Ալեքս Լոպես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքս Լոպես
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 2, 1997(1997-06-02)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Տեռասա, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա
Դիրք կիսապաշտպան

Ալեխանդրո "Ալեքս" Լոպես Մորենո (իսպ.՝ Alejandro López Moreno, հունիսի 2, 1997(1997-06-02)[1], Տեռասա, Àmbit metropolità de Barcelona, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդեդս է գալիս «Էսպանյոլ ՖԱ»-ի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքս Լոպեսը միացել է «Էսպանյոլի» մանկապատանեկան թիմին 2009 թվականին։ Թիմի երիտասարդական կազմում նա իր դեբյուտը նշել է 2014 թվականի նոյեմբերի 2-ին Սեգունդա B-ի շրջանակներում կայացած «Էլչեի» դեմ խաղում։ «Էսպանյոլ B»-ի կազմում նա իր առաջին գոլը խփել է 2016 թվականի դեկտեմբերի 17-ին «Սադաբելի» դեմ խաղում[2]։ 2017 թվականի հուլիսի 11-ին Լոպեսը երկարաձգել է թիմի հետ գործող պայմանագիրը մինչև 2022 թվականը[3]։

2018 թվականի մայիսի 28-ին Ալեքս Լոպեսը հայտնվեց հիմնական թիմի հայտացուցակում, որը նախատեսված էր 2018-19 մրցաշրջանի համար[4]։ Թիմի հիմնական կազմում Ալեխանդրոն իր առաջին հանդիպումն անցկացրել է նոյեմբերի 1-ին՝ մասնակցելով Կոպա դել Ռեյի շրջանակներում կայացած «Կադիսի» դեմ խաղին[5]։ Հանդիպումն ավարտվել է 1-2 հաշվով՝ կատալոնական թիմի պարտությամբ։

Լա Լիգայի շրջանականերում նա իր նորամուտի հանդիպումն անցկացրել է 2019 թվականի հունվարի 14-ին՝ փոխարինելով Օսկար Մելենդոյին «Ռեալ Սոսիեդադի» դեմ կայացած խաղում, որն ավարտվել է 2-3 հաշվով։ Օգոստոսի 17-ին մեկ տարի ժամկետով ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է Սեգունդա Դիվիզիոնում հանդես եկող «Լուգո ՖԱ»[6]։

Լոպեսը իր կարիերայի առաջին պաշտոնական գոլը խփել է 2019 թվականի նոյեմբերի 9-ին «Ալբասետեի» դեմ խաղում։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Երկիր Տարի Խաղ Գոլ
Էսպանյոլ B {{{2}}} Իսպանիա 2014-2019 75 11
Էսպանյոլ ՖԱ {{{2}}} Իսպանիա 2019- 8 1
Լուգո ՖԱ {{{2}}} Իսպանիա 2019-2020 25 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «L'Espanyol no té rival» [Espanyol have no rival] (կատալաներեն). L'Esportiu. 2016 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  3. «Álex López renueva cinco temporadas» [Álex López renews five seasons] (իսպաներեն). RCD Espanyol. 2017 թ․ հուլիսի 11. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  4. «Álex López, Pipa y Puado, jugadores de Primera» [Álex López, Pipa and Puado, Primera players] (իսպաներեն). Marca. 2018 թ․ մայիսի 28. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  5. «Los suplentes del Cádiz sonrojan al Espanyol» [The reserves of Cádiz blush Espanyol] (իսպաներեն). Marca. 2018 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  6. «Álex López, cedit al CD Lugo» [Álex López, loaned to CD Lugo] (կատալաներեն). RCD Espanyol. 2019 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]