Ալեքսան Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսան Առաքելյան
1982-2016
ԾննդավայրԳյումրի քաղաք
Մահվան վայրԼՂՀ
Քաղաքացիությունհայ
Ծառայության տարիներ2001-2016
Կոչումփոխգնդապետ
Հրամանատարն էրդասակի
ՊաշտոնԾառայության պետ, հրամանատարի մարտական գծով առաջին տեղակալ
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ (2016)
Պարգևներ«Մարտական ծառայություն» մեդալ

Ալեքսան Գևորգի Առաքելյան (օգոստոսի 7, 1982(1982-08-07), Լենինական, Հայկական ԽՍՀ - ապրիլի 2, 2016(2016-04-02), Արցախ), ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, փոխգնդապետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսան Առաքելյանը ծնվել է 1982 թվականին, Գյումրի քաղաքում: Սովորել է Գյումրու տեղի դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո 2001 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: 2004 թվականին, ավարատելով ինստիտուտը 10 տարի ծառայել է հարավային սահմանին՝ որպես դասակի հրամանատար: 2014 թվականին ուսումը շարունակել է ռազմական ակադեմիայում, որից հետո տեղափոխվել Վարդենիսում գտնվող զինվորական երկրորդ կորպուս՝ որպես ծառայության պետ: Հետագայում անցել է հարավային սահման և նշանակվել հրամանատարի մարտական գծով առաջին տեղակալ [1]: Փոխգնդապետ Ալեքսանի անունով Գյումրիում բացվել է պուրակ:

Մարտական գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 2-ի լուսաբացին ժամը 6-ի սահմաններում, Ալեքսանը և ևս 4 սպա «Ուազ» մեքենայով մեկնել են դիրքեր՝ ընկերներին օգնելու: Սակայն, տեղյակ չեն եղել, որ դիրքը գրավված է թշնամու կողմից: Երբ նկատել է, որ անօդաչու սարքը նկարում է վաշտը, զինանոցն ու իր աշխատասենյակը, զորքին կարգադրել է անմիջապես դուրս գալ վաշտից։ Ալեքսանը, շտապելով ցանկացել է գրավել դիրքը: Հասնելով դիրք, մեքենան ընկել է շրջափակման մեջ: Զինակից ընկերների զոհվելուց հետո, ուսից վիրավորում է ստացել, սակայն շարունակել է կռվել մինչև մահացու վիրավորում ստանալը: Այդ վիճակում 30 մետր վազելով առաջ է գնացել և նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին։ Ցավալի լուրը հասել է ապրիլի 10-ին, երբ հայկական կողմին էր հանձնվել ապրիլի 2-ից 5-ը ծավալված ռազմական գործողությունների արդյունքում անհետ կորած 18 զինծառայողների մարմինները: Նրանց մեջ էր նաև Ալեքսան Առաքելյանի մարմինը [2]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 12-ին ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 13-ին, ժամը 14:00-ին Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում [3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]