Ալեքսանդր II-ի հուշարձան (Շախտի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox architecture.png
Ալեքսանդր II-ի հուշարձան
ռուս.՝ Памятник Александру II
Ալեքսանդր II-ի հուշարձան (Շախտի)ը գտնվում է Ռուսաստանում
Ալեքսանդր II-ի հուշարձան (Շախտի)
Կոորդինատներ 47°42′35.7649″ հս․ լ. 40°12′30.2306″ ավ. ե. / 47.709934694° հս․. լ. 40.208397389° ավ. ե. / 47.709934694; 40.208397389Կոորդինատներ: 47°42′35.7649″ հս․ լ. 40°12′30.2306″ ավ. ե. / 47.709934694° հս․. լ. 40.208397389° ավ. ե. / 47.709934694; 40.208397389
Գտնվում է Շախտի
Կառուցվել է 2015
Կառուցել է Յուրի Լևոչկին
Ներկա վիճակը կանգուն
Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Ալեքսանդր II-ի հուշարձանի լուսանկարներ

Ալեքսանդր II-ի հուշարձան (ռուս.՝ Памятник Александру II), հուշարձան ՌԴ Ռոստովի մարզի Շախտի քաղաքում։ Հասցեն` Շևչենկոյի փողոցի և Պուշկինի պողոտայի խաչմերուկ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի կայսր Ալեքսանդր II-ի հուշարձանը բացվել է 2015 թվականի ապրիլի 29-ին` Շախտիում՝ Դոնի պետական տեխնիկական համալսարանի սպասարկման ոլորտի և ձեռնարկատիրության ինստիտուտի (մասնաճյուղի) գլխավոր մասնաշենքի առաջ։ Հուշարձանը կառուցվել է կամավոր նվիրատվություններով։ Բացելու իրավունքը տրվել է Ռոմանովների տան ներկայացուցչին` Ալեքսանդր III կայսեր թոռան թոռ, մեծ իշխանուհի Օլգա Ալեքսանդրովնայի ծոռ Պավել Էդուարդովիչ Կուլիկովսկի-Ռոմանովին և Շախտիի Յ. Պ. Բակլանովի կադետական կազակական կորպուսի սան Կիրիլ Պովեչերովին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատվանդանը պատրաստված է մուգ գրանիտից, իսկ Ալեքսանդր II-ի քանդակը` բրոնզից։ Հուշարձանի բարձրությունը 5,7 մետր է, որից 2,4 մետրը Ալեքսանդր II-ի քանդակն է։ Հուշարձանը նայում է դեպի Պուշկինի պողոտա։ Դիմային կողմում ոսկեգույն տառերով մակագրված է.

Aquote1.png Ալեքսանդր II։ Ազատարար թագավոր։ Aquote2.png


Հետնամասում կայսրի մասին համառոտ կենսագրական տեղեկանք է.

Aquote1.png «Ալեքսանդր II կայսրը 1861 թվականին չեղյալ է հայտարարել ճորտատիրությունը և միլիոնավոր գյուղացիների ազատել բազմադարյա ստրկությունից։ Անցկացրել է ռազմական և դատական բարեփոխումներ, ներմուծել է տեղական ինքնակառավարման համակարգ, քաղաքային դումաներ և տեղական վարչություններ։ Ավարտել է բազմամյա Կովկասյան պատերազմը։ Սլավոնական ժողովուրդներին ազատագրել է օսմանյան լծից։ Զոհվել է 1881 թվականի մարտի 1-ին ահաբեկչությունից։ Ի հիշատակ այդ իրադարձության 1883 թվականին Ալեքսանդր III-ի հրամանագրով Գրուշևսկու հանքարդյունաբերության բնակավայրին տրվել է քաղաքի կարգավիճակ և Ալեքսանդրովսկ-Գրուշևսկի անվանումը»։ Aquote2.png


Հուշարձանը տեղադրվել է Շախտի քաղաքի պատմական խորհրդի նախաձեռնությամբ։ Քանդակագործն է Յուրի Ալեքսեևիչ Լևոչկինը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]