Ալեքսեյի եկեղեցի (Ալեքսանդրովսկո-Կունդրյուչենսկի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՊրոլետարկա (Կրասնի Սուլինի շրջան)
Հիմնական ամսաթվերը1897
Հիմնադրված1897
Քարտեզ
Քարտեզ

Ալեքսեյի եկեղեցի (ռուս.՝ Алексеевская церковь), ներկայում գոյություն չունեցող եկեղեցի Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի Ալեքսանդրովսկո-Կունդրյուչենսկի խուտորում (այժմ՝ Պրոլետարկա[1])։ Կառուցվել է 1898 թվականին, ոչնչացվել՝ 1960-ական թվականներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնի հոգևոր կոնսիստորիայի 1897 թվականի ապրիլի 30-ի թիվ 5264 հրամանի հիման վրա ավագ քահանա Անտոնի Մանոխինը, վկաներ քահանա Միխայիլ Գիլյարևսկու, խուտորի ատաման Լ. Ս. Կունդրյուկովի և կազակ Պյոտր Աստախովի ներկայությամբ, մանրակրկիտ զննեցին եկեղեցի-դպրոցի շինարարության տարածքը և ստորագրեցին արձանագրությունը։ 1898 թվականի մարտին եկեղեցու շինարարությունը, որը հիմնականում իրականացվում էր ծխականների հաշվին, ավարտվեց։ Տաճարն օծվեց Ալեքսեյի՝ Աստծո մարդու պատվին։ Պահպանվել է եկեղեցի-դպրոցի նկարագրությունը. «Եկեղեցու շենքը քարից է՝ փայտյա գմբեթով, որը ծածկված է թերթավոր երկաթով»։ Շենքն ուներ խաչի ձև՝ մեկ փոքր գմբեթով[2]։

Բեմի առջևի պատկերակալը փայտյա էր, ներկված էր փիրուզագույն և զարդարված էր շրջանակաձողով։ Պատկերակալում կար 25 սրբապատկեր[2]։

1898 թվականի ապրիլի 22-ին շենքը դիտել է թեմի ճարտարապետ Զլոբինը[2]։

1897-1907 թվականներին այն համարվում էր Սուլինովսկի գյուղի Սուրբ Անդրեյի եկեղեցուն կից և կոչվում էր եկեղեցի-դպրոց։ 1907 թվականի նոյեմբերի 15-ին Սուրբ սինոդի հրամանագրով եկեղեցի-դպրոցին կից թույլատրվեց հիմնել ինքնուրույն ծուխ՝ քահանայով և սաղմոսասացով[2]։

1911 թվականին եկեղեցին վերակառուցվեց։ Ծխականները կառուցեցին զանգակատնով քարե շենք[2]։

Եկեղեցին գոյություն է ունեցել մինչև 20-րդ դարի 60-ական թվականների կեսերը։ Այնուհետև այն փակվել է, գմբեթները հանվել են, շենքը տրվել է պրոլետարական դպրոցին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «История хутора Пролетарка». Վերցված է 2019 Մարտ 25-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Алексеевская церковь при х. Александровско-Кундрюченском». Վերցված է 2019 Մարտ 25-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кудрявцев, В. В. Алексеевская церковь при х. Александровско-Кундрюченском. /В. В. Кудрявцев //Сулинская земля: страницы истории.- Ростов н/Д, 1999. - С. 154-156