цурская — 5-я, Туктамышева — 7-я, Радионова — 10-я Sports.ru
  25. Чемпионат Европы. Загитова победила, Медведева — 2-я Sports.ru
  26. «Олимпиада-2018. Россия завоевала серебро в командном турнире фигуристов»։ Sports.ru։ Վերցված է 2018-02-12 
  27. «Олимпиада-2018. Загитова выиграла короткую программу, Медведева – 2-я»։ Sports.ru։ Վերցված է 2018-02-21 
  28. «Олимпиада-2018. Загитова завоевала золото, Медведева – серебро»։ Sports.ru։ Վերցված է 2018-02-23 
  29. Первый канал разобрал сложность программ Евгении Медведевой и Алины Загитовой накануне решающего проката
  30. Медведева vs Загитова: экспертный разбор короткой программы российских звёзд
  31. Фигуристка Алина Загитова принесла России первое золото Олимпиады-2018
  32. Алина Загитова: «Чтобы следить за моими выступлениями на льду, бабушка подружилась с компьютером»