Ալեքսանդր Վիտենզոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Վիտենզոն
Ծնվել էհոկտեմբերի 22, 1906(1906-10-22) կամ հոկտեմբերի 20, 1906(1906-10-20)[1]
ԾննդավայրՄինսկ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 6, 1999(1999-06-06) (92 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունԲելառուսի պետական համալսարան
Մասնագիտությունսցենարիստ
Պարգևներ և
մրցանակներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Կարմիր Աստղի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ և «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ

Ալեքսանդր Վիտենզոն (ռուս.՝ Александр Витензон, հոկտեմբերի 22, 1906(1906-10-22) կամ հոկտեմբերի 20, 1906(1906-10-20)[1], Մինսկ, Ռուսական կայսրություն - հունիսի 6, 1999(1999-06-06)[2]), խորհրդային կինեմատոգրաֆիստ, սցենարիստ և խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վիտեբսկում` ներկարարի ընտանիքում[3]։ 1941 թվականի հունիսի 26-ից ծառայել է որպես «Մարտական տագնապ» (ռուս.՝ «Боевая тревога») թերթի բանակային կյանքի բաժնի պետ և Բելառուսական ռազմաճակատի 11-րդ գվարդիական բանակի «Հանուն Խորհրդային Հայրենիքի» (ռուս.՝ «За Советскую Родину») դիվիզիոնային թերթի խմբագիր, եղել է գվարդիայի մայոր։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով (1944 թվական), Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով և մեդալներով։ Զորացրվել է 1946 թվականին։

Ալեքսանդր Վիտենզոնը եղել է Գեղարվեստական ֆիլմերի արտադրության գլխավոր վարչության գլխավոր խմբագիր, վերահսկել «Լենֆիլմ» կինոստուդիայի գործունեության հետ կապված հարցերը[4]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը` Գիտա Սապգիր (1906—?), մաթեմատիկոս, ծնունդով Վիտեբսկի գործարանատերի հարուստ ընտանիքից,
  • Դուստր` Ժաննա Վիտենզոն, սցենարիստ-մուլտիպլիկատոր,
  • Եղբայրը` Յակով Վիտենզոն (1910-1941 թվական), 1934 թվականից աշխատել է որպես Դ. Մենդելևի անվան չափագիտության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի քաշաչափական լաբորատորիայի տեխնիկական տեսուչ, 1939-1941 թվականներին՝ որպես Դ. Մենդելևի անվան գիտահետազոտական ինստիտուտի միջշրջանային բաժանմունքի ղեկավար, զոհվել է Լենիգրադի համար կռիվների ժամանակ Լուգայի սահմանին[5]։
  • Զարմիկը` բանաստեղծ Հենրիխ Սապգիր։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբագիր

  • 1936 թվական – Բալթիկայի դեպուտատը (ռուս.՝ Депутат Балтики)
  • 1936 թվական – Մեծ քաղաքացին (ռուս.՝ Великий гражданин)
  • 1937 թվական – Մաքսիմի վերադարձը (ռուս.՝ Возвращение Максима)
  • 1938 թվական – Վիբորգի կողմը (ռուս.՝ Выборгская сторона)
  • 1938 թվական – Պետրոս I (ռուս.՝ Пётр I)
  • 1950 թվական – Մուսորգսկի (ռուս.՝ Мусоргский)
  • 1950 թվական – Ռիմսկի-Կորսակով (ռուս.՝ Римский-Корсаков)
  • 1954 թվական – Մեծ ընտանիքը (ռուս.՝ Большая семья)
  • 1955 թվական – Բոռը (ռուս.՝ Овод)
  • 1955 թվական – Ռումյանցևի գործը (ռուս.՝ Дело Румянцева)

Սցենարիստ

  • 1940 թվական – Սիբիրացիները (ռուս.՝ Сибиряки)
  • 1957 թվական – Փուշը (ռուս.՝ Заноза)
  • 1957 թվական – Պոլենյան լեգենդ (ռուս.՝ Полесская легенда)
  • 1958 թվական – Հայրեր և որդիներ (ռուս.՝ Отцы и дети)
  • 1961 թվական – Ինգուրիի ափերին (ռուս.՝ На берегах Ингури)
  • 1963 թվական – Ո՞վ կթամբի ձին (ռուս.՝ Кто оседлает коня)
  • 1969 թվական – Գլխավոր վկան (ռուս.՝ Главный свидетель)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]