Ալեքսանդր Տուրովերով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Տուրովերով
Ծնվել է1833
Վախճանվել է1890
ԳերեզմանՆովոչերկասկ
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
ԿրթությունԽարկովի ազգային համալսարան
Ժանրերբանաստեղծություն
ԱշխատավայրԽարկովի ազգային համալսարան
ՊարգևներՍուրբ Ստանիսլավի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան

Ալեքսանդր Վասիլևիչ Տուրովերով (ռուս.՝ Александр Васильевич Туроверов, 1833 - 1890), ռուս գրող, ռազմական գործիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աննայի շքանշան

Ալեքսանդր Վասիլևիչ Տուրովերովը ծնվել է տոհմական ազնվականական ընտանիքում, ավարտել է Նովոչերկասկի գիմնազիան և Խարկովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1848 թվականի հոկտեմբերից աշխատել է զինվորական վարչության գրասենյակում, այնուհետև եղել է զորային եսաուլ և Դոնի կազակական ատամանի համհարզ: Այդ ընթացքում ստացել է զորային ավագի կոչում, Սուրբ Ստանիսլավի և Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշաններ: 1861-1863 թվականներին ծառայել է Դոնեցկի մարզի հաշտարար միջնորդ և 1869 թվականին զորացրվել է փոխգնդապետի կոչումով: 1870 թվականի մարտից Տուրովերովը նորից վերադառնում է ծառայության և համարվել է «գյուղացիական գործերով մարզային ներկայացուցչության մշտական անդամ»: 1887 թվականի մայիսին ստացել է գեներալ-մայորի կոչում, վերջնականապես հրաժարվում աշխատանքից և անցնում սիրելի զբաղմունքին` բանաստեղծական ստեղծագործությանը:

Ալեքսանդր Վասիլևիչ Տուրովերովը թաղված է Նովոչերկասկ քաղաքում:

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Տուրովերովը ճանաչված էր որպես «Կազակական ժամանցներ» (1858) բանաստեղծությունների ժողովածուի հեղինակ, որում զետեղված են «Մարտական նժույգը արշավային բեռնապարկով» և «Վոյսկա Դոնյան բազմաթիվ տարիները» բանաստեղծությունները, որոնք մասսայականություն էին վայելում կազակական լայն շրջանակներում (առաջին բանաստեղծությունը դարձել էր լայն ճանաչում ստացած երգ): Բանաստեղծական ստեղծագործության նկատմամբ այդ տոհմական տուրովերովյան տաղանդը հետագայում փոխանցվում է Նիկոլայ Տուրովերովին:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Астапенко М. П., Астапенко Е. М. Николай Туроверов: казак, воин, поэт. — Ростов н/Д, ООО «Терра», 2014. — 100 с. ISBN 978-5-906446-03-9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]