Jump to content

Ալեքսեյ Նովիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Նովիկով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր օգոստոսի 13, 1960(1960-08-13) (64 տարեկան)
Քաղաքացիություն  Ռուսաստան

Ալեքսեյ Նովիկով (ռուս.՝ Алексе́й Алексе́евич Но́виков, օգոստոսի 13, 1960(1960-08-13)), ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը և ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցը։ Տիրապետում է հինդիին, ուրդուին, սերբերենին և անգլերենին։

1987 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

1987-1992 թվականներին՝ Նեպալում Խորհրդային Միության դեսպանատան աշխատակից։

1994-1999 թվականներին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչության երկրորդ, առաջին քարտուղար։

1999-2002 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության խորհրդական, գլխավոր քարտուղարություն (դեպարտամենտ)։

2002-2007 թվականներին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչության խորհրդական, գլխավոր խորհրդական։

2007-2010 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կադրերի դեպարտամենտի բաժնի պետ։

2010-2015 թվականներին՝ Մումբայում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս։

2015-2019 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կադրերի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։

2019 թվականի հուլիսի 15-ից Նեպալում հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։

Դիվանագիտական աստիճան

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2012 թվականի հուլիսի 30)[2]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2015 թվականի մայիսի 29)[3]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2020 թվականի ապրիլի 7)[4]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Указ Президента Российской Федерации от 05.07.2019 г. № 323 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Федеративной Демократической Республике Непал»
  2. Указ Президента Российской Федерации от 30.07.2012 г. № 1087 «О присвоении дипломатических рангов»
  3. Указ Президента Российской Федерации от 29.05.2015 г. № 275 «О присвоении дипломатических рангов»
  4. Указ Президента Российской Федерации от 07.02.2020 № 101 «О присвоении дипломатических рангов»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]