Ալեքս Միսկիրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքս Միսկիրտչյան Boxing pictogram.svg
Alex Miskirtchian.jpg
Ընդհանուր տեղեկություններ
Քաղաքացիություն Flag of Belgium.svg Բելգիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 24, 1985({{padleft:1985|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:24|2|0}}) (31 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի
alexandremiskirtchian.com

Ալեքս Միսկիրտչյան (անգլ.՝ Alex Miskirtchian, դեկտեմբերի 24, 1985, Թբիլիսի), բելգիաբնակ հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Եվրոպայի եռակի չեմպիոն[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքս Միսկիրտչյանը ծնվել է 1985 թվականին Թբիլիսի քաղաքում։ Հայրը եղել է օդաչու, իսկ մայրը՝ հոգեբան։ Ալեքսի պապիկն ու հորեղբայրը նույնպես զբաղվել են բռնցքամարտով։ Ալեքս Միսկիրտչյանը բռնցքամարտիկի կարիերան սկսել է Վրաստանում և ընդգրկվել հավաքականի կազմում: Եղել է Վրաստանի չեմպիոն։ 14 տարեկանում տեղափոխվել է Բելգիա, շարունակել մարզումները, դարձել սպորտի վարպետ։ Շուտով Ալեքսը դառնում է երկրի չեմպիոն և ընդգրկվում Բելգիայի հավաքականի կազմում։ 2005 թվականին նա տեղափոխվում է պրոֆեսիոնալ ռինգ։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին մենամարտում նա հաղթանակ է տարել Նիկոլայ Վոլովոյի նկատմամբ, իսկ առաջին պարտությունը կրել է իտալացի Անտոնիո դե Վիտիսից[3]։ 2014 թվականին Ալեքս Միսկիրտչյան հաղթել է Սոֆյան Տեկուշտին (Ֆրանսիա)[4] և իրավունք ստացել մրցելու IBF վարկածով չեմպիոն ռուս Եվգենի Գրադովիչի հետ[5]։ Այդ հանդիպման ժամանակ Ալեքսը մենամարտը տանուլ է տվել[6]: Ալեքս Միսկիրտչյանը Բելգիայում հիմնադրել է բռնցքամարտի ակադեմիա և կոչվում է այն իր անվամբ[7][8]։ Ալեքսի կինը իտալուհի է։ Նրանք ունեն երկու որդի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]