Ալեքսանդր Ռադիշչևի կիսանդրի
Ալեքսանդր Ռադիշչևի կիսանդրի | |
---|---|
Տեսակ | կիսանդրի |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Սարատով |
Նյութ | գրանիտ և մարմար |
Bust of Alexander Radishchev, Saratov Վիքիպահեստում |
Ալեքսանդր Նիկոլաևիչ Ռադիշչևի կիսանդրի (ռուս.՝ Бюст А. Н. Радищева), գտնվում է Սարատովում՝ Ռադիշչևի փողոցում՝ Ռադիշչևի գեղարվեստի թանգարանի գլխավոր շենքի կենտրոնական մուտքի մոտ։ Հուշարձանն իր ժամանակակից տեսքով կանգնեցվել է 1956 թվականին։ Պատրաստվել է գիպսից, քանդակագործն է Ալեքսանդր Կիբալնիկովը։ Հետագայում այն փոխարինվել է դիմացկուն նյութերից պատրաստված քանդակով։ Համարվում է տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին պատկերներ | |
---|---|
Հուշարձանի լուսանկարները տարբեր տարիներում | |
«Ազատություն (1918-21, Դունդուկ) | |
Ծաղկաման (1936-51) | |
Առաջին կիսանդրի (1951-55, Էկկերտ?) | |
Գիպսե կիսանդրի (1956-71, Կիբալնիկով) | |
Միջանակա կիսանդրին (1972-1976, Բոստրեմ?) |
1918 թվականին Սարատովի արվեստի թանգարանի մուտքի դիմաց կանգնեցվել էր Ռադիշչևի առաջին հուշարձանը՝ «Ազատություն» քանդակագործական կոմպոզիցիան, որը ստեղծել էր սարատովցի վարպետ Պ. Ֆ. Դունդուկը և ներկայացնում էր շղթաներ կոտրող մարդ։ Այդ հուշարձանը գոյություն է ունեցել ընդամենը երեք տարի[1]։
1936-1951 թվականներին Ալեքսանդր Ռադիշչևի ժամանակակից կիսանդրու տեղում տեղադրվել է ծաղկաման, որը խորհրդանշում է թանգարանի շենքի ներգրավվածությունը բարձր կերպարվեստին։ Այդ քանդակային հորինվածքի հեղինակի անունը հստակ ճշտված չէ։ Հետազոտողները ենթադրում են, որ դրա հեղինակը կարող է լինել տեղացի նկարիչներ Ն.Վոլկոնսկին կամ Վ. Յուստիցկին[2]։
1951 թվականին ծաղկամանը փոխարինվել է քանդակագործ Էկերտի կողմից ստեղծված Ռադիշչևի փոքրիկ կիսանդրիով, որը պատրաստված էր ոչ դիմացկուն նյութից և ապամոնտաժվել է 1955 թվականին[1]։
1956 թվականին քանդակագործ Ա. Պ. Կիբալնիկովը պատրաստել է գիպսե հուշարձան, որը պատկերել է գրող Ռադիշչևին մտածկոտ հեռուն նայելիս, աջ ձեռքում գրիչ բռնած։ Ցածր ցրտադիմացկունության պատճառով քանդակը ձմռանը ստիպված ծածկել են փայտե գմբեթով, իսկ 1971 թվականին որոշվել է այն տեղափոխել թանգարանի պահեստ[3]։ Նրա տեղում տեղադրվել է գրանիտե նոր կոմպոզիցիա, որը նույնպես ժամանակավոր էր և գեղարվեստական արժեք չէր ներկայացնում[4]։ Կոմպոզիցիայի հեղինակը, ըստ որոշ աղբյուրների, Սարատովի տիկնիկային թատրոնի քանդակագործ Մարիա Էդուարդովնա Բոստրեմն էր[5]։
Միայն 1975 թվականին ավարտվել է Կիբալնիկովի քանդակի գրանիտե նմանօրինակը, որը մինչ այժմ գտնվում է արվեստի թանգարանի դիմաց[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «БОЛЬШАЯ САРАТОВСКАЯ ЭНЦИКЛОПЕДИЯ : Памятники Саратова : Радищеву А. Н.». saratovregion.ucoz.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 26-ին.
- ↑ djhooligantk (2014 թ․ նոյեմբերի 14). «История бюста Радищева». Блог Дениса Жабкина. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Памятник А.Н.Радищеву | Твой Саратов» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «История бюста Радищева». om-saratov.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Бюст Радищева в 1972г». Фотографии старого Саратова (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Туристический Саратов (2018 թ․ փետրվարի 1). «Памятник А. Н. Радищеву - Исторические памятники Саратова». Туристический Саратов (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 26-ին.