Ալեքսանդր Սարկիսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Սարկիսով
Саркисов Александр Александрович.jpg
Ծնվել է մայիսի 19, 1936(1936-05-19)
Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է հունվարի 13, 2019(2019-01-13) (82 տարեկանում)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտություն գիտնական
Հաստատություն(ներ) ԽՍՀՄ ավիացիոն արդյունաբերության նախարարություն, Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան, Klimov և NPO Saturn
Գործունեության ոլորտ ավիացիոն արդյունաբերություն
Ալմա մատեր Ուֆայի պետական ավիացիոն տեխնիկական համալսարան
Գիտական աստիճան տեխնիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Պարգևներ Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան ՌԴ գիտության վաստակավոր գործիչ և Լենինյան մրցանակ

Ալեքսանդր Ալեքսանդրի Սարկիսով (մայիսի 19, 1936(1936-05-19), Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 13, 2019(2019-01-13), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ խորհրդային գիտնական, կոնստրուկտոր: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր: ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (1996)[1]: Լենինյան մրցանակի դափնեկիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Սարկիսովը ծնվել է 1936 թվականին Մոսկվայում: 1959 թվականին ավարտել է Ուֆայի ավիացիոն ինստիտուտը, 1961 թվականին՝ Մոսկվայի ավիացիայի ինստիտուտը: 1962 թվականից աշխատել է «Սոյուզ» փորձարարական կոնստրուկտորական բյուրոյում (Ուֆա), 1972-1982 թվականներին՝ Հատուկ կոնստրուկտորական բյուրոյի գլխավոր կոնստրուկտորի տեղակալ, 1983-1987 թվականներին՝ ԽՍՀՄ ավիացիայի երրորդ վարչության պետի տեղակալ-գլխավոր կոնստրուկտոր, 1988 թվականից՝ Սանկտ Պետերբուրգի Վ. Կլիմովի անվան գիտաարտադրական միավորման գլխավոր կոնստրուկտոր, 1993 թվականից, միաժամանակ՝ Տեխնիկական պետական համալսարանի էներգետիկայի և ատոմային տուրբինաշինության ու ավիացիոն շարժիչների ամբիոնի վարիչ[2]: 1993 թվականից ՌԴ տրանսպորտի, 1995 թվականից՝ Ավիացիայի և օդագնացության ակադեմիաների, 1995 թվականից՝ ՌՃԱ, 1997 թվականից՝ Օդագնացության և աստղագնացության ամերիկյան ինստիտուտի անդամ:

Աշխատանքները վերաբերում են ինքնաթիռների, ուղղաթիռների և թռիչքային ռազմական տեխնիկայի (անօդաչու թռչող սարքերի, Սու-15, Միգ-29 կործանիչների, Սու-25 գրոհիչի, Իլ-114, Ան-140 նոր սերնդի քաղաքացիական ինքնաթիռների, Մի-8ՏԳ, Կա-32Ա, Կա-50 ուղղաթիռների) և գազատուրբինային Տ-80Ու տանկի համար ավիացիոն շարժիչների ստեղծմանն ու արդիականացմանը:

Սարկիսովի ղեկավարությամբ իրականացվել է նաև փոխարկիչ ավիացիոն շարժիչների հիմքի վրա էլեկտրակայանների և ճնշումային սարքավորումների գազատուրբինային շարժաբերների մշակումը և արդյունաբերական արտադրությունը:

Հեղինակ է օդային ռեակտիվ շարժիչների աշխատանքային շարժընթացների տեսության և նախագծման մասին մենագրությունների:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, 1971
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան, 1976
  • Լենինյան մրցանակ, 1984
  • Լոուրենսի մրցանակ, ԱՄՆ, 1991
  • ՌԴ Ն. Ե. Ժուկովսկու մրցանակ, 1994
  • Վ. Յա. Կլիմովի մրցանակ, 1996
  • ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, 1996

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Санкт-Петербург. 300 + 300 биографий. Биографический словарь / St. Petersburg. 300 + 300 biographies. Biographic Glossary // Сост. Г. Гопиенко. - На рус. и англ. яз. - М.: Маркграф, 2004. - 320 с. - Тир. 5000 экз. - ISBN 5-85952-032-8.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. О присвоении почетного звания «Заслуженный деятель науки Российской Федерации» Саркисову А.А. Указ Президента РФ от 07.06.1996 г. № 847.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007