Ալեքս Փիլիպոս
Ալեքս Փիլիպոս | |
---|---|
Ծնվել է | 1888 |
Մահացել է | 1966 |
Ալեքս Փիլիպոս (անգլ.՝ Alex Pilibos, 1888 - 1966), հայազգի բարերար, գործարար, Ռոզ և Ալեք Փիլիպոս վարժարանի հիմնադիր[1][2][3]։ Կալիֆոռնիայում կանտալուպի խոշոր արտադրողներից մեկը[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքս Փիլիպոսը ծնվել է 1888 թվականին Խարբերդի վիլայեթի Խարբերդ քաղաքում[1]։ 1905 թվականին հաստատվել է Ֆրեզնոյում։ Հոր խնդրանքով հողատարածք է գնել Սան Խոակին հարթավայրում և այնտեղ հիմնել է ագարակ։ Այնուհետև ճարտարագիտություն է ուսանել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում, սովորել է նաև համալսարանի իրավունքի դպրոցում։ Հողագործական բիզնեսը սկսել է Իմպերիալ հովտում՝ համագործակցելով Արպաքսատ Սեդրակյանի և Հարի Կարյանի հետ, ովքեր հետագայում դարձել են խոշոր հողատերեր (Կարյանը Կոուչելա հովտում, Սեդրակյանը՝ Սան Խոակին հովտում)[1]։ 1940-ական թվականներին Փիլիպոսը Մենդոտայում կրտսեր եղբոր հետ միասին հիմնում են սեխի արտադրություն[2]։ Հողատարածքը գտնվում էր Էլ Նսետրոյում և զբաղեցնում 400 ակր տարածք[5]։
Եղբայրները Սիրիայից բերված սերմերից սկսեցին աճեցնել տարբեր տեսակների սեխեր։ Նրանք սկսեցին կիրառել սեխերի փաթեթավորման նոր ձևեր[1]։ Փաթեթավորման գործընթացը բարելավելու համար Ստեփան Փիլիպոսը ստեղծեց գնահատման և տեսակավորման սարքեր[1]։
Ալեքս Փիլիպոսը եղել է Արևմտյան պտղաբույծների ընկերակցության խորհրդի անդամ[6]։
Մահացել է 1966 թվականի Ֆրեզնոյում։
Բարեգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքս Փիլիպոսը եղել է բարերար, հիմնել է Հայ կրթական հիմնադրամը, ինչպես նաև աջակցել է Կալիֆոռնիայի հայկական տան, Սիրիայի, Կիպրոսի և Հունաստանի մանկատներին։
Ալեքս Փիլիպոսի մահից հետո կինը՝ Ռոզը, 1969 թվականին ապահովում է միջոցներ հայկական Ռոզ և Ալեքս դպրոցի ստեղծման համար։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bulbulian, Berge (2000). The Fresno Armenians: history of a diaspora community. Fresno, CA: Press at California State University, Fresno. էջ 207. ISBN 9780912201351.
- ↑ 2,0 2,1 D. Ratcliff, John (1943). «Science Year Book». Science Year Book: 267. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին. «there was Alex Pilibos, large-scale grower of melons in the Imperial Valley.»
- ↑ Atamian (1955). «The Armenian Community».
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ James Brown, Francis (1970). One America: the history, contributions, and present problems of our racial and national minorities. Negro Universities Press. էջ 303. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին. «Pilibos is one of the largest cantaloupe producers in California.»
- ↑ «Alex Pilibos». Market Growers Journal. Greenhouse Vegetable Growers and Market Gardeners' Association of America. 70–71. 1942. «International Harvester's Farmall-H cultivating cantaloupes on the 400-acre farm of Alex Pilibos, near El Centro, California.»
- ↑ «Melon Packers Grant 5 Cent Wage Increase». The Modesto Bee. 1958 թ․ հունիսի 26. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.(չաշխատող հղում)