Ալեքսեյ Դուրիլինի եկամտաբեր տուն
Տեսակ | տեսարժան վայր |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Մոսկվա և Bolshaya Ordynka Street? |
Ճարտարապետական ոճ | ճարտարապետական մոդեռն |
Հիմնադրված է | 1906 |
Ճարտարապետ | Վլադիմիր Վլադիմիրովիչ Շերվուդ |
Ալեքսեյ Դուրիլինի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Алексея Дурилина), շենք Մոսկվայում։ Հասցեն` Բոլշայա Օրդինկա փողոց, տուն 13/9, շինություն 1։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1906 թվականին հարուստ վաճառական Ալեքսեյ Ալեքսեևիչ Դուրիլինը ձեռք է բերել Ռժևսկու դաստակերտի մեծ սեփականության հյուսիսարևմտյան մասը։ Բոլշայա Օրդինկա փողոցի և Չեռնիգովսկի նրբանցքի անկյունում գտնվող հողակտորը հատկացվել է եկամտաբեր տան շինարարության համար։ Ավելի վաղ այստեղ գտնվել է դարպաս ունեցող ցանկապատով շրջափակված փայտի պահեստը։ Դուրիլինը վաստակում էր կաշեգործությամբ, եղել է ժառանգական պատվավոր քաղաքացի, Մոսկվայի քաղաքային դումայի իրավասու, մոսկովյան վաճառական դասի պատվիրակ և Մոնետչիկիի Հարության եկեղեցու երեցփոխ։ Ալեքսեյ Ալեքսեևիչի սեփական տունը գտնվում էր ժամանակակից Վալովայա փողոցի թիվ 8-18 շենքի տեղում[1]։
Քառահարկ եկամտաբեր տան շինարարության նախագիծը մշակել է ճարտարապետ Վլադիմիր Վլադիմիրովիչ Շերվուդը։ Որպես շենքի ձևավորում ծառայել են շքամուտքերի վերևում տերևների տեսքով արված մեծ նախշերով նրբագեղ ծեփվածքերը, որոնք համալրված էին մեկական կամ երեքական գունավող հախճաղյուսների երկար շարքով[1]։
1917 թվականի հեղափոխությունից հետո տանն ավելացվել է երկու հարկ, որոնք մեծապես խախտել են սկզբնական ճարտարապետական հորինվածքը։ Սկզբնապես տունն ունեցել է բավականաչափ դուրս ցցված քիվ, որն ընդհատվում էր անկյունում և շքամուտքերի վերևում, որտեղ գտնվել են ձևավոր ատտիկոսներ։ Բարդ եզրագծին փոխարինել է վերնակառույցի հարթ քիվը[1]։
Շինարարության հետևանքով նախկին գլխավոր դաստակերտային տունը, որտեղ XX դարի սկզբին գործել է Կոսիցինի վարժարանը, հայտնվել է խոր բակում և դադարել է Բոլշայա Օրդինկայից երևալուց[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Доходный дом Дурилина» (ռուսերեն). Узнай Москву. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.